Իրանական կայք. Պատմությունը խեղաթյուրելն Ադրբեջանի քաղաքականության առաջնահերթություններից է
Պատմությունը խեղաթյուրելն Ադրբեջանի քաղաքականության առաջնահերթություններից է:
Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Յաղուբ Մամեդովը հայտարարել է, թե Ադրբեջանը թյուրքերի համար ընդհանուր պատմություն գրելու գործում համագործակցում է Թուրքիայի հետ:
Իրանական աղբյուրը, մեկնաբանելով ադրբեջանցի պատմաբանի վերոնշյալ հայտարարությունը, մասնավորապես նշում է. «Լսելով այդ տեղեկությունը՝ պարզ է դառնում, թե պանազարիզմի աջակցման կենտրոն Ադրբեջանն ու պանթյուրքիզմի ուղորդման կենտրոն հանդիսացող Թուրքիան ինչպես պետք է համատեղ ջանքերով խեղաթյուրեն պատմությունը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ պետությունը կոմունիստական շրջանից սկսած, ինչպես նաև անկախության տարիներից ի վեր խեղաթյուրել է պատմությունը»:
Նկատենք, որ իրանցի պատմաբանները և վերլուծաբանները իրենց հոդվածներում ներկայիս Ադրբեջանի Հանրապետության մասին խոսելիս հաճախ այն անվանում են Արան և, անդրադառնալով Ադրբեջան պետության ստեղծման թեմային, մասնավորապես նշում են. «Ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքն իրականում այլ պատմական անուն է ունեցել: Թուրքմենչայի և Գյուլիստանի պայմանագրերի համաձայն` Արաքսից հյուսիս ընկած շիաբնակ տարածքներն Իրանից անջատվում և անցնում են Ռուսական կայսրության տիրապետության տակ: 1911թ. Բաքվում հիմնվում է Մուսավաթական կուսակցությունը, որի հիմնադիրներ Ռասուլ Զադեն, Քազեմ Զադեն և Շարիֆ Զադեն, պանթուրքիստական գաղափարներից ելնելով, հովանավորվում էին Օսմանյան Թուրքիայի կողմից, իսկ արդեն 1918թ.-ին առաջին անգամ Արան և Շիրվան տարածքներում հռչակվում է մի պետություն, որը կրում է «Ադրբեջանի Հանրապետություն» շինծու անունը:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանցի պատգամավոր. Պատմության մեջ «Ադրբեջան» անունով պետություն չի եղել, այն կեղծիքի միջոցով է ստեղծվել
Իրանական կայք. Ադրբեջանն իր երիտասարդներին կեղծ և խեղաթյուրված պատմություն է ներկայացնում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին