Ադրբեջանն այս անգամ Հարավային Կորեայի ԶԼՄ-ների միջոցով է փորձում աղավաղել պատմությունը. Իրանցի գիտնականի բացահայտումը
Ադրբեջանը իրանցի իմաստուն բանաստեղծ Նիզամի Գյանջավիին ներկայացնում է որպես ադրբեջանցի:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է Իրանի Արվեստի ակադեմիայի ավանդական արվեստների ամբիոնի վարիչ Աբդոլմաջիդ Շարիֆզադեն:
Իրանցի մտավորականը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրանցի բանաստեղծներին յուրացնելու փաստին, մասնավորապես նշել է. «ԽՍՀՄ փլուզումից հետո որոշ երկրներ ջանքեր են գործադրում հարստացնել իրենց պատմությունն ու մշակույթը՝ աղավաղելով իրանական մշակույթը: Օրիանկ, Ադրբեջանը, վկայակոչելով Գյանջա (Գանձակ) քաղաքը, որը ներկայում գտնվում է իր տարածքում, իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիին ներկայացնում է որպես ադրբեջանական: Թեև հարկ է նշել, որ պատմական փաստերը վկայում են, որ Նիզամին ծնվել է Իրանի Ռեյ քաղաքում»:
Շարունակելով թեման՝ Շարիֆզադեն հավելում է. «Բացի այդ, իրանցի մեկ այլ բանաստեղծ Մոուլավին, ինչ է, որ ծնվել է Բալխ քաղաքում (գտնվում է Աֆղանստանի տարածքում) և թաղվել է Թուրքիայում, այդ երկրները ևս փորձում են Մոուլանայի ինքնությունը աղավաղված ձևով ներկայացնել»:
Իրանցի գիտնականը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից մշակույթը աղավաղելու վերջին փաստին նշել է. «Վերջերս հայտնաբերեցինք, որ ադրբեջանցի գրողներից մեկը Հարավային Կորեայի թերթերից մեկում մի հոդված է թողարկել, որտեղ իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիին ներկայացնում է որպես ադրբեջանական: Այդ առնչությամբ՝ «Ֆերդոուսի հիմնադրամը», դիմելով այդ պարբերականին, պահանջեց, որպեսզի սխալ տեղեկություններ չհրապարակվեն և փաստերը ներկայացվեն ճիշտ ձևով»:
Նախորդող հրապարակում՝
Իրանական կայք. Ադրբեջանը մտադիր է պարսկալեզու բանաստեղծ Նիզամի Գյանջավիին կեղծված տարբերակով ներկայացնել Չինաստանին
Իրանցի երաժշտագետ. Թառի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած պնդումները կեղծ են
Մոհամմադ Ջավադ Ադաբի. Իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջևիի ինքնության կեղծումը վկայում է Ադրբեջանի մշակութային աղքատության մասին
«Նիզամի Գյանջևին Իրանի գրականության մեծագույն դասականներից է, ով ստեղծագործել է բացառապես պարսկերենով»