Համազգային թատրոնի կառուցումը ձգձգվում է ֆինանսական խնդիրների պատճառով
Երևանի Գլխավոր պողոտայի Սարյան փողոցին հարող հատվածում Համազգային թատրոնի կառուցումը ձգձգվում է ֆինանսական խնդիրների պատճառով: Ասուլիսում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:
Ըստ նրա, խոսքը գնում է 10 միլիոն դոլարի մասին:
«Պատվիրատուի առկայության դեպքում, նույնիսկ եթե այդ գումարի կեսը լինի, նպատակային կլինի սկսել շինարարությունը», -ասաց նա:
Ինչ վերաբերում է նախագծին. Տ. Բարսեղյանն ասաց, որ այն բարձր է գնահատում, ստացվել է շատ կազմակերպված լուծում, լանդշաֆտային ճարտարապետության սինթեզ:
Նախորդող հրապարակումներ՝
«Համազգային» թատրոնի շենքը կառուցվելու է ճարտարապետ Լևոն Ղալումյանի արվեստանոցի ներկայացրած էսքիզով
«Համազգային» թատրոնի շենքի էսքիզային նախագծի մրցույթն ավարտվել է. հաղթած երեք նախագծերից դեռ պետք է ընտրեն
«Համազգային» թատրոնի շենքի նախագծի մրցույթ է հայտարարված
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները