Ճարտարապետն` Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման և Երևանի աղավաղված պատմության մասին
Հին Երևանից մնացած ճարտարապետական գոհարը` արդեն համարակալված Աֆրիկյանների ակումբի շենքը, կարող է համալրել կառուցապատողների շինհրապարակներում լցված մյուս պատմամշակութային կոթողների շարքը: Քանի դեռ շենքը ապամոնտաժելու մեջ հաստատակամ պատկան մարմինները վերջնականապես քար առ քար չեն քանդել ու տեղափոխել այն, հասարակությունն ու ճարտարապետները փորձում են հասնել շենքի պահպանմանը:
Ճարտարապետները չեն արժեքավորում հուշարձանները, որ ժողովուրդը հասկանա` դա քանդման ենթական չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Փարիզ-էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր, թամանյանագետ, ճարտարապետ Մարիամ Խաչատրյանը և շեշտեց, որ խնդիրը բազմաշերտ է:
«Մենք ամբողջ 19-20 րդ դարերի ժառանգությունն այսպես կորցնում ենք: Փակ շուկայի հետ էլ նույն կերպ վարվեցին՝ ասելով, թե ֆասադը պահպանվել է, բայց միայն ֆասադն արժեք չէ»,-ասաց նա:
Մարիամ Խաչատրյանը նկատեց, որ մինչ օրս համարակալված և ապամոնտաժված շենքերից և ոչ մեկը չի վերականգնվել. «Համարակալելը ձևական բնույթ է կրում, որպեսզի ասեն, թե իրենք տեղափոխում են, ոչ թե քանդում շենքը»:
Ճարտարապետը հավելեց, որ Երևան քաղաքի ամբողջ պատմությունն աղավաղվում է:
«Չի բացառվում, որ մնացած մի քանի շենքերն էլ կվերանան և վերջ: Այդ «Հին Երևան» թաղամասը, որ ուզում են սարքել, դա էլ օդերի մեջ է: Ոչ մի ճարտարապետ, քաղաքաշինարար 150 տարի հետո չի կարող ստեղծել այն, ինչ ստեղծվել է ժամանակին: Դա աբսուրդ է: Հետո պատմությունը ո՞նց եք բացատրելու»,- ասաց նա:
Նախորդող հրապարակումներ`
«Անորակ դեկորացիա, բուտաֆորիա, աբսուրդ…». Աֆրիկյանների շենքի տեղափոխման մասին
«Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքը տեղափոխելու է «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս
Աֆրիկյանների տունը կազմելու է «Հին Երևան» նախագծի մաս
«Զամասկած» Հին Երևան. Քարերն «աղմկում» են, բայց այն դեռ ծրագիր է
Աֆրիկյանների հնագույն շենքը ոչնչացվում է, իսկ քաղաքապետարանը` լռում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան