Աֆրիկյանների շենքը ծածկած պաստառի հետևում բանվորներ են աշխատում (Լուսանկարներ)
Աֆրիկյանների ակումբի շենքի ֆասադը պաստառով փակած է, իսկ հետևում բանվորներ են աշխատում:
Աֆրիկյանների տոհմից Արմեն Աֆրիկյանն մեզ հետ զրույցում նշեց, որ շենքը ծածկած պաստառը հայտնվել է գիշերվա ընթացքում:
Շենքի բնակիչներից մեկը Panorama.am-ի թղթակցին ասաց, որ երբ ակտիվիստները հեռանում են տարածքից, բանվորները սկսում են ակտիվ աշխատանքները:
Այն պահին էլ, երբ մենք տարածքում էինք, մի քանի բանվոր տախտակներ էին ամրացնում` ապամոնտաժման համար:
Փաստորեն, մինչ հասարակությունն ահազանգում է և փորձում պայքարել շենքի քանդման դեմ, ապամոնտաժման աշխատանքներն ընթանում են:
Հարակից հրապարակումներ`
Ճարտարապետ. Աֆրիկյանների ակումբի շենքի տեղափոխման պատճառները հիմնավորված չեն
Ճարտարապետն` Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման և Երևանի աղավաղված պատմության մասին
«Անորակ դեկորացիա, բուտաֆորիա, աբսուրդ…». Աֆրիկյանների շենքի տեղափոխման մասին
«Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքը տեղափոխելու է «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս
Աֆրիկյանների տունը կազմելու է «Հին Երևան» նախագծի մաս
«Զամասկած» Հին Երևան. Քարերն «աղմկում» են, բայց այն դեռ ծրագիր է
Աֆրիկյանների հնագույն շենքը ոչնչացվում է, իսկ քաղաքապետարանը` լռում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին