Աֆրիկյանների շենքն ապամոնտաժող բանվորներն անտեսել են Մշակույթի նախարարության արգելանքը
Աֆրիկյանների ակումբի շենքի այսօր կրկին մեկնարկած ապամոնտաժման աշխատանքներն անօրինական են: Կեսօրին շենքի տարածքում է եղել Մշակույթի նախարարության Պատմության և հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը, ով դարձյալ հայտարարել է, որ ապամոնտաժման թույլտվություն չկա: Նա արգելել է շարունակել ապամոնտաժման աշխատանքները:
«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամ, լուսանկարիչ Հայկ Բիանջյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Կարո Այվազյանի հեռանալուց հետո բանվորները էլի շարունակել են աշխատել, բայց ոչ նախկին թափով:
Պատմության և հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ առավոտյան այցից և արգելումից հետո շինաշխատանքների շարունակության մասին ահազանգ ինքն էլ է ստացել:
«Նամակ չէինք ստացել, դրա համար էլ այսօր դադարեցրել եմ աշխատանքները: Դրանից հետո հետաքրքրվել եմ, իմացել եմ, որ այնտեղ միայն մետաղական աշխատանքներ են եղել: Բուն շենքի վրա որևէ գործ չեն արել»,- հավատացնում էր նա:
Հարցին` արդեն երկու օր է, ինչ ապօրինի ապամոնտաժում են հուշարձանը. արդյո՞ք նախարարությունը պատրաստվում է դիմել ոստիկանություն, Կարո Այվազյանը պատասխանեց. «Ոստիկանություն դեռ չենք դիմում, երբ սկսենք աշխատանքները, նամակը ստանանք, մենք պետք է ֆիքսենք իրավիճակը` ինչ է արվել, հետո նոր այդ հարցը քննարկենք»:
Նման սպասումների հետ կապված հիշեցնենք վերջին` ամենաթարմ դեպքը. Երբ հուշարձան համարվող Ծածկած շուկան էր աղճատվում, բազմաթիվ ահազանգերից ու երկար ձգձումներից հետո միայն Մշակույթի նախարարությունը համապատասխան հանձնախումբ ուղարկեց ու «հանկարծ» հայտնաբերեց (Մշակույթի նախարարությունը` Թումանյանի կկվի դերում), որ հուշարձանն աղճատված է, ինչից հետո հարցը, իր պատկերացմամբ` «առկախեց»:
Հիմա, թերևս ժամանակ կա, ու դեռ կարելի է կանխել Աֆրիկյանների ակումբի 130-ամյա շենքի ոչնչացումը:
Նշենք, որ այսօր առավոտից մի խումբ քաղաքացիներ փորձում էին թույլ չտալ շենքի ապամոնտաժումը, ինչը ոստիկանները արգելում էին: Ոստիկանության լրատվական ծառայությունից Panorama.am-ին հայտնել էին, որ ոստիկանները պարզապես հասարակական կարգն են պահպանում:
Մնում է վերջերս չարչկված մի հարց ևս` ինչո՞ւ օրենքի մարդիկ` ոստիկանները, որ քաղաքացիներին արգելում են մտնել շենքի տարածք (հասարակական կարգի պահպանման համար), նույն կերպ չեն միջամտում, երբ ապօրինի ապամոնտաժվում է հանրապետական նշանակության հուշարձանը:
Նախորդող հրապարակում`
Աֆրիկյանների շենքի ապամոտնաժումը շարունակվում էր, պայքարը` նույնպես (Տեսանյութ)
Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը նախաձեռնության նամակը` ՀՀ-ում հավատարմագրված եվրոպական կառույցներին
Ահազանգ. Աֆրիկյանների շենքի քարերը հանում են, իսկ բակի կողմը ցանկապատում
Աֆրիկյանների շենքի ապամոտնաժումը` առանց թույլտվության. ակտիվիստները հերթապահում են
Աֆրիկյանների շենքը ծածկած պաստառի հետևում բանվորներ են աշխատում (Լուսանկարներ)
Ճարտարապետ. Աֆրիկյանների ակումբի շենքի տեղափոխման պատճառները հիմնավորված չեն
Ճարտարապետն` Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման և Երևանի աղավաղված պատմության մասին
«Անորակ դեկորացիա, բուտաֆորիա, աբսուրդ…». Աֆրիկյանների շենքի տեղափոխման մասին
«Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքը տեղափոխելու է «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս
Աֆրիկյանների տունը կազմելու է «Հին Երևան» նախագծի մաս
Նախարարություն. Ներկայում Աֆրիկյանների շենքում իրականացվում են հուշարձանի գլխավոր ճակատի երեսաքարերի համարակալման աշխատանքները
«Զամասկած» Հին Երևան. Քարերն «աղմկում» են, բայց այն դեռ ծրագիր է
Աֆրիկյանների հնագույն շենքը ոչնչացվում է, իսկ քաղաքապետարանը` լռում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան