Իրանցի գիտնական. Ադրբեջանը պատմությունը խեղաթյուրելու գործընթացը երեք ուղղությամբ է իրականացնում
«Ադրբեջանը պատմությունը խեղաթյուրելու գործընթացը երեք ուղղությամբ է իրականացնում»,-այդ մասին իրանական «Արաննյուզ.իր» կայքի հաղորդմամբ հայտարարել է «Արան» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքական աշխարհագրության մասնագետ Մոհամմադ Ռեզա Քաֆաշ Ջամշիդը:
Իրանցի գիտնականը Թավրիզի համալսարանում «Ադրբեջանի՝ հակաիրանականության հիման վրա պատմությունը խեղաթյուրելու քաղաքականությունը» թեմայով կազմակերպված գիտական կոնֆերանսում ունեցած ելույթում առանձնացրել է Բաքվի կողմից պատմությունը խեղաթյուրելու երեք ուղղություն:
Ա. Գրքեր, որոնք գրում են օտարազգի հետազոտողներն Ադրբեջանի պատվերով. Այդ գրքերի շարքում կարելի է առանձնացնել Գրեմ Ուլիսոնի հեղինակած «Իլհամ. նախագահի դիմանկարը» գիրքը:
Բ. Գրքեր, որոնք գրում են Ադրբեջանական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները. Այստեղ կարելի է առանձնացնել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևի հեղինակած գրքերը:
Գ. Գրքեր, որոնք պատրաստվում են հանրակրթական դպրոցների աշակերտների համար: Այս շարքում առանձնացվում է «Աթա Յուրդու» (Պապերի հայրենիք) գիրքը:
Իրանցի հետազոտող Քաֆաշ Ջամշիդը հատկապես ուշադրություն է հրավիրում այս վերջին ուղղության վրա՝ մտահոգություն հայտնելով, որ այս գիրքը նախատեսված է 5-րդ դասարանի աշակերտների համար:
«Այս գիրքը զուրկ է գիտական որևէ հիմնավորումից, և այնտեղ զետեղված են աննախադեպ ծավալի հակաիրանական բովանդակությամբ նյութեր: Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ այս գրքի շնորհիվ Իրանն ադրբեջանցի երիտասարդների շրջանում կարող է թողնել արնախումի և մարդասպանի համբավ»,-նշել է իրանցի հետազոտող Մոհամմադ Ռեզա Քաֆաշ Ջամշիդը:
Նկատենք, որ մշակութային և պատմական հարցերի շուրջ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին տարիներին լուրջ տարաձայնություններ են առաջացել: Ըստ իրանական կողմի՝ Ադրբեջանը բացի իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիին, Նադիր շահին «ադրբեջանցի» ներկայացնելուց՝ յուրացնում է նաև իրանական մշակութային արժեքները, ինչպիսիք են՝ թառ երաժշտական գործիքը, ճոկան (Polo) մարզախաղը, «Յալդայի գիշերվա» (Շաբ-է Յալդա) տոնը» և այլն, ինչն էլ հարուցում է իրանցի պաշտոնյաների և արվեստագետների դժգոհությունն ու զայրույթը:
Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝
Իրանն արդեն գիտակցում է, որ պետք չէ հանդուրժել Բաքվի՝ իրանական պատմությունն ադրբեջանականացնելու քաղաքականությունը
Իրանցի պատմաբան. Նույնիսկ Ադրբեջան պետության անունը չի պատկանում ադրբեջանցիներին
Իրանցի գիտնականի պատասխանն Ադրբեջանի զեղծարարություններին
Իրանցի փորձագետ. Ո՛չ շահ Իսմայիլը, ո՛չ Նադեր շահը և ո՛չ էլ Նիզամի Գյանջավին երբե՛ք չեն կարող Ադրբեջանին պատկանել
Իրանական կայք. Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է խեղաթյուրել պատմությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան