Պալմիրայում ԻԼԻՊ-ը հռոմեական դարաշրջանի տաճար է պայթեցրել
«Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինները Պալմիրա քաղաքում պայթեցրել են Բալ Շամին տաճարը՝ Սիրիայի հնագույն պատմամշակութային կոթողներից մեկը: Այս մասին «Ռոյթերզ» գործակալությանը փոխանցել է Սիրիայի հնությունների և գլխավոր թանգարանների տնօրեն Մամուն Աբդուլ Քարիմը:
«Մենք բազմիցս ասել ենք, որ մարդկանց ահաբեկելուց հետո, երբ ժամանակ ունենան, հաջորդ քայլը լինելու է տաճարների ավերումը: Ես տեսնում եմ, թե ինչպես են իմ աչքերի առաջ ավերում Պալմիրան»,-ասել է Անդուլ Քարիմը:
Պալմիրան գրավելուց հետո սա առաջին դեպքն է, երբ գրոհայինները վնասում են հռոմեական դարաշրջանի հուշարձանները: Բացի այդ, սիրիացի պաշտոնյաներն ավելի վաղ հայտարարել էին, որ նախքան քաղաքի գրավումը իրենք հարյուրավոր հնագույն արձաններ ապահով վայրեր են տեղափոխել, որպեսզի դրանք չընկնեն իսլամիստների ձեռքը:
«Իսլամիստները մեծ քանակությամբ պայթուցիկներ էին տեղադրել Բաալ-Շամին տաճարում, որից հետո այն պայթեցրել են՝ մշակութային հուշարձանին հասցնելով մեծ վնաս»,- հայտարարել է միջազգային կազմակերպության ներկայացուցիչը:
Ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել էր, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո «Իսլամական պետությունը» ամենամեծ վնասն է հասցել մշակութային հուշարձաններին:
Հիշեցնենք, որ ԻԼԻՊ-ը Պալմիրան գրավեց մայիսի վերջին` մուտք գործելով քաղաքի արժեքավոր ավերակներ: Քաղաքն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգի տակ հայտնված համաշխարհային ժառանգության ցանկում:
Նախորդող հրապարակումներ՝
ԻՊ գրոհայինները Սիրիայում բուլդոզերներով վանք են քանդել
Իսլամական պետության գրոհայինները Սիրիայից 230 մարդ են առևանգել
Պալմիրայի մոտ Սիրիայի բանակը ոչնչացրել է ԻԼԻՊ-ի 28 գրոհայինի
Նախարար. Այլոց մշակութային ժառանգության վնասումը պետք է վճռականորեն դատապարտվի
Սիրիայի բանակն սկսել է Պալմիրայի ազատագրման գործողությունը
ԻՊ գրոհայինները սկսել են ջարդուփշուր անել Պալմիրայի արձանները
Մշակութային տեռոր. Ո՞ր մշակութային հուշարձանները կարող է ոչնչացնել «Իսլամական պետությունը» (լուսանկարներ)
ԻԼԻՊ-ը ականապատում է Պալմիրա քաղաքը
«Իսլամական պետությունը» Պալմիրայի 400 խաղաղ բնակչի մահապատժի է ենթարկել
Իսլամական Պետության զինյալները Պալմիրայի ամֆիթատրոնում 20 հոգու մահապատժի են ենթարկել
Ֆրանսուա Օլանդ. Պալմիրայի գրավումը մեծ ողբերգություն է
ԻԼԻՊ-ին հաջողվել է գրավել հնագույն Պալմիրան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին