«Մարզպետարանը թույլ չի տա, որ Գառնու տաճարի տարածքում սրճարանի կառուցեն»
«Գառնու գյուղապետին նախօրեին կանչել են մարզպետարան: Նրան պատասխանել են, որ առանց մարզպետի թույլտվության ոչ ոք իրավունք չունի Գառնիի տարածքում սրճարան կառուցել: Այս պատասխանը Գառնու գյուղապետին գոհացրել է, այդ իսկ պատճառով նա այսօր չի ներկայացել ասուլիսի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գիդերի միության նախագահ Լիա Բախշինյանը: Նշենք, որ ասուլիսին պետք է մասնակցեր նաև Գառնու գյուղապետ Աշոտ Վարդանյանը:
Ըստ Լ. Բախշինյանի, եթե շինարարությունը շարունակվի, գյուղապետը նորից կմիանա պայքարին ու բացի այդ` ոտքի կհանեն նաև ուսանողությանը:
Մարզպետարանից գյուղապետին հավաստիացրել են, որ արդեն մարզպետարանի մակարդակով կպայքարեն սրճարանի կառուցման դեմ, մարզպետարանը թույլ չի տա, որ այդ տարածքում սրճարան կառուցեն:
Հիշեցնենք, որ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում մշակույթի նախարարության Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ կառուցվում է սեզոնային սրճարան:
Լ. Բախշինյանը նշեց, որ Գառնին թանգարան է, թանգարանի կենտրոնում չի կարող սրճարան լինել:
«Չի կարելի սնունդ մատակարարել հոգևոր սնունդ ստանալու հաշվին: Դա նշանակում է, որ մենք սխալ ենք դաստիարակում մեր սերունդներին: Նրանք կհասկանան, որ Գառնի պետք է գնալ մի բաժակ ըմպելիք խմելու համար»,- ասաց Լ. Բախշինյանը:
Նախորդող հրապարակումներ՝
Պիլոտային ծրագիր. «Քանդում են, ջարդուփշուր են անում»
«Մշակույթի նախարարությունն իր ստամոքսային մտածողությամբ փորձում է պղծել մեր մշակույթը». պատմաբան
Գառնու տաճարը՝ սրճարանային դիտակետից
Մշակույթի նախարարը խոստացավ ու պաշտոնապես հայտարարեց
«Պիլոտային» սրճարան՝ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան