«Նրա ստեղծագործություններում ամփոփվում են 20-րդ դարի հայոց պատմության հանգույցները»... Սարգիս Մուրադյան (լուսանկարներ)
«1951 թվին Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը պետք է բաց թողներ առաջին շրջանավարտներին: Սարգիս Մուրադյանն իբրև դիպլոմային աշխատանքի էսքիզ էր ներկայացրել 1947 թ. կատարած «Ավարայրի ճակատամարտը» պատմական կոմպոզիցիան: Բայց դեռ 1951-ին սոցիալիստականի փոխարեն ազգային բովանդակություն կրող «Ավարայրի ճակատամարտն» ինստիտուտի ղեկավարության կողմից մերժվեց: Այն փոխարինվեց ստալինյան շրջանի պատմությունից մի թեմայով, որի ձևակերպմանը հայրենասիրական երանգավորում էր տված` «Ամեն գնով պետք է փրկել Հայաստանը»: Ինստիտուտի ռեկտոր Արա Սարգսյանը, որ ծագումով արևմտահայ էր և լավ էր հասկանում իր ուսանողի հոգում թաքնված հայրենասիրական նկրտումները, ըմբռնումով ընդունեց նրա ընտրությունը, բայց ժամանակն իրենն էր թելադրում: Այսպիսով, մոնումենտալ հնչեղությամբ ու դրամատիզմով լի «Ավարայրի ճակատամարտնե այդպես էլ չվերածվեց մեծադիր ավարտուն երփնագրի: Բայց խորհրդահայ կերպարվեստում այն կմնա որպես ազգային ոգու նոր զարթոնքի լուռ վկան…»: (Սարգիս Մուրադյան. Ալբոմ, Երևան, 2008, առաջաբանը Լիլիթ Սարգսյանի):
Հայոց պատմությանն առնչվող թեմատիկայի հետագա որոնումները նկարչին բերեցին Կոմիտասի կերպարի մեջ մարմնավորված Եղեռնի թեմային: Ս. Մուրադյանի հասուն ստեղծագործական ուղին սկսվում է «Կոմիտաս. վերջին գիշեր» խորհրդանշական դարձած կտավով (1956):
Ս. Մուրադյանը պատկանում է հայ արվեստագետների «հետպատերազմյան» սերնդին, որն ամբողջատիրական կայսրության մեջ զարգացող հայ կերպարվեստի արդիականացման և ազգայինի վերաբացահայտման ճանապարհին տարաբնույթ նոր լեզուներով նոր խոսք բերեց: Այս սերնդի ասպարեզ գալը համընկավ խրուշչովյան «ձնհալի» տարիներին, երբ խորհրդային հասարակությունն ապրում էր բարեփոխում-ների հույսով թե՛ հասարակական-քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ մշակույթի ասպարեզներում:
Նրա ստեղծագործություններում ամփոփվում են 20-րդ դարի հայոց պատմության հանգույցները` Եղեռն, ազգային ազատագրական պայքար, քաղաքացիական պատերազմ և խորհրդայնացում, հայկական գավառի արդյունաբերացում, Երկրորդ աշխարհամարտ, 60-70–ականներին հայ մտավորականության վերելք, երկրում տեղի ունեցած հետագա սոցիալ-մշակութային և քաղաքական փոխակերպումներ` ընդհուպ մինչև սումգայիթյան եղեռնը:
Ժամանակի արդիական հրամայականների համաձայն, Ս. Մուրադյանը հայ գեղանկարչության մեջ հռչակվում է որպես ժամանակակից (հետարդյունաբերական) թեմատիկայի առաջատար, սակայն նա բնավ չի կորցնում գեղարվեստական արտահայտչականության գլխավոր հատկանիշը` բանաստեղծականությունը:
Հայկական կերպարվեստ շարքը նպատակ ունի նորելու մեր հիշողությունն ու հարգանքը` հանդեպ հայ արվեստի վարպետների ու դասականների:
Շարքի նախորդ հրապարակումները՝
«…ծնվում է մի արվեստ, որն իր ձևով խիստ ազգային է և խորը մարդկային իր բովանդակությամբ»… Լավինիա Բաժբեուկ–Մելիքյան (լուսանկարներ)
«Թիֆլիսյան դպրոցից»… Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) (լուսանկարներ)
Խորհրդահայ կերպարվեստի սկզբնավորման աչքի ընկնող ներկայացուցիչ...Վահրամ Գայֆեճյան
Սովորաբար նա չէր ստորագրում... Վանո Խոջաբեկյան (լուսանկարներ)
«...հետաքրքիր մի երևույթ... ե ... Գեորգի Յակուլով (լուսանկարներ)
Հայ գեղանկարչության «նոր ալիքըե… Հարություն Կալենց (լուսանկարներ)
«Առնական է, քնքուշ, ռոմանտիկ և ռեալիստականե… Ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյան (լուսանկարներ)
«Նազարը` ես եմ»… Արա Բեքարյան (լուսանկարներ)
Բնանկարի ժանրի առաջնակարգ վարպետներից… Սեդրակ Առաքելյան (լուսանկարներ)
Հայկական ժամանակակից գրաֆիկայի հիմնադիր… Հակոբ Կոջոյան (լուսանկարներ)
«Մատիսի ու Սեզանի կողքին…ե՝ Մարտիրոս Սարյան (լուսանկարներ)
«Մեր սերունդը զմայլված էր … իսկական հայրենասեր էրե՝ Գևորգ Բաշինջաղյան (լուսանկարներ)
«…միշտ մեր նկարասրահների զարդը կլինենե` Փանոս Թերլեմեզյան (լուսանկարներ)
«...եվրոպական մասշտաբի մի վարպետ»՝ Եղիշե Թադևոսյան (լուսանկարներ)
Ազգային ռեալիստական նկարչությունը հասցրել է նոր բարձրության. Ստեփան Աղաջանյան (Լուսանկարներ)
Հոգեբանական առաջին դիմանկարն ու ժանրային առաջին նկարները. Ստեփանոս Ներսիսյան (լուսանկարներ)
Հայ կերպարվեստում պատմական ժանրի հիմնադիր՝ Վարդգես Սուրենյանց (լուսանկարներ)
Հայկական կերպարվեստում բնանկարի ժանրի հիմնադիր՝ Հովհաննես Այվազովսկի (լուսանկարներ)
Հայկական կերպարվեստում դիմանկարի ժանրի հիմնադիր՝ Հակոբ Հովնաթանյան (լուսանկարներ)