Մշակույթ 18:08 21/01/2014

Կարծիքներ Զվարթնոցի Կլոր շենքը քանդելու որոշման շուրջ

Կառավարությունը, ի հեճուկս Հանրային խորհուրդում, սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում երկար ժամանակ տևած քննարկումներին ու ճարտարապետական արժեքավոր նմուշի քանդման վերաբերյալ բացասական կարծիքներին, հավանություն էր տվել կառավարչի առաջարկին: Այսօր արդեն Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը հայտարարում է, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը հաստատ կքանդվի:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նման որոշումից եզրահանգման է եկել` «ճարտարապետների ու առհասարակ հանրության կարծիքը շարունակում է լսելի չլինել»:

«Չգիտեմ` սրանից ավելի ինչ պետք է արվեր: Այդքա՞ն շտապ էր դա: Պետք է առաջարկված բոլոր հնարավոր տարբերակները քննարկվեին: Չգիտեմ` ինչ ասել: Մեր կարծիքն այն էր, որ օդանավակայնն իր ռեսուրսները չի սպառել և դրա շուրջ տարբեր առաջարկներ կային: Հիմա եթե միակ տարբերակն այն է, որ ամբողջությամբ քանդվի և մեծացվի նոր օդանավակայանը, ապա դա  կարոելի էր առանց քանդելու էլ անել»,- ասաց նա:

Ճարտարապետների միությունն օրերս նաև բաց նամակ է հղել ՀՀ Նախագահին և Էռնեկյանին ու խնդրել մեկ անգամ ևս քննարկել հարցը, որից հետո միայն որոշում կայացնել. «Հիմա եթե երկու օր առաջ դիմել ենք և Կառավարությունն այսօր ասում է, որ միակ տարբերակը քանդելն է, չգիտեմ ինչ ասել, արդեն»:

Ինչ վերաբերում է վարչապետի առաջարկին` թե կարելի է այգի ստեղծել և այնտեղ տեղակայել ճարտարապետական հուշարձանները, ապա Մկրտիչ Մինասյանը նկատում է, որ նման բաներ աշխարհում կան, փոքրիկ մակետի նման քաղաքներ են սարքում, որ ցույց տան ինչ է եղել, բայց դրանք բոլորովին տարբեր բաներ են: «Քանդե՞լ և մակետը՞ սարքել, կամ ցուցադրվել ինչքա՞ն շենք է քանդվել…. Չգիտեմ»,- ասաց Ճարտարապետների միության նախագահը:

Ճարտարապետ Արսեն Կարապետյանը ևս շատ վատ է արձագանքում կառավարության որոշմանն ու Արտյոմ Մովսեսյանի այսօրվա հայտարարությանը: «Ես առհասարակ չեմ հասկանում, թե Քաղավիացիայի վարչությունն ի՞նչ իրավունք ունի նման հարցեր լուծելու: Եվ հետո, կառավարության մոտեցումը զավեշտի է հասնում` ինչ-որ այգի սարքել` մանրակերտերով և այլն: Դա արդեն ծաղրանքի նման բան է: Կարելի է եկեղեցիներին էլ քանդել, մանրակերտներ շարել: Դա պրոֆեսիոնալ մոտեցում էլ չի: Բառ չեմ գտնում, դրան ի՞նչ ասեմ»,- ասաց նա:

Ճարտարապետի բնորոշմամբ, բուն խնդրի մասին, որ մենք ունենք ինչ-որ ժառանգություն և թեև դժվար է, բայց գոնե պետք է փորձել միջոցներ գտնել պահպանելու, ընդհանրապես խոսք չկա: «Ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչի հիման վրա են որոշում ընդունում: Այսինքն, իրականում հասկանալի է, կոնկրետ նյութական շահերի մասին է խոսքը: Ժառանգությունը, որպես այդպիսին, փաստորեն Հայաստանում արդեն արժեք չի ներկայացնում»,- հավելեց Արսեն Կարապետյանը:

Ամբողջ հանրությունը, Ճարտարապետների միությունը, Հանրային խորհրդի համապատասխան ենթահանձնաժողովները և Հանրային խորհուրդն առհասարակ շատ վատ են վերաբերում Զվարթնոցի Կլոր մասնաշենքի քանդմանն ու բացասական կարծիքը հայտնել են վաղուց:

«Դա խայտառակություն է»,- մեզ հետ զրույցում ասաց ՀԽ քաղաքաշինության և ճարտարապետության ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը և հավելեց,- «Բայց հիմա ես չեմ գտնում, որ Կառավարությունը միանշանակ է ասել, որ դա պետք է քանդվի: Կառավարությունը հաստատել է մաստեր-պլանի տնտեսական մասը, բայց ոչ շենքի քանդումը: Վարչապետն ասել է` քննարկել ևս մեկ անգամ ճարտարապետների հետ, հո՞ ճարտարապետները հենց այնպես չեն ասում, որ պետք չէ քանդել: Իսկ այդ այգին բոլորովին այլ գաղափար է»:

«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի քանդման վերաբերյալ Արտյոմ Մովսեսյանի հայտարարությանը Գրիգոր Ազիզյանն այսպես արագանքեց. «Մովսեսյանը չարաչար սխալվել է»:

Նա շեշտեց, որ իրենք պայքարելու են մինչև վերջ:

Հիշեցնենք, որ անդրադառնալով խնդրին, վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ ասել էր, թե հասկանալի է, որ կլոր մասնաշենքը ֆիզիկապես քայքայված վիճակում է և նկատել, որ փորձագետների գնահատականների համաձայն` պահանջվում է 15-20 մլն դոլարի ներդրում:

«Դա չափազանց ծախսատար գործառույթ է, դրա համար առաջարկվում է ճարտարապետական այլ լուծումներ այս հարցի շուրջ: Սովետական մոդեռնիզմի մասնաշենք է, բնականաբար մեր ճարտարապետները այդ առումով ներկայացնում են լրացուցիչ քննարկման անհրաժեշտության խնդիրը, և մենք պետք է նույնպես դիմենք կոնցեսիոներին, որպեսզի այդ լրացուցիչ քննարկումները տեղի ունենան և գտնվեն այնպիսի լուծումներ, որպեսզի պատմամշակութային, ճարտարապետական արժեք ներկայացնող հուշարձանները մենք կարողանանք ինչ-որ ձևով պահպանել»,- ընդգծել էր Տիգրան Սարգսյանը:

Ըստ նրա, կա հետաքրքիր առաջարկ, որը նույնպես իմաստ ունի քննարկել: Մասնավորապես, ըստ վարչապետի, առաջարկվում է օդանավակայանի տարածքում կառուցել մի ճարտապետական լուծումով այգի, որտեղ կտեղակայվեն ճարտարապետական հուշարձանները.«Ժամանակին մեր քաղաքի դեմքը հանդիսացող ճարտարապետական կոթողները կարող են այդ այգում տեղակայվել»:

Նախորդիվ`

«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը հաստատ կքանդվի. Արտյոմ Մովսեսյան

101,1 մլն դոլարի ներդրում՝ Զվարթնոցում, վարչապետը կողմ է հին մասնաշենքի ճարտարապետական ժառանգությունը պահպանելուն

Ուղերձ. Ծածկած շուկայի դառը փորձից ելնելով՝ հսկողության ռեժիմ սահմանել «Զվարթնոցի» հին մասնաշենքի մոտ

 Քաղավիացիայի վարչությունը դրական եզրակացություն է տվել «Զվարթնոցի» հին շենքը քանդելու հարցը ներառող մաստեր-պլանին

«Զվարթնոցի» հին շենքի մասին ևս մեկ անձնական կարծիք. Արտյոմ Մովսեսյան

Հանրային խորհուրդը դեմ է «Զվարթնոցի» հին շենքի քանդմանը. «Հիմնավոր փաստարկներ չկան»

Գրիգոր Ազիզյան. «Զվարթնոց»-ի հին շենքը հնարավոր է ամրացնել, ժամանակին առաջարկվել է շենքի ամրացման վեց տարբերակ

Անահիտ Թարխանյան. «Զվարթնոցի» հին շենքի երեսպատումը բարբարոսաբար քանդվել է, բայց շենքը սեյսմակայուն է

Շանտաժ է. Պողոսյանը` «Զվարթնոցի» հին շենքը պահպանելուց հրաժարվելու վերաբերյալ կոնցեսիոների հայտարարության մասին

Կոնցեսիոներ. Ռեսուրսներ չենք ծախսի ռիսկային և օգտագործումից դուրս եկած «Զվարթնոցի» հին շենքի պահպանման վրա

««Զվարթնոցի» հին շենքի ճակատագրի հարցը վերաբերում է նախագծի հեղինակային իրավունքի իրավատերերի շահերին»

Պետք է լուծումներ գտնել, որ «Զվարթնոցի» հին շենքը իր երկրորդ կյանքն ապրի. Մկրտիչ Մինասյան

«Կոլիզեյը կրկնակի կռիսանոց է, բայց պահում են». Քննարկում՝ «Զվարթնոցի» հին շենքի հարցի շուրջ

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}