Հրապարակախոս. Պետք է փոխել ընդհանուր խաղի կանոնները
«Գրված օրենքները կամաց-կամաց մի կողմ ենք դնում: Հայտնվել ենք անհեթեթ վիճակում. քննարկում ենք մի հարց, որ քննարկման թեմա չէ: Վերջին տարիների ընթացքում մեր քաղաքաշինության ուղղությունն է, երբ մշակույթը, պետությունը ծառայում է բիզնեսին»,- ասուլիսում նման դիտարկում արեց հրապարակախոս Կարինե Հակոբյանը՝ խոսելով Գառնի տաճարում կառուցվող սրճարանի մասին:
Հիշեցնենք, որ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում մշակույթի նախարարության Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ կառուցվելու է սեզոնային սրճարան:
Ըստ Կ. Հակոբյանի, պետք է փոխել ընդհանուր խաղի կանոնները, քանի որ ծայրահեղ կապիտալիզմը, որին ծառայեցնում են ամեն ինչ, պետությունը, հասարակությունը տանում է կործանման:
Ասուլիսին ներկա քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանն էլ ասաց, որ եթե ցանկանում են սրճարան կառուցել այդ տարածքում, թող կառուցեն, բայց նախապես ուսումնասիրեն այդ տարածքի տակ ինչ կա, նաև չունենա այնպիսի շարունակություն, ինչպես օպերայի գազանությունը: Նույնիսկ մտավախություն կա, որ կարող է հետագայում էլ հինգ հարկանի շենք կառուցեն:
«Ուզում եմ գյուղապետին հարց տալ՝ ինչո՞ւ ես շահագրգռված, որ այդ սրճարանը չկառուցվի, իսկ Գառնու ձորի էկոլոգիական մասն անտերության են մատնել»,-նշեց քանդակագործը:
Ֆ. Առաքելյանի կարծիքով, մշակույթի նախարարի նախաձեռնությունը չէ Գառնու տաճարի տարածքում սրճարան կառուցելը: Պատասխանելով հարցին, թե նախարարը անզո՞ր է, արվեստագետն ասաց. «Այո, անզոր է»:
«Հասարակական կարծիքը պետք է մի քիչ հաշվի առնել: Ինչո՞ւ են արհամարհում գյուղացիների, հնագետների, ճարտարապետների կարծիքը»,- ասաց Կարինե Հակոբյանը, ապա հավելեց, որ մշակույթի նախարարությունը պետք է իր առաքելությունը գիտակցի, հասկանա, որ իր գործառույթն է մշակութային հուշարձանների պահպանությունը, շահի, բիզնեսի հետ որևէ կապ չպետք է ունենա:
Նախորդող հրապարակումներ՝
Հնագետ. Զբոսաշրջությունը հուշարձանը պահպանող կազմակերպության առաջնային խնդիրը չէ
«Կործանելով գնալու ենք». Մտավորականներն անհանգիստ են
Պավել Ավետիսյան. Գառնիի տաճարի տարածքում օտար մարմին չպետք է կառուցվի
«Գառնու» հարց. Մշակույթի նախարարությունն անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնի համայնքին
«Մարզպետարանը թույլ չի տա, որ Գառնու տաճարի տարածքում սրճարանի կառուցեն»
Պիլոտային ծրագիր. «Քանդում են, ջարդուփշուր են անում»
«Մշակույթի նախարարությունն իր ստամոքսային մտածողությամբ փորձում է պղծել մեր մշակույթը». պատմաբան
Գառնու տաճարը՝ սրճարանային դիտակետից
Մշակույթի նախարարը խոստացավ ու պաշտոնապես հայտարարեց
«Պիլոտային» սրճարան՝ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները