Հնագետ. Զբոսաշրջությունը հուշարձանը պահպանող կազմակերպության առաջնային խնդիրը չէ
Հնագետ Համլետ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, որ մշակութային ժառանգության հանդեպ տարվող քաղաքականության մեջ պետք է էական փոփոխություններ լինեն:
«Այն պատկանում է հասարակությանը, պահպանելու գործիքներն էլ պետք է համայնքինը լինեն: Գառնիի դեպքն առաջինն է, երբ համայնքը փորձում է ինքնուրույն դերակատարություն ստանձնել: Եթե Հայաստանում հասունանում են քաղաքացիական շարժումներ, կան մարդիկ, որոնք մտահոգված են մշակութային ժառանգությամբ, նրանք պետք է կարողանան, օրենքներին հետևելով, ստանձնել այդ մշակութային արժեքների պահպանումը, իսկ պետությունը կարող է լինել ֆինանսավորող, խորհրդատու և այլն»,- ասաց նա:
Հնագետն ընդգծեց, որ Գառնին պատմամշակութային և բնական լանդշաֆտային հուշարձան է: Այն անտիկ տաճար է, իսկ հնավայրը ողջ ամրոցն է, որը ներառում է տաճարը, բաղնիքը:
«Այն ամբողջությունը, այն ամենը, ինչը կարող է մեր ընկալումը նույնիսկ մի որևէ կետից խանգարել, միանշանակ անընդունելի է: Զբոսաշրջությունը հուշարձանը պահպանող կազմակերպության առաջնային խնդիրը չէ: Զբոսաշրջությունը Մշակույթի նախարարության կազմում չէ, փառք Աստծո: Մշակույթն ու զբոսաշրջությունը հաճախ իրար հակադրվող են: Դա իրենց գործառույթը չէ, իրենք պիտի դեմ կանգնեին, եթե զբոսաշրջության կառույցը ցանկանար այնտեղ սրճարան կառուցել»,- ասաց նա:
Համլետ Պետրոսյանին այս ամենն անպիսի իրավիճակ է հիշեցնում, որ, կարծես, փաստաբանը մեղադրյալի փոխարեն պաշտպանում է մեղադրողին:
«Ոնց կարելի է այդպիսի քաղաքականություն վարել: Գառնին քարակերտ, ժայռերի վրա դրված հուշարձան է ու պետք է իր ամբողջության մեջ»,- ասաց նա:
Հնագետն ակնկալում է, որ պետական մարմինները Գառնիի պաշտպանությանն ուղղված քայլերը սխալ չեն դիտարկի, այլ կընդունեն, որ համայնքներն էլ պետք է կարողանան վերահսկողություն իրականացնել, իսկ մշակութային ժառանգությունը հասարակության սեփականությունն է ոչ միայն օրենքով:
«Եթե ղեկավարումը լինի հասարակությանը, մասնագիտական հանրությանը, խնդիրներն ավելի քիչ կլինեն: Պետությունն էլ պետք է խորդատու լինի»,- եզրափակեց հնագետը:
Նախորդող հրապարակումներ՝
«Մարտի 21-ին եկեք բոլորովս գնանք Գառնի»
«Կործանելով գնալու ենք». Մտավորականներն անհանգիստ են
Պավել Ավետիսյան. Գառնիի տաճարի տարածքում օտար մարմին չպետք է կառուցվի
«Գառնու» հարց. Մշակույթի նախարարությունն անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնի համայնքին
«Մարզպետարանը թույլ չի տա, որ Գառնու տաճարի տարածքում սրճարանի կառուցեն»
Պիլոտային ծրագիր. «Քանդում են, ջարդուփշուր են անում»
«Մշակույթի նախարարությունն իր ստամոքսային մտածողությամբ փորձում է պղծել մեր մշակույթը». պատմաբան
Գառնու տաճարը՝ սրճարանային դիտակետից
Մշակույթի նախարարը խոստացավ ու պաշտոնապես հայտարարեց
«Պիլոտային» սրճարան՝ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները