Գառնու սրճարանային պիլոտնիկները դեռ «զգալու են»
«Թե ինչ են ասում շահագրգիռ կողմերը, տուրօպերատորները, այլ խնդիր է, մենք պետք է դա զգանք: Եթե երեք ամսվա ընթացքում զգանք, որ բացօթյա սրճարանը շարժ չի ապահովում, չի խթանում զբոսաշրջությունը, մենք տաղավարները կապամոնտաժենք: Բայց մենք պետք է դա զգանք»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց մշակույթի նախարարության Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը:
Նշենք, որ հենց այս ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կառուցվելու սեզոնային սրճարան:
Նրա խոսքով, շահագրգիռ կողմերի հետ քննարկումները դեռևս շարունակվում են, այս շաբաթվա ընթացքում մշակույթի նախարարը նույնպես հանդիպումներ է ունենալու և բոլոր այդ քննարկումներից հետո արդեն մինչև շաբաթվա վերջ, ամենայն հավանականությամբ, ընդհանրական կասվի, թե ինչ որոշում է կայացվել:
Թե ովքեր են մնում «շահագրգիռ կողմերը», երբ հասարակության լայն շրջանակները բուռն կերպով միաձայն դեմ են արտահայտվում պատմամշակութային հուշարձանի տարածքում սրճարանի կառուցման նախաձեռնությանը, արդեն հասկանալի է: Տուրիստներին էլ հանենք հաշվից, որովհետև եթե մի օր նրանք խելառեն ու Հայաստանում ամեն հուշարձանի մոտ մի սրճարան կամ կարուսել ուզենան, դա դեռ չի նշանակում, թե այդպես էլ պետք էր անել: Մշակույթի նախարարությանն էլ մեջտեղինց հանենք… Ասենք` մշակույթի նախարարությունը վաղուց է կամավոր դուրս եկել մեջտեղից: Նրա անզորության կամ ապամշակութային քաղաքականության վերջին վկան «Փակ շուկան» էր: Այսպիով` ովքե՞ր են մնում շահագրգիռները. ակնհայտ է` ՊՈԱԿ-ը` իր «նախաձեռնությամբ» ու սրճարանի տերը:
Հարկ է նշել, որ հայտարարվում էր, թե դեռևս «պիլոտային» ծրագիրը վերջնական հանգուցալուծման չի հասել, հստակեցված չէ՝ ի վերջո կառուցվելու է Գառնու տաճարի տարածքում սրճարան, թե ոչ: Բայց այն, որ Վ. Պողոսյանն արդեն խոսում է այն մասին, որ նույն փորձն իրականացնելու են մյուս արգելոց-թանգարաններում, օրինակ՝ Զորաց քարում, Զվարթնոցում և այլուր, նշանակում է, որ նման հայտարարությունները կրքերը սառեցնելու համար էին:
«Այս սրճարանի մասին որոշումը հրապարակելուց հետո կասեմ, թե այլ տեղերում ինչ ենք նախատեսում»,- բառացիորեն ասաց ՊՈԱԿ-ի տնօրենը, ինչը կարող է վկայել միայն մեկ բանի մասին՝ սրճարանի կառուցման որոշումը մնում է ուժի մեջ:
Նախորդող հրապարակումներ՝
Գառնու տաճարի տարածքում հնարավոր է սրճարան չկազմակերպվի
Հրապարակախոս. Պետք է փոխել ընդհանուր խաղի կանոնները
Հնագետ. Զբոսաշրջությունը հուշարձանը պահպանող կազմակերպության առաջնային խնդիրը չէ
«Կործանելով գնալու ենք». Մտավորականներն անհանգիստ են
Պավել Ավետիսյան. Գառնիի տաճարի տարածքում օտար մարմին չպետք է կառուցվի
«Գառնու» հարց. Մշակույթի նախարարությունն անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնի համայնքին
«Մարզպետարանը թույլ չի տա, որ Գառնու տաճարի տարածքում սրճարանի կառուցեն»
Պիլոտային ծրագիր. «Քանդում են, ջարդուփշուր են անում»
«Մշակույթի նախարարությունն իր ստամոքսային մտածողությամբ փորձում է պղծել մեր մշակույթը». պատմաբան
Գառնու տաճարը՝ սրճարանային դիտակետից
Մշակույթի նախարարը խոստացավ ու պաշտոնապես հայտարարեց
«Պիլոտային» սրճարան՝ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները