«…ես հայ նկարիչ եմ, ես իմ տառապած ժողովրդի մի բեկորն եմ»… Գառզու (լուսանկարներ)
«Իբրև նկարիչ՝ կպատկանիմ ֆրանսիական արվեստին, սակայն իմ բոլոր գործերուս մեջ անշուշտ հայ կմնամ: Չէ՞ որ մենք ամենքս մեր ժողովրդի բեկորներն ենք»,- խոսքերի հեղինակն է ֆրանսահայ հայտնի նկարիչ Գառզուն՝ Գառնիկ Զուլումյանը:
Ֆրանսահայ նկարիչ, Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ, միջազգային մրցանակների դափնեկիր Գառզուն ֆրանսիական արդի գեղանկարչության խոշոր դեմքերից է: Նրա ստեղծագործություններում նորովի են արտացոլվել ֆրանսիական դասական արվեստի ավանդույթները: Ստացել է Ֆրանսիայի արվեստի և գրականության ասպետի տիտղոս, Պատվո լեգեոնի շքանշան:
Գառզուն մեծ համբավի է արժանացել հատկապես 1950-ական թվականներին ստեղծած հակապատերազմական տրամադրություններ խորհրդանշող պատկերներով` լքված ու ավերված պալատներ, նավահանգիստներ, երկաթուղային կայարաններ, որտեղ արտացոլված է ամայության և տագնապի զգացողությունը:
Գառզուի գործերում իրականությունն ասես կերպարանափոխվել, վերածվել է նրբագեղ գծերի հյուսվածքի, տեսիլ-աշխարհների: Գիծը դարձել է գառզուական գեղանկարչության գլխավոր արտահայտչամիջոց: «Գիծերս օրենքի չեն ենթարկվիր: Գործեգործ անոնց իրար նմանվելը կամ տարբերվելը ինձմե կախված չեն: Լեժեն սիստեմ ունի, Անդրե Լոտը սիստեմ ունի, ես իմ օրենքը չունիմ, ես չունիմ սիստեմ»,- ասել է նկարիչը:
Գույնի մասին ասեկ է. «Ես գույնի տարբեր շրջաններ ունեմ: Այդպես է: Ատիկա ամենքին ի տես է դրված: Բայց հավատա, երբեք չեմ նստած ու մտածած, թե այսօր այս գույնով աշխատիմ, վաղը` այն գույնով: Ատոնք բոլորն ինքնաբերաբար են եկած, արվեստագործելու ընթացքում: Պարզապես ամեն մի շրջանում այդ ժամանակվա տրամադրություններուս ու մտահղացումներուս թելադրած գույնով եմ աշխատել»:
Գառզուն հայտնի է նաև որպես բեմանկարիչ: Գառզուի սկզբունքը հետևյալն էր. «Դեկորացիան դեկորատիվ չպիտի ըլլա, այն շլացնելու չէ: Ապրեցնելու է: Դեկորացիան դրամատիկ պետք է ըլլա: Բեմը զարդարելը, հաճելի գույներ գտնելը, կարծեմ թե գործի պրիմիտիվ երևույթը ըլլալու է»:
Գառզուն Հայաստանի ազգային պատկերասրահին և Ժամանակակից արվեստի թանգարանին է նվիրել 400, իսկ ի նպաստ Սպիտակի երկրաշարժից տուժած արվեստագետների՝ 50 գրաֆիկական գործեր:
Գառզուն հայտարարել է. «Էությամբ, աշխարհազգացողությամբ, ես հայ նկարիչ եմ, ես իմ տառապած ժողովրդի մի բեկորն եմ: …Անանկ տպավորություն ունեմ, կարծես վաղուց եմ այցելած Հայաստան»:
Հայկական կերպարվեստ շարքը նպատակ ունի նորելու մեր հիշողությունն ու հարգանքը` հանդեպ հայ արվեստի վարպետների ու դասականների:
Շարքի նախորդ հրապարակումները՝
«... իմ մեջ խորը վիշտ կտեսնենք»... Ժանսեմ (լուսանկարներ)
Կերտել է նրբագեղ ու լիրիկական բանաստեղծական մի աշխարհ... Վեհիկ Տեր-Գրիգորյան (լուսանկարներ)
«... կան վերջապես նկարիչներ, որոնց գրածը հուշ է, հիշողություն»... Հովսեփ Կարալյան (լուսանկարներ)
Հին Թիֆլիսը՝ Ջոկոնդա, արև ու ծով... Վաղարշակ Էլիբեկյան (լուսանկարներ)
Գեղանկարչություն, գրքի ձևավորում, գրաֆիկա... Գրիգոր Խանջյան (լուսանկարներ)
«Նրա ստեղծագործություններում ամփոփվում են 20-րդ դարի հայոց պատմության հանգույցները»... Սարգիս Մուրադյան (լուսանկարներ)
«…ծնվում է մի արվեստ, որն իր ձևով խիստ ազգային է և խորը մարդկային իր բովանդակությամբ»… Լավինիա Բաժբեուկ–Մելիքյան (լուսանկարներ)
Նոր շունչ են հաղորդել հայկական գեղանկարչությանը... Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան (լուսանկարներ)
«Թիֆլիսյան դպրոցից»… Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) (լուսանկարներ)
Խորհրդահայ կերպարվեստի սկզբնավորման աչքի ընկնող ներկայացուցիչ...Վահրամ Գայֆեճյան
Սովորաբար նա չէր ստորագրում... Վանո Խոջաբեկյան (լուսանկարներ)
«...հետաքրքիր մի երևույթ... ե ... Գեորգի Յակուլով (լուսանկարներ)
Հայ գեղանկարչության «նոր ալիքըե… Հարություն Կալենց (լուսանկարներ)
«Առնական է, քնքուշ, ռոմանտիկ և ռեալիստականե… Ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյան (լուսանկարներ)
«Նազարը` ես եմ»… Արա Բեքարյան (լուսանկարներ)
Բնանկարի ժանրի առաջնակարգ վարպետներից… Սեդրակ Առաքելյան (լուսանկարներ)
Հայկական ժամանակակից գրաֆիկայի հիմնադիր… Հակոբ Կոջոյան (լուսանկարներ)
«Մատիսի ու Սեզանի կողքին…ե՝ Մարտիրոս Սարյան (լուսանկարներ)
«Մեր սերունդը զմայլված էր … իսկական հայրենասեր էրե՝ Գևորգ Բաշինջաղյան (լուսանկարներ)
«…միշտ մեր նկարասրահների զարդը կլինենե` Փանոս Թերլեմեզյան (լուսանկարներ)
«...եվրոպական մասշտաբի մի վարպետ»՝ Եղիշե Թադևոսյան (լուսանկարներ)
Ազգային ռեալիստական նկարչությունը հասցրել է նոր բարձրության. Ստեփան Աղաջանյան (Լուսանկարներ)
Հոգեբանական առաջին դիմանկարն ու ժանրային առաջին նկարները. Ստեփանոս Ներսիսյան (լուսանկարներ)
Հայ կերպարվեստում պատմական ժանրի հիմնադիր՝ Վարդգես Սուրենյանց (լուսանկարներ)
Հայկական կերպարվեստում բնանկարի ժանրի հիմնադիր՝ Հովհաննես Այվազովսկի (լուսանկարներ)
Հայկական կերպարվեստում դիմանկարի ժանրի հիմնադիր՝ Հակոբ Հովնաթանյան (լուսանկարներ)