Իսկական ողբերգություն... միջազգային հանրությունը պետք է դատապարտի քեսաբահայության հետ տեղի ունեցածը. Ս. Ֆարմանյան (Տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը հարցազրույց է տվել Սիրիայի պետական «Սուրիյա» հեռուստաալիքին, որում մասնավորապես ասվում է. «Կարծում եմ` ոչ միայն որպես ազգությամբ հայ, կամ ոչ միայն որպես Սիրիայի քաղաքացի, եթե որևէ ողջամիտ մարդ ներկա գտնվի այստեղ, այս տեսարանը մեկ բառով կարող է բնութագրել որպես իսկական ողբերգություն, որը հարիրի չէ 21-րդ դարին: Եվ իսկապես միջազգային հանրությունը իր ձայնը պետք է բարձրացնի և դատապարտի այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրերի ընթացքում քեսաբահայության հետ:
Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները ստացել են համապատասխան հանձնարարություն` միջազգային ատյաններում, նախևառաջ ՄԱԿ-ում, բարձրաձայնելու այս խնդիրը` այն դիտարկելով որպես մարդու իրավունքների անընդունելի զանգվածային խախտում, նաև որպես ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտում:
Համայն հայությունն աղոթում է այսօր, որ օր առաջ բարեկամ սիրիական ժողովրդին հաջողվի վերագտնել խաղաղությունը, վերագտնել իր ստեղագործ խաղաղ ապրելակերպը: Իսկ մենք որպես Հայաստանի Հանրապետություն, որպես հայություն, որը սփռված է աշխարհով մեկ, չենք կարող անտարբեր լինել մեր հայրենակիցների ճակատագրին և անելու ենք հնարավորը` նրանց փոխանցելու ոչ միայն մեր ջերմությունը, այլ նաև բոլոր հնարավոր միջոցներով կանգնելու ենք մեր հայրենակիցների կողքին»:
Նախորդիվ`
Հաստատվել է` Սիրիա ներթափանցած վարձկան զինյալների շարքերում կան նաև ադրբեջանցի վարձկաններ. Ս.Ֆարմանյան
ԱԺ պատգամավորները Դամասկոսում քիչ անց կհանդիպեն նախագահ Բաշար Ալ-Ասադին
«Հարձակվեցին ու սկսեցին դիպուկահարներով խփել, մարդ չմնաց». Ինչպես տարհանվեցին Քեսաբի հայերը
Լաթաքիայի վրա հարձակում այս պահին չկա»
Քեսաբի հայ. Թուրքիայից մեքենաներով գալիս են, կողոպտում են տները և տանում մեր ունեցվածքը
Հայաբնակ Քեսաբի վրա հարձակման մեջ չեչեննե՞ր են ներգրավված
«Քեսաբ ներխուժումը հայության` մասնավորապես սիրիահայ համայնքի դեմ ուղղված քայլ էր»
Սիրիահայ. Ամեն վայրկյան սպասվում է Լաթաքիայի դեմ հարձակումը
Քեսաբի հայերին օգնություն է անհրաժեշտ, հայկական կողմը քայլեր ձեռնարկում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան