«Փակ շուկայի» ճակատագիրը` փակ դռների հետևում
«Թիվ 1 շուկա» ՍՊԸ-ն Փակ շուկայի վերակառուցման նախագիծը Հայաստանի մշակույթի նախարարություն է ներկայացրել այս շաբաթ: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախագիծը քննարկվելու է մասնագիտական հանձնաժողովի կողմից, կոնկրետ օրը հայտնի չէ: Լրագրողները չեն կարող մասնակցել այդ քննարկմանը, քանի որ այն փակ է լինելու, մասնակցելու են միայն մասնագետները:
Հիշեցնենք, որ նախարարության Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանն ավելի վաղ հայտնել էր. «նախնական ասեմ, որ ուրբաթ (փետրվարի 1) պետք է նախագիծը բերվի մշակույթի նախարարության համաձայնեցման»: Մշակույթի նախարարությունը պահանջել էր, որ «Թիվ 1 շուկա» ՍՊԸ-ն սկսի հավելյալ հարկի քանդման աշխատանքները և շուկան բերի իր նախնական տեսքին:
Նշենք, որ շինարարական աշխատանքները ընթացել են առանց նախագծի:
Հիշեցնենք, որ դեռևս 2012-ին վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 154-րդ հոդվածով, պատմամշակութային կառույց հանդիսացող Փակ շուկայում առանց թույլտվության շինարարություն իրականացնելու համար ընկերությունը տուգանվել է 200 հազար դրամով, ինչին այլ պատիժ կամ գործողություններ, որոնք կկանգնեցնեին Փակ շուկայի հետագա այլանդակումը, չեն հաջորդել:
Նախորդող նորություններ`
Փակ շուկայի օրինախախատումների հետ կապված պահանջված փաստաթղթերը քննչականում են (լուսանկարներ)
«Փակ» շուկան վերանում է. Ահազանգ-խնդրանք` ՀՀ նախագահին
Բողոքի ակցիա Ծածկած շուկայի դիմաց… Վերադարձրեք նախկին տեսքին և վերջ (տեսանյութ)
Փակ շուկայի հարևանությամբ ապրողները երկրի ղեկավարից խնդրում են պաշտպանել իրենց իրավունքները
Փակ շուկա-«ֆորսմաժոր». Ձեզ ո՞վ էր ասում շենքին ձեռք տալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան