Երևանի քաղաքապետը՝ Հանրապետության հրապարակի վերակառուցման բաց մրցույթի մասին՝ «պետք չէ անհանգստանալ»(տեսանյութ)
«Վտանգ չեմ տեսնում: Եթե լիներ վտանգ, առաջինը ես թույլ չէի տա մրցույթ հայտարարել»,- լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ ի պատասխան հարցին, թե ի՞նչ եք կարծում Հանրապետության հրապարակի վերակառուցման համար քաղաքապետարանի հայտարարած մրցույթի մասին:
Նա հայտնեց, որ երկուշաբթի Երևանի քաղաքապետարանը կհայտարարի քաղաքապետարանի դիմացի հրապարակի, Ֆրանսիական, Բրազիլական, քաղաքի ծայրամասերում գտնվող հրապարակների բաց մրցույթ: «Անհրաժեշտ է մասնագիտական կարծիք: Վստահեցնում եմ, որ բացի մասնագիտական կարծիքից, հաշվի է առնվելու նաև հասարակության կարծիքը»,- ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ մրցույթը կայանալու դեպքում հենց հաջորդ օրը քայլեր չեն ձեռնարկվելու, այլ իրենք հավաքելու են կարծիքներ, ձևավորելու են փաթեթներ, բացի այդ որևէ քայլ կիրականացվի այն դեպքում, երբ լինեն նաև մասնավոր ներդրումներ: «Կարծիքներ ձևավորելու համար են այդ մրցույթները: Դրանից պետք չէ անհանգստանալ»,- ընդգծեց Տարոն Մարգարյանը:
Պատասխանելով այն հարցին, թե Երևանի ավագանի լիազորություններ չունի՞ հանրաքվե հայտարարել, քաղաքապետն ասաց, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով այդ լիազորություններն ունի ավագանին, սակայն, ըստ նրա, սա այդ հարցը չէ, որ հանրաքվեի միջոցով որոշվի:
«Ովքեր քննադատում են այս մարցույթ, դա իրենց իրավունքն է»,- նշեց Տ. Մարգարյանը, ապա հավելեց. «Երկու տարի առաջ, երբ նման մրցույթ էր անցկացվում, չի քննադատվել: Կան արձանագրություններ, որոնց տակ կան ստորագրություններ, չեմ ուզում անունները տալ, համաձայն են եղել բաց մրցույթ հայտարարելուն»:
Նախորդող նորություններ՝ Ճարտարապետ Ա. Ղուլյան. Քաղաքով քայլելիս ինձ անընդհատ ճատարապետական ֆալշերն են ուղեկցում
Ս. Պետրոսյանը՝ Հանրապետության հրապարակի վերակառուցման մրցույթի մասին. «Վերնագիրն արդեն սխալ է»
«Բարոյական առումով Նարեկ Սարգսյանը հանցագործ է». «Փակ շուկայի օրինակով կորցնում ենք հրապարակը»
Կ. Քոչարյան. «Նարեկ Սարգսյանն ինչ ուզում անում է, իսկ քաղաքապետարանն էլ ոնց որ մեխի գլուխ լինի» (Տեսանյութ)
«Հայնախագիծ» ընկերության տնօրեն. Փորձում ենք Հանրապետության հրապարակը համահունչ դարձնել այլանդակված շրջապատին
«Հայտարարված մրցույթը չի նշանակում որևէ կառույցի իրականացում». Պարզաբանել է Երևանի գլխավոր ճարտարապետը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները