Փակ շուկայի մոտ հերթապահություն իրականացնելու հայտով դիմել է ևս 10 մարդ, այդ թվում` Հովոն
««Փակ շուկայում» իրականացվող ապօրինի շինարարական գործողությունները դադարեցնելու նպատակով կազմակերպված հերթապահությանը մասնակցելու պատրաստակամություն են հայտնել ևս 10 քաղաքացիներ: Ներկայումս հերթապահողների ընդհանուր թիվը 30 է»:
Նրանք այսօր կոչով դիմել են ոստիկանությանը` ապահովելու շարժման մասնակիցների անվտանգությունը:
«Նախաձեռնող խումբը, աչքի առաջ ունենալով հուշարձանի սեփականատեր օլիգարխի կողմից օրենքը և պետական մարմիններին անտեսելու բազմաթիվ դեպքերը, մտավախություն ունի, որ շարժման ակցիաների մասնակիցների նկատմամբ կարող են լինել սադրանքներ:
Վերոհիշյալի հաշվառմամբ` Ոստիկանությունից պահանջում ենք ապահովել «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման ակցիաների մասնակիցների անվտանգությունը»:
Այս մասին տեղեկացնում է «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբն ու ավելացնում, որ նախորդ կազմին միացել են.
Դանիելյան Կարինե, էկոլոգ
Տեր-Կարապետյան Հասմիկ, դերասան
Աբրահամյան Լևոն, ազգագրագետ
Գալստյան Նորիկ, ԵՊՀ դոցենտ, մաթեմատիկոս
Խեչոյան Լևոն, արձակագիր
Թումանյան Բարսեղ, օպերային երգիչ
Ազոյան Հովհաննես, դերասան
Պողոսյան Արմեն, Սպառողների միության նախագահ
Իշխանյան Ավետիք
Մանասյան Անահիտ, տնտեսագետ:
Նշենք, որ այսօր նախաձեռնող խումբը հանդես է գալու մամուլի ասուլիսով.
«Պետության անգործության պայմաններում հուշարձանի հետագա փչացումը կանխելու նպատակով շարժումը ս.թ. օգոստոսի 31-ի ժամը 14.00-ից սկսում է դրա տարածքում հասարակության ուժերով ապօրինի շինարարական և տնտեսական գործունեության կասեցման գործողությունը»:
Նախորդող հրապարակում`
Պահանջ. «Ծածկած շուկայի» սեփականատիրոջն օրենքով սահմանված կարգով ենթարկել պատասխանատվության
Ճարտարապետները դիմել են Տարոն Մարգարյանին` «Կենտրոնական ծածկած շուկայի սեփականատիրոջ նկատմամբ հարուցել դատական գործ»
Մշակույթի նախարարություն. Ապամոնտաժել Փակ շուկայի նորակառույց ծավալի երկաթբետոնյա հիմնական հատվածն ընդունելի ծավալով
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին