«Լաթաքիայի վրա հարձակում այս պահին չկա». Հասմիկ Մանջիկյան-Բերբերյան
Զինյալ գրոհայինների և սիրիական բանակի միջև բախումները Քեսաբում շարունակվում են, իսկ Լաթաքիայի վրա հարձակում դեռ չկա: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Լաթաքիայում ապաստանած քեսաբցի Հասմիկ Մանջիկյան-Բերբերյանը:
Նա նշեց, որ Քեսաբն ու Լաթաքիան շատ մոտ են, եթե շարժվեն դեպի Լաթաքիա, իրենք կիմանան: Հիմա հեռու են, բանակը փորձում է վերահսկողությունը պահպանել: Սիրիահայ կինը միևնույն ժամանակ նկատեց, որ ամեն պահի էլ կարող է հարձակում լինել, ոչ ոք չգիտի ինչ կլինի հետոն:
«Լաթաքիայի վրա հարձակման մասին տեղեկությունները ճիշտ չեն: Հիմա Քեսաբին շատ մոտ մի շարք տեղերում բախումներ են, սիրիական զորքերը փորձում են ետ մղել գրոհայիններին: Քեսաբին մոտ մի մեծ գյուղ կա, այնտեղից տեղեկություններ ստացանք, որ թուրքմենները թալանել են տները: Նրանք մեր հայերի մոտ էին աշխատում, փախել էին Թուրքիա, հիմա հետ են վերադարձել: Մի քանիսը զանգել են, ասել են՝ մտել ենք ձեր տները»,- ասաց Հասմիկ Մանջիկյան-Բերբերյանը:
Այսօր միջազգային լրատվամիջոցներով լուրեր էին տարածվել, թե Սիրիայի կառավարական զորքերը Քեսաբի մեծ մասից դուրս են մղել զինյալներին: Հասմիկ Մանջիկյան-Բերբերյանը նկատեց, որ սիրիական բանակը փորձում է հասնել դրան, բայց դեռ բախումներ են , իսկ գրոհայինները դեռ Քեսաբի ներսում են:
Հավելենք, որ Հայաստանի ԱԺ պատգամավորներ են մեկնել Սիրիա` այնուհետև Լաթաքիա մեկնելու համար: Կազմվել է պատվիրակություն, որի կազմի մեջ են ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել ֆարմանյանը, Լևոն Մարտիորսյանը, Արման Սահակյանը, Նաիրա Կարապետյանը, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Պատգամավորները տեղում կծանոթանան իրավիճակին, իսկ վերադառնալուն պես այն կներկայացնեն Ազգային Ժողովին:
Նախորդիվ՝
Քեսաբի հայ. Թուրքիայից մեքենաներով գալիս են, կողոպտում են տները և տանում մեր ունեցվածքը
Հայաբնակ Քեսաբի վրա հարձակման մեջ չեչեննե՞ր են ներգրավված
«Քեսաբ ներխուժումը հայության` մասնավորապես սիրիահայ համայնքի դեմ ուղղված քայլ էր»
Սիրիահայ. Ամեն վայրկյան սպասվում է Լաթաքիայի դեմ հարձակումը
Քեսաբի հայերին օգնություն է անհրաժեշտ, հայկական կողմը քայլեր ձեռնարկում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան