Կարո Յուզբաշյան. Քեսաբցիները կարող են հետ վերադառնալ, բայց դա շատ շուտ չի լինի
«Քեսաբի իրադարձություններին Հայաստանի իշխանությունների արձագանքի մեջ դեռ հստակություն չենք տեսնում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հալեպի Ազգային իշխանության ներկայացուցիչ Ներսես Սարգիսյանը:
Նա նշեց, որ եղածն ազգային հարց է և ինչ-որ փոքրամասնության խնդրի մասին չէ խոսքը. «Քեսաբը պատմական Հայաստանի վերջին մնացորդածն է, պետք է հստակ, բյուրեղացած քայլեր լինեն, մանավանդ, որ Թուրքիան հստակորեն դերակատարություն ունի և նրա անմիջական մասնակցությամբ է եղել հարձակումը»:
Հալեպի Ազգային իշխանության ներկայացուցիչ Կարո Յուզբաշյանի բնորոշմամբ, թուրքական գործոնը Քեսաբի պարագայում շատ բացահայտ է. «Ամեն կերպ օժանդակել են և մասնակցել հարձակմանը: Ջոկատները տեղի թուրքմեն փոքրամասնություններից են նաև կազմված»:
Ներսես Սարգիսյանն էլ հավելեց, որ Քեսաբի իրադարձությունները ցնցել են ամբողջ հայությունը: Ըստ իրենց տվյալների, եղել են ընտանիքներ, որ չեն կարողացել լքել Քեսաբը, ավելի ուշ լուրեր են ստացել, որ մի քանի ընտանիք կարողացել են դուրս գալ, իսկ այնտեղ մնացածների մասին տեղեկություններ չունեն:
Կարո Յուզբաշյանը կարծիք հայտնեց, որ սիրիական պետությունն իր պարտականությունն առավելագույն ձևով կատարում է:
«Քեսաբցիները կարող են հետ վերադառնալ, բայց դա շատ շուտ չի լինի: Քանի, որ ծրագրված ձևով են աշխատում տարածաշրջանի անվտանգությունը ապահովելու համար, ժամանակ է պետք: Երբ ապահով լինի, մեր հայերը կվերադառնան իրենց տները»,- ասաց նա:
Ներսես Սարգսյանն ասաց, որ Լաթաքիայում գաղթականները ամեն անհրաժեշտ բաները ստացել են, կարելին արվում է, որ նրանք լավ վիճակում լինեն. «Բայց այդ մարդիկ իրենց հարազատ տունն են թողել, կարող եք պատկերացնել ինչ վիճակում են հայտնվել նրանք: Անմիջական հոգատարության խնդիրը հանձնված է Սիրիայի ազգային իշխանություններին և Շտապ մարմնին, բայց հայկական կառույցներն ու եկեղեցին ևս ամենն անում են նրանց օգնելու համար»:
Բանախոսները հավելեցին, որ հայերն այս հակամարտության մեջ որևէ ակտիվ մասնակցություն չեն ունեցել, իսկ հայ երիտասարդներից կազմված խմբերը հայերին, նրանց տները, ակումբները, դպրոցներն ու եկեղեցին պաշտպանելու համար են եղել :
Նախորդիվ՝
«Հարձակվեցին ու սկսեցին դիպուկահարներով խփել, մարդ չմնաց». Ինչպես տարհանվեցին Քեսաբի հայերը
«Լաթաքիայի վրա հարձակում այս պահին չկա»
Քեսաբի հայ. Թուրքիայից մեքենաներով գալիս են, կողոպտում են տները և տանում մեր ունեցվածքը
Հայաբնակ Քեսաբի վրա հարձակման մեջ չեչեննե՞ր են ներգրավված
«Քեսաբ ներխուժումը հայության` մասնավորապես սիրիահայ համայնքի դեմ ուղղված քայլ էր»
Սիրիահայ. Ամեն վայրկյան սպասվում է Լաթաքիայի դեմ հարձակումը
Քեսաբի հայերին օգնություն է անհրաժեշտ, հայկական կողմը քայլեր ձեռնարկում է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին