Գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է Գոհար Ենոքյանի գործով պատգամավորների միջնորդությունը
Հայաստանի գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է մայիսի 5-ին Հատուկ քննչական ծառայության որոշմամբ ձերբակալված ԲՀԿ-ական Գոհար Ենոքյանի գործով պատգամավորների ներկայացրած միջնորդությունը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում ստորագրահավաք էր նախաձեռնել՝ Գոհար Ենոքյանի խափանման միջոց կալանքը փոխելու խնդրով: 37 պատգամավորի ստորագրություններով փաստաթուղթը ուղարկվել էր Գլխավոր դատախազություն:
Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը կասկածվում է սպանության նախապատրաստման մեջ: Պաշտոնապես առայժմ չի հայտարարվել թե ինչ քրեական գործ է և ում սպանությունն է նախապատրաստել Ենոքյանը, սակայն, ըստ տեղեկությունների, այդ անձը ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն է:
Նախորդող հրապարակումներ՝
Գոհար Ենոքյանի հարցով ԱԺ բոլոր խմբակցությունների ստորագրությունները կներկայացվեն Գլխավոր դատախազություն
Գոհար Ենոքյանի փաստաբանը ՀՔԾ որոշման դեմ բողոքներ է ներկայացրել
Գոհարիկ Ենոքյանը ձերբակալվել է սպանություն նախապատրաստելու կասկածանքով. ՀՔԾ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները