Գրեթե վստահ եմ, որ Ենոքյանի հանդեպ խափանման միջոցը կալանք չի ընտրվի. Զոհրաբյանը հանդիպել է Կոստանյանի հետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը Գոհար Ենոքյանի հարցով այսօր հանդիպել է Հայաստանի Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց հենց ինքը՝ Զոհրաբյանը:
Նրա խոսքով, ինքը գլխավոր դատախազի հետ խոսել է Գոհար Ենոքյանի առողջական վիճակով պայմանավորված կալանավորումը խափանման միջոց չընտրելու մասին, այլ ոչ թե գործի իրավական կողմի:
«Գլխավոր դատախազը ևս մտահոգ է տիկին Ենոքյանի առողջական վիճակով, գրեթե վստահ եմ, որ տիկին Ենոքյանի հանդեպ խափանման միջոցը կալանք չի ընտրվի, և այսօր ժամը 17.40-ից տիկին Ենոքյանը կլինի ազատության մեջ և նրա նկատմամբ որպես խափանմանմիջոց կընտրվի ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: Տիկին Ենոքյանը վստահեցնում է, որ ինքը պատրաստ է մասնակցել իրավական բոլոր գործընթացներին և ապացուցել իր անմեղությունը: Ես գնահատում եմ Գլխավոր դատախազի վերաբերմունքը այս հարցում, որ ընդառաջ գնաց 37 պատգամավորի միջնորդությանը՝ հաշվի առնելով նաև տիկին Ենոքյանի տարիքը եւ առողջական վիճակը: Համենայն դեպս, 17.40, երբ կավարտվի սահմանված ժամկետը, հուսամ՝ տիկին Ենոքյանը կլինի ազատության մեջ, եւ մենք կլինենք նրա կողքին»,-մեզ հետ արզույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը կասկածվում է սպանության նախապատրչաստման մեջ: Պաշտոնապես առայժմ չի հայտարարվել թե ինչ քրեական գործ է և ում սպանությունն է նախապատրաստել Ենոքյանը, սակայն, ըստ տեղեկությունների, այդ անձը ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն է:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում ստորագրահավաք էր նախաձեռնել՝ Գոհար Ենոքյանի խափանման միջոց կալանքը փոխելու խնդրով: 37 պատգամավորի ստորագրություններով փաստաթուղթը ուղարկվել էր Գլխավոր դատախազություն:
Նախորդող հրապարակումներ՝
Գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է Գոհար Ենոքյանի գործով պատգամավորների միջնորդությունը
Գոհար Ենոքյանի հարցով ԱԺ բոլոր խմբակցությունների ստորագրությունները կներկայացվեն Գլխավոր դատախազություն
Գոհար Ենոքյանի փաստաբանը ՀՔԾ որոշման դեմ բողոքներ է ներկայացրել
Գոհարիկ Ենոքյանը ձերբակալվել է սպանություն նախապատրաստելու կասկածանքով. ՀՔԾ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները