Փակ շուկա. Մշակութային քաղցկեղը՝ պատմական հուշարձանի «եվրոպատուհանների» տեսքով (Լուսանկարներ)
Մինչ մշակույթի նախարարությունը պահանջում էր քաղաքապետարանից ու Փակ շուկայի սեփականատիրոջից նախնական տեսքի բերել մշակութային հուշարձանը, մինչ մշակույթի նախարարությունը դիմում է քաղաքապետարանին՝ արգելել շուկայի տարածքում ընթացող ապօրինի շինարարությունը, մինչ …
Այսօր պետության կողմից պահպանվող հուշարձանը, որի նախնական տեսքը, ըստ օրենքի, արգելված է խեղաթյուրել, ձևափոխել, արդեն ունի ավելացված հարկաբաժիններ, «եվրոպատուհաններ»:
Շուկայի նախագծային աշխատանքներով զբաղվող ճարտարապետ Սիմյոն Բարսեղյանը Panorama.am-ին փոխանցեց, որ դեռևս հաստատված նախագիծ չկա. «Ես նախագիծը ներկայացրել եմ պատվիրատուին: Վերջինս պետք է ներկայացներ քաղաքապետարանի հաստատմանը, սակայն չի ներկայացրել»:
Արդեն մեկ տարի է շուկայում ընթանում են շինաշխատանքներ, շուկան գրեթե ամբողջությամբ կորցրել է իր նախնական տեսքը, բայց դեռևս նախագիծ չկա: Այսպիսի բուռն ընթացող աշխատանքների արդյունքում շուկան մի քանի ամսից կբացվի, դեռևս պարզ չէ ինչ ֆունկցիայով՝ շուկա, թե սուպերմարկետ, թե..., բայց էլի նախագիծ չի լինի: Ո՞ւմ է պետք նախագիծ, եթե սեփականատերը անելու է այնպես, ինչպես ինքն է ցանկանում և ապացուցում, որ Հայաստանի Հանրապետությունում մշակույթի նախարարություն չկա:
Ֆոտոշարքն այստեղ
Նախորդող նորություններ՝ Էդ որ Փակ շուկան կռիսանոց էր, խի՞ մի օր չէիր էթում շուկայի դեմը. Սամվել Ալեքսանյան
Տարոն Մարգարյան. Ովքեր փորձեն մեր քաղաքի ճարտարապետական դիմագիծը փչացնել, օրենքի շրջանակներում կպատժվեն (տեսանյութ)
Փակ շուկայում ապամոնտաժման աշխատանքներ են կատարվել (Լուսանկարներ)
«Հաղորդում հանցագործության մասին». Երևանի Փակ շուկայում տեղի ունեցող ապօրինությունների վերաբերյալ
Փակ շուկայի վերգետնյա հատվածում շինմոնտաժային աշխատանքներ չեն իրականացվում. Նախարար
Մշակույթի նախարարությունն իր գործը «լավ» է կատարում… Փակ շուկայի ձևափոխումը շարունակվում է
Փակ շուկայում ընթացող շինարարությունը բուռն ընթացք է ստացել... նախագիծ էլի չկա (լուսանկարներ)
«Ինչպե՞ս կարող է մարդ իր քաղաքն այդպես ատել»…Փակ շուկայում ապօրինի շինարարությունը շարունակվում է
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
Փակ շուկա… Մինչ նախագիծը քննարկվում է, «վանդալը բարբարոսաբար ոչնչացնում է հուշարձանը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան