Արիֆ Յունուսովը այն մասին, թե որքան գռեհիկ կարող են լինել ադրբեջանցի լրագրողները
Ադրբեջանի խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության և միգրացիայի դեպարտամենտի ղեկավար Արիֆ Յունուսովը Facebook սոցիալական ցանցի իր անձնական էջում հաղորդագրություն է տեղադրել, որտեղ հեգնական տոնայնությամբ քննադատում է ադրբերջանական լրատվամիջոցների և լրագրողների աշխատանքը՝ այն որակելով «գռեհիկ»:
Մասնավորապես Յունուսոֆը անդրադառնում է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանը անզգուշությամբ հատած 77- ամյա հիվանդ ծերունի, սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջայանին՝ որպես հայկական դիվերսանտ ներկայացնելու հանգամանքին: Յունուսոֆը նշում է, որ ադրբեջանական լրագրողները անտեսելով այդ մարդու դիվերսանտ չլինելու ակնհայտ իրողությունը, սկսեցին սարկաստիկ ու ծաղրական տոնայնությամբ մեկնաբանել այդ իրադարձությունը:
«Ի սեր աստծո, ինչ դիվերսանտի մասին է խոսքը: Նրա տարիքը (77) արդեն տարօրինակ է զինվորականի համար, առավելևս որ նա դիվերսանտ լինի, և դեմքն էլ, մեղմ ասած, ոչ ադեկվատ է»,- նկատել է Յունուսոֆը:
Շարունակելով ադրբեջանական լրագրողների քննադատությունը՝ Յունուսովը նշում է, որ ճիշտ նույն կերպ իրենց գռեհիկությամբ էլ փայլեցին լրագրողները, երբ սկսեցին Հայաստանից քաղաքական ապաստան խնդրած ադրբեջանական ընտանիքի մասին դեպքը լուսաբանել՝ վերջիններիս ներկայացնելով որպես դավաճաններ:
Մինչդեռ, ըստ Յունուսոֆի, լրագրողները խնդիր ունեին հասկանալու ադրբեջանական իշխանությունների «նուրբ պլանները»:
Նախորդիվ`
Գարիբ. 77-ամյա հիվանդ ծերունուն ծեծելու համար ոչ ոք մեզ «կեցցես» չի ասելու
ԿԽՄԿ-ն բանակցություններ է վարում սահմանը հատած քաղաքացու հարցով
Ողջամտության ճգնաժամ Ադրբեջանում
Ադրբեջանի ՊՆ-ն փորձում է սրբագրում կատարել
Ադրբեջանի սահման հատողը դույլով գնացել էր խաղողի
ԿԽՄԿ-ն բանակցություններ է վարում սահմանը հատած քաղաքացու հարցով
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում