«Մարտի 21-ին եկեք բոլորովս գնանք Գառնի»
«Մարտի 21-ին` գարնանային արևահավասարի օրը, եկեք բոլորովս գնանք Գառնի: Գնանք Գառնի, պարենք, ուրախանանք, այնտեղից տոնական համեղ գինի գնենք, մեկ անգամ օգտագործվող բաժակներ գնենք և խմենք Գառնիի, Հայաստանի և մեր Հայ Ազգի կենացը: Որքան շատ լինենք այդ օրը Գառնիում, այդքան լավ»,- այս մասին տեղեկացնում է «Գնում ենք Գառնի մարտի 21-ին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը:
Նշենք, որ մարտի 21-ը օրահավասարի օրն է, հին հայկական տոմարով գարնան առաջին օրը, ինչպես նաև Արեգ ամսվա Արեգ օրը: Մարտի 21-ը նաև հայ հեթանոսական աստվծաներից Վահագնի ծննդյան օրն է:
Հիշեցնենք, որ մարտի 2-ին «Գնում ենք Գառնու կաֆեի ավազը դատարկենք» ֆեյսբուքյան նախաձեռնությունն էր ակցիա անցկացրել Գառնու տաճարում՝ իր բողոքն արտահայտելով «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում մշակույթի նախարարության Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ կառուցվելիք սեզոնային սրճարանի դեմ:
Նախորդող հրապարակումներ՝
«Կործանելով գնալու ենք». Մտավորականներն անհանգիստ են
Պավել Ավետիսյան. Գառնիի տաճարի տարածքում օտար մարմին չպետք է կառուցվի
«Գառնու» հարց. Մշակույթի նախարարությունն անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնի համայնքին
«Մարզպետարանը թույլ չի տա, որ Գառնու տաճարի տարածքում սրճարանի կառուցեն»
Պիլոտային ծրագիր. «Քանդում են, ջարդուփշուր են անում»
«Մշակույթի նախարարությունն իր ստամոքսային մտածողությամբ փորձում է պղծել մեր մշակույթը». պատմաբան
Գառնու տաճարը՝ սրճարանային դիտակետից
Մշակույթի նախարարը խոստացավ ու պաշտոնապես հայտարարեց
«Պիլոտային» սրճարան՝ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները