Գառնու տաճարում սեզոնային սրճարանի տեղադրման աշխատանքները սառեցված են. մշակույթի նախարարություն
«Այս պահին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կառուցվելիք սեզոնային սրճարանի տեղադրման աշխատանքները սառեցված են: Սրճարանի հետ կապված որևէ նոր զարգացումներ չկան, որոշում չկա: Այսօր օրակարգայինը հենապատի վերաշարման աշխատանքներն են»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին պետ Ալլա Սերոբյանը:
Հիշեցնենք, որ մշակույթի նախարարության Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կառուցվելու է սեզոնային սրճարան: Հասարակակական բողոքի ալիք բարձրացավ, տեղադրման աշխատանքները կասեցվեցին, մշակույթի նախարարություններում սկսվեցին քննարկումներ:
Ա. Սերոբյանն ասաց, որ հենապատի վերաշարման աշխատանքներն ավարտելուց հետո հենց հենապատի տակ կդրվեն նստարաններ: Բացի այդ, ըստ նրա, տուր-օպերատորները քննարկումների ժամանակ նշում էին, որ այն հատվածում, որտեղ նախատեսված է կառուցել սրճարան, իրենց դիտակետն է. «Այդ հատվածը խորդուբորդ է, հավանաբար գազոնով կհարթեցվի՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով զբոսաշրջիկների համար»:
Նախորդող հրապարակումներ՝
Գառնու սրճարանային պիլոտնիկները դեռ «զգալու են»
Գառնու տաճարի տարածքում հնարավոր է սրճարան չկազմակերպվի
Հրապարակախոս. Պետք է փոխել ընդհանուր խաղի կանոնները
Հնագետ. Զբոսաշրջությունը հուշարձանը պահպանող կազմակերպության առաջնային խնդիրը չէ
«Կործանելով գնալու ենք». Մտավորականներն անհանգիստ են
Պավել Ավետիսյան. Գառնիի տաճարի տարածքում օտար մարմին չպետք է կառուցվի
«Գառնու» հարց. Մշակույթի նախարարությունն անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնի համայնքին
«Մարզպետարանը թույլ չի տա, որ Գառնու տաճարի տարածքում սրճարանի կառուցեն»
Պիլոտային ծրագիր. «Քանդում են, ջարդուփշուր են անում»
«Մշակույթի նախարարությունն իր ստամոքսային մտածողությամբ փորձում է պղծել մեր մշակույթը». պատմաբան
Գառնու տաճարը՝ սրճարանային դիտակետից
Մշակույթի նախարարը խոստացավ ու պաշտոնապես հայտարարեց
«Պիլոտային» սրճարան՝ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում