Syriandays-ը գրել է Լաթակիա գնացած հայաստանյան պատվիրակության մասին
Syriandays համացանցային ռեսուրսը այսօր հրապարակել է «Հայաստանի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը այցելել է Լաթակիա` Քեսաբից տեղահանված հայերի պայմաններին ծանոթանալու համար» վերտառությամբ նյութ, որտեղ ընդհանուր տեղեկատվություն է տրվում ՀՀ պատվիրակության Լաթակիա այցելության վերաբերյալ:
Պատվիրակությանը օդանավակայանում հանդիպել են Լաթակիայի ժողովրդական խորհրդի անդամներն ու գործադիր կոմիտեի անդամներ Մալիք Շաբուլը, Հասան Ջարիան, Ջամալ Նուսուրը և Լաթակիայի քաղաքապետը: Պատվիրակությունն անմիջապես ուղևորվել է հայկական Քիդուն և հանդիպել հայկական ազգային խորհրդի ղեկավար՝ Պողոս Ղազարյանի և Քեսաբից տեղահանված հայերի հետ՝ լսելով Քեսաբի բնակչության կարիքներն ու պահանջները, տրամադրելով հայկական պարենային արտադրանքներից բաղկացած օգնություն:
Լաթակիա, Աբիր Սուլեյման, Սիրիանդեյզ»
Նախորդիվ `
Թ.Պողոսյանը` Լաթակիայից. Քեսաբի հայերը հերոսներ են, մենք պարտավոր ենք նրանց կողքին կանգնել
Կարդացեք նաև`
«Հարձակվեցին ու սկսեցին դիպուկահարներով խփել, մարդ չմնաց». Ինչպես տարհանվեցին Քեսաբի հայերը
Քեսաբի հայ. Թուրքիայից մեքենաներով գալիս են, կողոպտում են տները և տանում մեր ունեցվածքը
Հայաբնակ Քեսաբի վրա հարձակման մեջ չեչեննե՞ր են ներգրավված
«Քեսաբ ներխուժումը հայության` մասնավորապես սիրիահայ համայնքի դեմ ուղղված քայլ էր»
Սիրիահայ. Ամեն վայրկյան սպասվում է Լաթաքիայի դեմ հարձակումը
Քեսաբի հայերին օգնություն է անհրաժեշտ, հայկական կողմը քայլեր ձեռնարկում է