Տարածվող տեսանյութը կապ չունի հայերի հետ. արաբագետի մեկնաբանությունները
«Տեսանյութը, որը տարածվում է կապ չունի Քեսաբի դեպքերի հետ»՝ մեկնաբանելով համացանցում քեսաբահայերին առնչվող տեղեկություններն ու տեսանյութը՝ «Panorama.am»-ի թղթակցին հայտնեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Ըստ Գրիգորյանի՝ այն տեսանյութը, որտեղ իբր գնդակահարում են քեսաբահայերին, իրականում համացանցում հայտնվել է դեռևս Քեսաբի դեմ հարձակումից առաջ և կապ չունի հայերի հետ: Այնտեղ իսլամական ծայրահեղականների կողմից գնդակահարվում են սիրիական բանակի զինվորներ, որոնք գերևարվել են Հալեպի հյուսիսային շրջաններում ընթացող մարտերում:
Արաբագետը նշեց, որ Քեսաբում և հարակից բնակավայրերում ռազմական գործողությունների վերաբերյալ այս պահին լուրերը հակասական են. որոշ համացանցային աղբյուրներ հայտնում են, որ սիրիական կառավարական ուժեր անցել են հակահարձակման՝ ոչնչացնելով մոտ 3000 ընդդիմադիր զինյալների, մինչդեռ իսլամական կայքէջերը բոլորովին այլ պատկեր են հաղորդում Լաթակիայի հյուսիսում ընթացող մարտերի վերաբերյալ՝ ընդգծելով իսլամական ծայրահեղական խմբավորումների առաջխաղացումը դեպի միջերկրածովյան ափամերձ տարածքներ: Ինչևէ՝ Լաթակիայի հյուսիսում այս պահին ռազմական լայնամասշտաբ գործողություններ են ընթանում, որտեղ սիրիական բանակը կենտրոնացրել է զգալի ներուժ Թուրքիայի կողմից մարտի 21-ին ներթափանցած մեծ քանակի ընդդիմադիր զինյալներին դիմակայելու համար՝ ավելացրեց Ս. Գրիգորյանը:
Քեսաբի բնակչությունը տարհանվել էր հարձակումից առաջ հիմնականում Լաթակիա և սիրիական այլ ապահով բնակավայրեր: Թուրքական սահմանից հարձակումից առաջ մոտ 700 ընտանիք հայեր են տեղափոխվել Քեսաբից և հարակից գյուղերից, և, ըստ տեղեկությունների՝ Քեսաբում մնացել էին մի քանի ծերեր: Տարհանված քեսաբցիներին ապաստան էր դրամադրվել Լաթակիայում՝ ցուցադրելով առաջին անհրաժեշտության օգնություն՝ եկեղեցու, տեղի հայկական կազմակերպությունների և սովորական հայերի կողմից, նշեց արաբագետը՝ հավելելով, որ նման տեսանյութերի տարածումը, զանազան անհիմն շահարկումներն ու գնահատականները կարող են բացասաբար անդրադառնալ ոչ միայն քեսաբահայերի, այլ ընդհանրապես սիրիահայերի դրության և հետագա ճակատագրի վրա:
Նախորդիվ՝
Առևանգված քեսաբահայերից երեքն ազատ են արձակվել
«Առևանգված և Թուրքիա տարված 22 քեսաբահայերից 3-ին այսօր ազատ կարձակեն» (տեսանյութ)
Կարեն Անդրեասյանի ուղերձը միջազգային կազմակերպություններին` Քեսաբի դեպքերի կապակցությամբ
Վազգեն Մեսրոպյան. Քեսաբում մնացած հայերից 22-ը առևանգվել են և տարվել Թուրքիա
«Չգիտենք` իրենց սպանե՞լ են, տարե՞լ են Թուրքիա». Քեսաբում մնացած հայերից ստույգ տեղեկություններ չկան
ԱՄՆ պետքարտուղարությունը «խորապես մտահոգված է» Քեսաբի հայերի նկատմամբ սպառնալիքների կապակցությամբ
Քեսաբ. Հայկական պատվիրակության այցի նշանակությունը մեր հայրենակիցների համար
ՌԴ ԱԳՆ-ն Քեսաբի ու աշխարհասփյուռ հայության բողոքի մասին
Արամ Ա. Կաթողիկոսը ՄԱԿ-ին առաջարկում է զինաթափել Քեսաբը
Կոնգրեսականներ Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի հայտարարությունները` Քեսաբի դեպքերի վերաբերյալ
Al-Akhbar. «Քեսաբ. Հայկական ապահով հանգրվանի ամայացումը»
Այսօր, մենք կրկին օգնության կարիք ունենք. Քեսաբահայերի կոչը ողջ հայությանը
WSJ. Թուրքիայի կողմից Քեսաբի դեմ ագրեսիան հայերին հիշեցնում է հայոց ցեղասպանության մասին
Demokrat Haber. Քեսաբում հայերի տները թալանողները խոսում են թուրքերեն
Արամ Ա. Երրորդ անգամն է՝ ցեղասպան թուրքը գաղթական է դարձնում Քեսաբի ժողովրդին
Կարո Յուզբաշյան. Քեսաբցիները կարող են հետ վերադառնալ, բայց դա շատ շուտ չի լինի
«Հարձակվեցին ու սկսեցին դիպուկահարներով խփել, մարդ չմնաց». Ինչպես տարհանվեցին Քեսաբի հայերը
«Լաթաքիայի վրա հարձակում այս պահին չկա»
Քեսաբի հայ. Թուրքիայից մեքենաներով գալիս են, կողոպտում են տները և տանում մեր ունեցվածքը
Հայաբնակ Քեսաբի վրա հարձակման մեջ չեչեննե՞ր են ներգրավված
«Քեսաբ ներխուժումը հայության` մասնավորապես սիրիահայ համայնքի դեմ ուղղված քայլ էր»
Սիրիահայ. Ամեն վայրկյան սպասվում է Լաթաքիայի դեմ հարձակումը
Քեսաբի հայերին օգնություն է անհրաժեշտ, հայկական կողմը քայլեր ձեռնարկում է
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում