«Առևանգված և Թուրքիա տարված 22 քեսաբահայերից 3-ին այսօր ազատ կարձակեն» (տեսանյութ)
Քեսաբը չլքած, ապա առևանգված և Թուրքիա տարված 22 հայերից երեքին այսօր ազատ կարձակեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՍԴՀԿ Հայաստանի կառույցի փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը: Մյուս 11 հայերի ճակատագիրն անհայտ է. տեղեկություններ չկան, թե որտեղ են նրանք:
Նա նշեց, որ այդ մարդիկ հիմնականում տարեցներ են. «Չեն ուզել գնալ, ասել են, մենք կմնանք, մեր հողի մեջ կմեռնենք: Ազատ արձակվածները երկու ամուսիններ են և Ստալին մականունով հայտնի մի պապիկ, որ նախկինում ուսուցիչ է եղել»:
Վազգեն Մեսրոպյանը հայտնեց, որ Քեսաբում զոհեր չկան, կա միայն երկու վիրավոր, որոնց մասին բջջային հեռախոսի կարճ հաղորդագրությամբ տեղեկացրել են ահաբեկիչները: Նա հավելեց, որ համացանցում տարածված սարսափելի նկարները հայերի հետ կապ չունեն, պարզապես տարածում են մարդկանց ահաբեկելու համար:
Մարդիկ, որ հապճեպ թողել են Քեսաբն ու գնացել են Լաթաքիա, նույնիսկ բջջային հեռախոսներն են թողել:
«Այդ բջջայիններից օգտվում են ահաբեկիչները: Զանգում են, ասում՝ «մենք ձեր տանն ենք, այսպիսի բան պիտի անենք, պիտի սպանենք ձեզ»: Բոլոր տները թալանված են: Մեր հայ ընտանիքների ունեցվածքն այսօր արդեն Թուրքիայում վաճառում են: Բախումների հետևանքով տներ են քանդվել, այրվել են: Բոլոր հայերը, որոնք Լաթաքիայում են, Աստվածածին եկեղեցում էին, մեծ մասը արդեն բարեկամների, ծանոթների, բարերաների օգնությամբ տներում են տեղավորվել: Քիչ թվով մարդիկ են մնացել եկեղեցում, Շտապ օգնության մարմինը աջակցում է նրանց»,- ասաց նա:
Panorama.am-ի հարցին՝ ինչ՞ վիճակում է հայկական եկեղեցին, պատասխանեց. «Ահաբեկիչները հայկական եկեղեցում են, իջեցրել են խաչը: Ներսի բոլոր խաչերն էլ են հանել: Բայց սա երկար չի մնա»:
Անդրադառնալով Թուրքիայի այն հայտարարությունը, թե իրենց դռները բաց են, կընդունեն հայերին, Վազգեն Մեսրոպյանն ասաց, որ սա ծիծաղելի է. «Նման հայտարարություն է անում այն երկրի արտգործնախարարը, որն առաջինն է կրակը բացել, հանել է սահմանի փշալարերն ու թողել, որ ահաբեկիչները հարձակվեն Քեսաբի վրա»:
Վազգեն Մեսրոպյանի բնորոշմամբ, հայ ժողովրդի պահանջն է, որ միայն դատապարտում չլինի, «այլ պետք է ԱԳ նախարարը միջազգային բոլոր հարթակներում բողոքով ներկայանա անմիջապես ցեղասպան Թուրքիայի դեմ»:
«Թուրքիան էլի իր ցեղասպանությունն արեց: ԱԳ նախարարը թող պաշտոնական դիմում ներկայացնի, պատժամիջոցներ կիրառեն ոճրագործ Էրդողանի և նրա կառավարության նկատմամբ: Պատգամավորները, որ գնացին, միայն տեղեկացան, իմացան ինչ է պետք և հանդիպեցին նախագահի հետ: Բայց շարունակությունն ո՞ւր է, մենք չենք տեսնում շարունակությունը: Դատապարտումը մեզ հերիք չէ»,- շեշտեց նա:
Անդրադառնալով Հալեպին, Վազգեն Մեսրոպյանն ասաց, որ հալեպահայերը երեք տարի է՝ հերոսաբար ապրում են ռմբակոծությունների տակ. «Ահաբեկիչների կողմից հայտարարություն եղավ, որ գնդակոծելու են քրիստոնեական բնակավայրերը: Հալեպի հայաշատ հատվածներում օրական մոտ 15 ռումբ է ընկնում, մեկ շաբաթ է կապ չկա, լույս չկա: Չպետք է մոռանալ Հալեպը»:
Նախորդիվ՝
Կարեն Անդրեասյանի ուղերձը միջազգային կազմակերպություններին` Քեսաբի դեպքերի կապակցությամբ
Վազգեն Մեսրոպյան. Քեսաբում մնացած հայերից 22-ը առևանգվել են և տարվել Թուրքիա
«Չգիտենք` իրենց սպանե՞լ են, տարե՞լ են Թուրքիա». Քեսաբում մնացած հայերից ստույգ տեղեկություններ չկան
ԱՄՆ պետքարտուղարությունը «խորապես մտահոգված է» Քեսաբի հայերի նկատմամբ սպառնալիքների կապակցությամբ
Քեսաբ. Հայկական պատվիրակության այցի նշանակությունը մեր հայրենակիցների համար
ՌԴ ԱԳՆ-ն Քեսաբի ու աշխարհասփյուռ հայության բողոքի մասին
Արամ Ա. Կաթողիկոսը ՄԱԿ-ին առաջարկում է զինաթափել Քեսաբը
Կոնգրեսականներ Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի հայտարարությունները` Քեսաբի դեպքերի վերաբերյալ
Al-Akhbar. «Քեսաբ. Հայկական ապահով հանգրվանի ամայացումը»
Այսօր, մենք կրկին օգնության կարիք ունենք. Քեսաբահայերի կոչը ողջ հայությանը
WSJ. Թուրքիայի կողմից Քեսաբի դեմ ագրեսիան հայերին հիշեցնում է հայոց ցեղասպանության մասին
Demokrat Haber. Քեսաբում հայերի տները թալանողները խոսում են թուրքերեն
Արամ Ա. Երրորդ անգամն է՝ ցեղասպան թուրքը գաղթական է դարձնում Քեսաբի ժողովրդին
Կարո Յուզբաշյան. Քեսաբցիները կարող են հետ վերադառնալ, բայց դա շատ շուտ չի լինի
«Հարձակվեցին ու սկսեցին դիպուկահարներով խփել, մարդ չմնաց». Ինչպես տարհանվեցին Քեսաբի հայերը
«Լաթաքիայի վրա հարձակում այս պահին չկա»
Քեսաբի հայ. Թուրքիայից մեքենաներով գալիս են, կողոպտում են տները և տանում մեր ունեցվածքը
Հայաբնակ Քեսաբի վրա հարձակման մեջ չեչեննե՞ր են ներգրավված
«Քեսաբ ներխուժումը հայության` մասնավորապես սիրիահայ համայնքի դեմ ուղղված քայլ էր»
Սիրիահայ. Ամեն վայրկյան սպասվում է Լաթաքիայի դեմ հարձակումը
Քեսաբի հայերին օգնություն է անհրաժեշտ, հայկական կողմը քայլեր ձեռնարկում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան