Էդմոն Մարուքյան. Աշխարհում կա ինֆորմացիոն բլոկադա` սիրիական իրադարձությունների հետ կապված (տեսանյութ)
Քեսաբ այցելելու նպատակը գնալ և փաստեր հավաքելն էր տեղի ունեցող իրադարձությունների մասին, ինչպես նաև մշակել առաջարկությունների ցանկ, որպեսզի մեր հանրապետությունը հետագայում կարողանա տեր կանգնել և օգնել մեր հարենակիցներին:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը` վստահեցնելով, որ Հայատանի զորակցությունը քեսաբահայարին շատ կարևոր է և կոչ արեց թե´ մտավորականներին, թե´ գործարարներին, թե´ քաղաքական գործիչներին այցելել այնտեղ:
Լաթաքիա այցելած ԱԺ պատգամավոր Էդմոն Մարքուքյանն էլ հայտնեց, որ ցուցակով 320 ընտանիք եկեղեցում օգտվում է սննդից, առաջնային ինչ-որ պարագաներ է ստանում: Իսկ մնացածն ապաստան են գտել իրենց հարազատների, ընկերների տներում, որոնց մեջ կան նաև արաբներ:
«Վերջին 100 տարվա ընթացքում երեք անգամ արդեն նրանք տարհանվել են իրենց տներից: Նրանք ծանոթ են այս իրավիճակին և ոչ մի կերպ չեն պատկերացնում, որ կարող են լքել իրենց տները` Սիրիան: Նրանք խնդրում էին, որ իրենց հայրենակիցները օգնեն վերականգնել տնտեսությունը, երբ կվերադառնան: Այսինքն գիտեն, որ կորցրել են իրենց ունեցվածքը, բայց վստահ են, որ վաղ թե ուշ վերադառնալու են, Սիրիայից դուրս կյանքն ընդհանրապես չի քննարկվում»,-ավելացրեց Թևան Պողոսյանը:
Հանդիպմանը ներկա Արտակ Շաքարյանն էլ տեսակետ հայտնեց, որ թուրքերի մոտ շարունակում է մնալ այն կեղծ հիմնավորումը, որ Քեսաբն իրենցն է, իսկ այստեղ, խնդիրը թուրք-սիրիական էր, պարզապես թուրքերն առիթը բաց չեն թողնում հայերին վնասելու:
«Հայերը շատ ճիշտ կողմնորոշվեցին և գովելի է, որ #SaveKessab հեշթեգը դարձավ թրենդային: Մենք օգտագործեցինք այս փաստը` ևս մեկ անգամ Ցեղասպանության մասին հիշեցնելու: Սակայն սխալ էր, որ երկու տարի վաղեմության Հալեպի սպանդի վիդեոները տարածվեցին համացանցում` որպես Քեսաբում կատարված, և թուրքերը սկսեցին ասել` այ տեսնում եք հայերը կեղծ վիդոներ են տարածում, որքանով եք վստահ առաջին համաշխարհայինի ժամանակ էլ նույնը չեն արել»,-նշեց թուրքագետը:
Էդմոն Մարուքյանը ևս կաևորեց ինֆորմացիոն քարոզարշավը` նշելով, որ աշխարհում կա ինֆորմացիոն բլոկադա սիրիական իրադարձությունների հետ կապված և քրիստոնեական փոքրամասնության իրավունքները Սիրիայում զանգվածային կերպով խախտվում են: Ըստ նրա` եթե չեղավ Ասադի ռեժիմը, Սիրիայում քրիստոնյաներ չեն մնա:
Անդրադառնալով Լաթաքիայում տեղի ունեցած պետական մարմինների հանդիպումներին` Թևան Պողոսյանը հայտնեց, որ չհանդիպելը սխալ կլիներ, մանավանդ եթե նրանց կողմից կար հրավեր:
«Նրանց հետ հանդիպման նպատակն էր կոնկրետ ասել, որ մենք մտահոգված ենք մեր հայրենակիցներով և պատրաստ ենք աջակցել նրանց: Բնականաբար, իրենք մեզ ասում էին, որ ցանկացած հայ Սիրիայի քաղաքացի է, որ շատ ողջունելի էր»:
Մանրամասները` շուտով տեսանյութում
Նախորդող`
Կարեն Անդրեասյանի ուղերձը միջազգային կազմակերպություններին` Քեսաբի դեպքերի կապակցությամբ
Վազգեն Մեսրոպյան. Քեսաբում մնացած հայերից 22-ը առևանգվել են և տարվել Թուրքիա
«Չգիտենք` իրենց սպանե՞լ են, տարե՞լ են Թուրքիա». Քեսաբում մնացած հայերից ստույգ տեղեկություններ չկան
ԱՄՆ պետքարտուղարությունը «խորապես մտահոգված է» Քեսաբի հայերի նկատմամբ սպառնալիքների կապակցությամբ
Քեսաբ. Հայկական պատվիրակության այցի նշանակությունը մեր հայրենակիցների համար
ՌԴ ԱԳՆ-ն Քեսաբի ու աշխարհասփյուռ հայության բողոքի մասին
Արամ Ա. Կաթողիկոսը ՄԱԿ-ին առաջարկում է զինաթափել Քեսաբը
Կոնգրեսականներ Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի հայտարարությունները` Քեսաբի դեպքերի վերաբերյալ
Al-Akhbar. «Քեսաբ. Հայկական ապահով հանգրվանի ամայացումը»
Այսօր, մենք կրկին օգնության կարիք ունենք. Քեսաբահայերի կոչը ողջ հայությանը
WSJ. Թուրքիայի կողմից Քեսաբի դեմ ագրեսիան հայերին հիշեցնում է հայոց ցեղասպանության մասին
Demokrat Haber. Քեսաբում հայերի տները թալանողները խոսում են թուրքերեն
Արամ Ա. Երրորդ անգամն է՝ ցեղասպան թուրքը գաղթական է դարձնում Քեսաբի ժողովրդին
Կարո Յուզբաշյան. Քեսաբցիները կարող են հետ վերադառնալ, բայց դա շատ շուտ չի լինի
«Հարձակվեցին ու սկսեցին դիպուկահարներով խփել, մարդ չմնաց». Ինչպես տարհանվեցին Քեսաբի հայերը
«Լաթաքիայի վրա հարձակում այս պահին չկա»
Քեսաբի հայ. Թուրքիայից մեքենաներով գալիս են, կողոպտում են տները և տանում մեր ունեցվածքը
Հայաբնակ Քեսաբի վրա հարձակման մեջ չեչեննե՞ր են ներգրավված
«Քեսաբ ներխուժումը հայության` մասնավորապես սիրիահայ համայնքի դեմ ուղղված քայլ էր»
Սիրիահայ. Ամեն վայրկյան սպասվում է Լաթաքիայի դեմ հարձակումը
Քեսաբի հայերին օգնություն է անհրաժեշտ, հայկական կողմը քայլեր ձեռնարկում է
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան