ՄԻՊ գրասենյակը հետամուտ է Փակ շուկայի հարցին
Panorama.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Փակ շուկայում առանց նախագծի շինարարական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ հարցադրումեներով գրություններ է ուղարկել պատկան մարմիններին` մշակույթի նախարարություն, Երևանի քաղաքապետարան:
Քաղաքապետարանին ուղարկված հարցադրումներին ամբողջական պատասխան չստանալով, ՄԻՊ գրասենյակը կրկին գրություն էր ուղարկել: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի քաղաքացիական և քաղաքական իրավունքների վարչության պետ Մանուշ Միրզոյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ ապրիլի 5-ին իրենք ստացել են պատասխան գրություն, ապա ներկայացրեր այն. «Շուկայում շինարակական աշխատանքները դադարեցված են:
«Փակ շուկայի» սեփականատիրոջ ու քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է ստեղծված իրավիճակը, որի արդյունքում սեփականատերը տեղեկացվել է ապօրինությունները վերացնելու, դրանից հետո միայն քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան կառուցապատումը շարունակելու անհրաժեշտության մասին: Միաժամանակ հայտնել են, որ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է շուկայի մասնակի փոփոխման, պահպանված հատվածի ամրակայման նախագիծ: Նախարարությունը քննարկման արդյունքները գրավոր ու նաև համապատասխան առաջարկություններով ներկայացրել է ՍՊԸ-ին»:
ՄԻՊ գրասենյակի քաղաքացիական և քաղաքական իրավունքների վարչության պետի դիտարկմամբ, հավանաբար սպասում են այդ առաջարկություններին: Մ. Միրզոյանը միաժամանակ ասաց, որ ՄԻՊ գրասենյակը կրկին գրություն կուղարկի` պարզելու քննարկման արդյունքները:
Ընթերցողի համար ընդգծենք, որ քաղաքապետարանի պատասխանի մեջ կա «ապօրինություն» բառը, այնինչ` գլխավոր դատախազությունը Փակ շուկայում կատարված շինարարական աշխատանքներում հանցակազմի բացակայություն էր արձանագրել:
Նախորդող նորություններ`
Փակ շուկա. Քաղաքապետարանը սպասում է մշակույթի նախարարության եզրակացությանը
Մշակույթի նախարարություն. Ապամոնտաժել Փակ շուկայի նորակառույց ծավալի երկաթբետոնյա հիմնական հատվածն ընդունելի ծավալով
Փակ շուկա. Հրապարակում ենք մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի մասնակիցների անունները
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
Փակ շուկա… Մինչ նախագիծը քննարկվում է, «վանդալը բարբարոսաբար ոչնչացնում է հուշարձանը»
«Փակ շուկայի» ճակատագիրը` փակ դռների հետևում
Փակ շուկա-«ֆորսմաժոր». Ձեզ ո՞վ էր ասում շենքին ձեռք տալ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին