Փակ շուկա. Ինչ է ստացվում, երբ պատկան մարմինները պատշաճ են գործում
Փակ շուկայում շարունակում են բուռն շինարարական աշխատանքները, և, ակնհայտորեն, ոչ դեպի հուշարձանի նախնական տեսքի բերելու ուղղությամբ: Շուտով հուշարձանը իր նոր «կերպարի» մեջ կմտնի:
Պետության կողմից պահպանվող հուշարձանը պետք է զերծ մնար այլանդակվելուց: Շենքը փչացվեց մեթոդիկ, երկար ժամանակի արդյունքում, պատկան մարմինների աչքի առաջ և նրանց ամենաթողության հետևանքով: Բայց խոսեք միայն պատասխանատուների հետ, և «կպարզվի», որ նրանք «իրենց գործը պատճաշ են արել»:
Օրեր առաջ դիմեցինք մշակույթի նախարարություն, իմանալու թե ինչպե՞ս են գնահատում իրենց դերն ու անմիջական գործառույթների կատարումը: Պատասխանեցին, որ «Մաշտոցի պողոտայի 5 հասցեում գտնվող Կենտրոնական ծածկած շուկայի ապօրինի վերգետնյա շինարարական աշխատանքները կանխելու և հետագա պահպանության և վերականգնման հետ կապված խնդիրներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում տալու համար ՀՀ մշակույթի նախարարությունը դիմել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պետական տեսչություն և Երևանի քաղաքապետարան:… ՀՀ մշակույթի նախարարությունը օրենքով սահմանված կարգով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ապահովել է խնդրի հետ կապված բոլոր միջոցները»:
Դիմեցինք քաղաքաշինության նախարարության, թե արդյո՞ք մշակույթի նախարարությունը դիմել է իրենց, ի՞նչ քայլեր են ձեռնարկել, ստացանք հետևյալ պատասխանը. «Մաշտոցի 5 հասցեում (Երևանի թիվ 1 շուկա) իրականացվող ինքնակամ շինարարության կասեցման և դրա հետևանքների վերացման վերաբերյալ` դեռևս 2012 թվականի մարտի 30-ի և նոյեմբերի 20-ի գրություններով ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից տեղեկացվել է Երևանի քաղաքապետարանին, որի արդյունքում հայտնաբերված խախտումների համար կառուցապատողը 2012թ մարտին տուգանվել է 200 հազար դրամի չափով, իսկ 2013 հունվարին` 2,5 մլն դրամի չափով: ՀՀ քաղաքաշինության նախարարությունը օրենքով սահմանված կարգով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ապահովել է խնդրի հետ կապված բոլոր միջոցները: (Այս մասին, դեռևս գարնանային նստաշրջանի ժամանակ ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ քաղաքաշինության նախարարը, եղել է քաղաքաշինության նախարարության բազմաթիվ պարզաբանումներ):
Համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրիքի 188-րդ հոդվածի` ինքնակամ կառույցների կասեցման և հետևանքների վերացման իրավասությունը վերապահված է տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարին:
Հիշեցնենք, որ «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊ ընկերությանը 2012 թվականի մարտի 30-ին Երևանի քաղաքապետարանի կոմից տրամադրվել է թիվ 01/18-12259-173 շինարարության թույլտվությունը, որով նախատեսվել է իրականացնել փակ շուկայի վերակառուցման` ստորգետնյա հարկերի իրականացման շինարարական աշխատանքներ: Նոր նախագծի հաստատման և տրված շինթույլտվության առկայության դեպքում` ՀՀ քաղաքաշինության նախարարությունը իր իրավասությունների շրջանակներում կիրականացնի պետական վերահսկողության գործառույթները: Միաժամանակ, նշենք, որ վերոնշյալի մասին` ի պատասխան ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի արձանագրության` ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հավուր պատշաճի տեղեկացրել է»:
Պարադոսքալ վիճակ է ստեղծվում: Բոլորը իրենց պատշաճ են պահել, իսկ արդյունքը խայտառակ է: Գուցե այս դեպքում արժեր հակառա՞կն անել: Կամ էլ քաջություն ունենալ գոնե հարց բարձրաձայնել կառավարության առջև, թե ինչու իրենք անում են իրենց վերապահվածը, բայց արդյունքում այսքան ապաշնորհ ու ոչ պատշաճ դերում են մնում:
Նախորդող հրապարակումներ`
Մշակույթի նախարարությունը վերջապես ասաց իր հաստատուն խոսքը. Փակ շուկա
Ակցիա Փակ շուկայի դիմաց. Սամվել Ալեքսանյանին աստված է բերել մեզ մոտ, որ բոլորին պահի (Տեսանյութ)
Հերթական հայտարարությունը հանցագործության մասին
«Հասարակությունը Փակ շուկայի վերաբերյալ հաշվետվության կարիք ունի»…Պատասխանատուները շուտով նամակ կստանան (Տեսանյութ)
«Փակ շուկայի» «բացմանն ընդառաջ»… «Տեղի են ունեցել շատ հմուտ մանիպուլյացիաներ»
«Փակ» շուկայի մնացորդների ու ավելցուկների «բացմանն ընդառաջ». ճարտարապետ Արսեն Կարապետյանը առաջարկ ունի
ՄԻՊ.Փակ շուկայում շարունակվող ապօրինությունների համար առաջին հերթին պատասխանատու է ոստիկանությունը
Մշակույթի նախարարությունը` Թումանյանի կկվի դերում
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
Քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ. Փակ շուկան պետք է մնա իր նախնական տեսքով
Քաղաքապետարանի ներկայացուցիչ. Մինչ այժմ Փակ շուկայի վերգետնյա հատվածում շինարարություն իրականացնելու նախագիծ ներկայացված չէ
Ճարտարապետները դիմել են Տարոն Մարգարյանին` «Կենտրոնական ծածկած շուկայի սեփականատիրոջ նկատմամբ հարուցել դատական գործ»
Մշակույթի նախարարություն. Ապամոնտաժել Փակ շուկայի նորակառույց ծավալի երկաթբետոնյա հիմնական հատվածն ընդունելի ծավալով
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան