Նրա արվեստում առկա է հայ մանրանկարչության խոր իմացությունն ու ազդեցությունը… Ռաֆայել Շիշմանյան (լուսանկարներ)
Արևմտյան Հայաստանում ծնված գեղանկարիչ, արվեստաբան Ռաֆայել Շիշմանյանը կրթություն է ստացել Փարիզում: Ստեղծագործել է հիմնականում բնանկարի, դիմանկարի, նատյուրմորտի ժանրերում, զբաղվել է արվեստաբանությամբ, հասարակական գործունեությամբ: 1926 թ. Փարիզում բնակվող հայ արվեստագետների` Հ. Փուշմանի, Հ. Ալխազյանի և այլոց հետ միասին հիմնադրում է հայ նկարիչների «Անի» միությունը, որը 1930 թ. կազմակերպված վերջին ցուցադրությունից հետո լուծարվում է: 1931 թ. Ռ. Շիշմանյանի նախաձեռնությամբ ստեղծվում է մի նոր` «Հայ ազատ արվեստագետների միություն»: Նրա նախագահությամբ միությունը որոշ ընդմիջումներով շարունակում է իր գործունեությունը մինչև արվեստագետի Խորհրդային Հայաստան տեղափոխվելը 1947 թվականին:
Ինքնադիմանկար (1948)
Թեպետ Ռ. Շիշմանյանի գեղանկարչական աշխատանքները հիմնականում հաստոցային գործեր են, բայց դրան զուգահեռ 1920-1930-ական թթ. արվեստագետը Փարիզում ստեղծագործում է զարդանկարի ասպարեզում: Վարպետը մի որմնանկար է արել Փարիզի Նուպարյան մատենադարանի սրահում, մեկ այլ որմնանկար` Հայ ուսանողների տան գրադարան-ընթերցասրահի շենքում: Այստեղ առկա է հայ մանրանկարչության խոր իմացությունն ու ազդեցությունը, ինչն իր արտահայտությունն է գտել իր ողջ ստեղծագործության մեջ: Դրա ցայտուն օրինակը Շիշմանյանի ձևավորած ֆրանսերեն և հայերեն գրքերն են, ինչպես օրինակ, 1926 թ. Փարիզում լույս տեսած Կոմիտասի երկերի շարքը: Նկարիչը կատարելապես տիրապետել է ոչ միայն հայկական, այլև օտար ժողովուրդների զարդարվեստին, ինչի վկայությունն է 1923թ. Փարիզում հրատարակված արաբական հեքիաթների ժողովածուի ձևավորումը («Perles Eparpillees»): Ռ. Շիշմանյանը Խորհրդային Հայաստանում ձևավորել է 15 երաժտական ժողովածու:
1947 թ. հաստատվելով Հայաստանում` Շիշմանյանը շարունակում է զբաղվել գեղանկարչությամբ, ակտիվորեն մասնակցում է հանրապետական ցուցահանդեսներին, ընտրվում Հայաստանի նկարիչների միության անդամ, 1948-1951 թթ. գծանկար է դասավանդում Երևանի կերպարվեստի ուսումնարանում:
1956թ. Ռ. Շիշմանյանին շնորհվել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում:
Այգեստանի ճանապարհը
Ավինյոնի հին կամուրջը
Գոմի ներսը
Օպերային թատրոնի շենքը
Գորիս. Բնանկար
Երևանի տեսարան
Ժայռեր ծովափին
Ծովափի տեսարան. Կամարե
Գյուղական փողոց
Ավերակ բերդ
Բնանկար
Հայկական կերպարվեստ շարքը նպատակ ունի նորելու մեր հիշողությունն ու հարգանքը` հանդեպ հայ արվեստի վարպետների ու դասականների:
Շարքի նախորդ հրապարակումները՝
Հայ կերպարվեստում ռոմանտիկական ուղղության սկզբնավորողներից... Մկրտիչ Ճիվանյան (լուսանկարներ)
250 նկարիչներից լավագույնը… Հովսեփ Փուշման (լուսանկարներ)
«... հայ նկարիչների համաստեղութեան մէջ առաւել միջազգային հնչեղութիւն ունեցող վարպետներից է»... Արշակ Ֆեթվաճյան (լուսանկարներ)
Ինտենսիվ գույնի, հատկապես լույսի ճանաչված վարպետ… Կարապետ Ադամյան (լուսանկարներ)
«Այս ամենի համար միայն մեկ բառ կա՝ «ապշեցուցիչ»... ». Էդգար Շահին (լուսանկարներ)
«…ես հայ նկարիչ եմ, ես իմ տառապած ժողովրդի մի բեկորն եմ»… Գառզու (լուսանկարներ)
«... իմ մեջ խորը վիշտ կտեսնենք»... Ժանսեմ (լուսանկարներ)
Կերտել է նրբագեղ ու լիրիկական բանաստեղծական մի աշխարհ... Վեհիկ Տեր-Գրիգորյան (լուսանկարներ)
«... կան վերջապես նկարիչներ, որոնց գրածը հուշ է, հիշողություն»... Հովսեփ Կարալյան (լուսանկարներ)
Հին Թիֆլիսը՝ Ջոկոնդա, արև ու ծով... Վաղարշակ Էլիբեկյան (լուսանկարներ)
Գեղանկարչություն, գրքի ձևավորում, գրաֆիկա... Գրիգոր Խանջյան (լուսանկարներ)
«Նրա ստեղծագործություններում ամփոփվում են 20-րդ դարի հայոց պատմության հանգույցները»... Սարգիս Մուրադյան (լուսանկարներ)
«…ծնվում է մի արվեստ, որն իր ձևով խիստ ազգային է և խորը մարդկային իր բովանդակությամբ»… Լավինիա Բաժբեուկ–Մելիքյան (լուսանկարներ)
Նոր շունչ են հաղորդել հայկական գեղանկարչությանը... Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան (լուսանկարներ)
«Թիֆլիսյան դպրոցից»… Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) (լուսանկարներ)
Խորհրդահայ կերպարվեստի սկզբնավորման աչքի ընկնող ներկայացուցիչ...Վահրամ Գայֆեճյան
Սովորաբար նա չէր ստորագրում... Վանո Խոջաբեկյան (լուսանկարներ)
«...հետաքրքիր մի երևույթ ...» Գեորգի Յակուլով (լուսանկարներ)
Հայ գեղանկարչության «նոր ալիքը». Հարություն Կալենց (լուսանկարներ)
«Առնական է, քնքուշ, ռոմանտիկ և ռեալիստական»… Ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյան (լուսանկարներ)
«Նազարը` ես եմ»… Արա Բեքարյան (լուսանկարներ)
Բնանկարի ժանրի առաջնակարգ վարպետներից… Սեդրակ Առաքելյան (լուսանկարներ)
Հայկական ժամանակակից գրաֆիկայի հիմնադիր… Հակոբ Կոջոյան (լուսանկարներ)
«Մատիսի ու Սեզանի կողքին…»՝ Մարտիրոս Սարյան (լուսանկարներ)
«Մեր սերունդը զմայլված էր … իսկական հայրենասեր էր» ՝ Գևորգ Բաշինջաղյան (լուսանկարներ)
«…միշտ մեր նկարասրահների զարդը կլինենե` Փանոս Թերլեմեզյան (լուսանկարներ)
«...եվրոպական մասշտաբի մի վարպետ»՝ Եղիշե Թադևոսյան (լուսանկարներ)
Ազգային ռեալիստական նկարչությունը հասցրել է նոր բարձրության. Ստեփան Աղաջանյան (Լուսանկարներ)
Հոգեբանական առաջին դիմանկարն ու ժանրային առաջին նկարները. Ստեփանոս Ներսիսյան (լուսանկարներ)
Հայ կերպարվեստում պատմական ժանրի հիմնադիր՝ Վարդգես Սուրենյանց (լուսանկարներ)
Հայկական կերպարվեստում բնանկարի ժանրի հիմնադիր՝ Հովհաննես Այվազովսկի (լուսանկարներ)
Հայկական կերպարվեստում դիմանկարի ժանրի հիմնադիր՝ Հակոբ Հովնաթանյան (լուսանկարներ)