Ծածկած շուկայի տարածքում բացված սուպերմարկետը սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ուշադրության կենտրոնում է
Ծածկած շուկայի տարածքում բացված սուպերմարկետը գտնվում է գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ուշադրության կենտրոնում և այսօրվանից այնտեղ սկսվելու են ստուգումներ: Այս մասին ասաց սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը՝ ի պատասխան Panorama.am-ի հարցի, թե արդյո՞ք Ծածկած շուկայի տարածքում բացված առևտրի կենտրոնում Ծառայությունը ուսումնասիրություններ արել է կամ պատրաստվում է անել:
Նա նաև նշեց, որ այսօր Ծառայությունը իրացման ցանցերի համար հատուկ պայմաններ և պահանջներ չունի, քանի որ նման իրավական ակտ չունեն, որի նկատմամբ պետք է իրականացնեն վերահսկողություն: «Ցանկացած պարագայում պատշաճ հիգենիայի կանոնի պահպանման, տեխնիկական կանոնակարգի դրույթներին համապատասխան ենք ստուգումներ իրականացնում»,- ասաց Ա. Բախչագուլյանը:
Նախորդող հրապարակումներ՝
Ծածկած շուկայի տարածքում առևտրի թույտվություն, շահագործման ակտ տրամադրելը կխախտի օրենքը. Ազիզյան
Բացառիկ ապօրինություն. «Ծածկած շուկան իրավական վակուումի մեջ է հայտնվել»
«Իսոս Քրիստոս, Ալեքսանյանն ով է». Ակցիա Փակ շուկայի մոտ (Տեսանյութ)
«Փակ» շուկայի դիմաց սպասում են երթի մասնակիցներին
«Փակ շուկա». Օրենքի հերթական ոտնահարումը. Կտրվի՞ կամ տրվե՞լ է ավարտական ակտ ապօրինի շինությանը
«Շմայսի» գնած «կաշտանը» և նորաբաց «Փակ Շուկա»-ն. (տեսանյութ)
«Փակ շուկան» բաց է. Ներսում` մի փոքր շուկա ու մի մեծ սուպերմարկետ (տեսանյութ)
Դատարանը կքննի Փոստանջյանի բողոքը. Նա պահանջում է Փակ շուկայի ոչնչացման փաստով քրգործ հարուցել
Ակցիա Փակ շուկայի դիմաց. Սամվել Ալեքսանյանին աստված է բերել մեզ մոտ, որ բոլորին պահի (Տեսանյութ)
Հերթական հայտարարությունը հանցագործության մասին
«Փակ շուկայի» «բացմանն ընդառաջ»… «Տեղի են ունեցել շատ հմուտ մանիպուլյացիաներ»
ՄԻՊ.Փակ շուկայում շարունակվող ապօրինությունների համար առաջին հերթին պատասխանատու է ոստիկանությունը
Մշակույթի նախարարությունը` Թումանյանի կկվի դերում
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
Քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ. Փակ շուկան պետք է մնա իր նախնական տեսքով
Ճարտարապետները դիմել են Տարոն Մարգարյանին` «Կենտրոնական ծածկած շուկայի սեփականատիրոջ նկատմամբ հարուցել դատական գործ»
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա