Պատմական հուշարձաններ՝ Հայաստանի և Ուկրաինայի տարբերությունը
Ուկրաինայի Գերագույն Ռադան ընդդիմության ակտիվ հակազդեցության պայմաններում երկու որոշում է ընդունել: Քրեական օրենսգրքում հոդված է ավելացվել, ըստ որի պատիժ է սահմանվում ֆաշիզմի հանցագործությունների հրապարակային ժխտման կամ արդարացման համար, ինչպես նաև էապես խստացվել է պատիժը հուշարձանների ու եղբայրական գերեզմանների քանդման կամ պղծման համար: Այս մասին գրում է rg.ru կայքը:
Ֆաշիզմն արդարացնելու դեպքում կսպառնա մինչև 2 հազար դոլար տուգանք կամ ազատազրկում մինչև 2 տարի ժամկետով: Հուշարձանների կամ եղբայրական գերեզմանների քանդումն այժմ պատժվելու է 3-5 տարի ազատազրկմամբ: Նույն գործողությունը կրկնելը կամ նախնական պայմանավորվածությամբ, շահադիտական կամ խուլիգանական նկրտումներով կատարելը կպատժվի 4-7 տարի ազատազրկմամբ: Իսկ եթե հանցագործների գործողությունները ծանր հետևանքների են բերել, առավելագույն պատիժը կարող է հասնել 12 տարվա ազատազրկման:
Ավելորդ չի լինի ասել, որ Հայաստանում նույնպես մշակութային հուշարձան փչացնելը համարվում է պատժելի արարք: Օրենք կա, սակայն պատիժը չկա: Վառ օրինակը՝ պետական ցուցակում ընդգրկված Փակ շուկան: Այն ամբողջ անցած տարվա ընթացքում խեղաթյուրվեց, ձևափոխվեց, զրկվեց դեմքից, ի վերջո վերածվելով անդեմ, խախտված ճարտարապետությամբ սուպերմարկետի: Իսկ անօրինականությունների հեղինակը որևէ պատժի չենթարկվեց: Անզոր գտնվեցին պետական կառույցները՝ ոստիկանությունը, դատախազությունը, մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, ովքեր մատնանշելով օրենքը, պնդում էին, թե իրենք կատարել են իրենց պարտավորությունները «օրենքի շրջանակներում»:
Նախորդող հրապարակումներ՝
«Փակ շուկա». Դատարանում ստուգման է ենթարկելու, թե ինչու է մերժվել Զ.Փոստանջյանի բողոքը
«Փակ շուկա». «Տագնապ է առաջացնում պետական այրերի լռությունը»
Ահազանգ. Ծածկած շուկայի տարածքում գործող համալիրը սեյսմիկ առումով անվտանգ չէ (Տեսանյութ)
Ծածկած շուկայի տարածքում առևտրի թույտվություն, շահագործման ակտ տրամադրելը կխախտի օրենքը. Ազիզյան
Բացառիկ ապօրինություն. «Ծածկած շուկան իրավական վակուումի մեջ է հայտնվել»
«Փակ շուկա». Օրենքի հերթական ոտնահարումը. Կտրվի՞ կամ տրվե՞լ է ավարտական ակտ ապօրինի շինությանը
«Փակ շուկան» բաց է. Ներսում` մի փոքր շուկա ու մի մեծ սուպերմարկետ (տեսանյութ)
«Փակ շուկայի» «բացմանն ընդառաջ»… «Տեղի են ունեցել շատ հմուտ մանիպուլյացիաներ»
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
Քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ. Փակ շուկան պետք է մնա իր նախնական տեսքով
Քաղաքապետարանի ներկայացուցիչ. Մինչ այժմ Փակ շուկայի վերգետնյա հատվածում շինարարություն իրականացնելու նախագիծ ներկայացված չէ
Ճարտարապետները դիմել են Տարոն Մարգարյանին` «Կենտրոնական ծածկած շուկայի սեփականատիրոջ նկատմամբ հարուցել դատական գործ»
Մշակույթի նախարարություն. Ապամոնտաժել Փակ շուկայի նորակառույց ծավալի երկաթբետոնյա հիմնական հատվածն ընդունելի ծավալով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները