Առանց տան, դպրոցի և անորոշության մեջ. Լաթաքիայում ապաստանած քեսաբահայերը
Քեսաբահայերի մի մասը լքել է Լաթաքիան, մոտ 25-30 ընտանիք տեղափոխվել են Լիբանան:
Լաթաքիայում ապաստանած քեսաբահայերից մեկը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ընտանիքներից շատերը, հարազատների տներում են շարունակում ապրել, մոտ 60 ընտանիք էլ եկեղեցում է:
«Երեխաների վիճակն է վատ, քանի որ կրթություն չեն ստանում: Միայն ավարտական դասարանների երեխաներն են այստեղի հայկական դպրոցում տեղավորվել: Մի քանի հոգին այլ դպրոցներ են գնում, իսկ փոքրերն առհասարակ չեն շարունակում կրթությունը հիմա»,- ասաց նա:
Քեսաբահայը նշեց, որ լավ կլիներ, որ երեխաներին կարողանային բերել Հայաստան, արձակուրդներին մնային այստեղ ու վերադառնային իրենց ծնողների մոտ:
«Հիմա քեսաբահայերս առաջին հերթին փափագում ենք, որ մեր տներն ազատվեն, վիճակը հանդարտվի, գնանք Քեսաբ»,- հավելեց նա:
Ահաբեկիչների կողմից առևանգված և Թուրքիա տարված տարեց քեսաբահայերից միայն երեքն են հասել Լաթաքիա: Նրանցից մեկը հիվանդ է, մեկը ևս իրեն լավ չի զգում: Թուրքիայում մնացած մյուս քեսաբահայերը Վագիֆ գյուղում են, անձնագիր էլ չունեն: Քեսաբում մնացած 38 քեսաբցիներից 20-ն ազատ է արձակվել:
Իսկ Հայաստանում այս պահին երկու քեսաբահայ ընտանիք կա: Քեսաբի շրջանի Կալադուրան գյուղից Ստեփան Սուլյանը, ով մոտ 10 օր է` Հայաստանում է, Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել էր. «Բոլորը ձգեցին իրենց տներն ու փախան, մենք էլ հեռացանք` վախենալով վտանգից: Մեկը մյուսին նայելով փախավ, ռմբակոծություն էր: Առավոտ կանուխ հարձակվեցին»:
Նա նշել է, որ ցանկանում է հետ վերադառնալ. «Ամեն մեկն էլ ուզում է հետ գնալ իր տունը, քանի որ ծննդավայրը շատ թանկ բան է»:
Մարտի 21-22-ին Սիրիայի և Թուրքիայի սահմանին գտնվող Քեսաբի հայերը ստիպված էին լքել իրենց տները` հայտնվելով գրոհայինների գնդակոծության տակ։ 670 հայ ընտանիք դարձավ փախստական` տարհանվելով Լաթաքիա, նրանց տներն ու քրիստոնեական տաճարները կողոպտվեցին։ Քեսաբում մնացել էին տարեց մարդիկ, ովքեր ի վիճակի չէին տեղաշարժվել:
Նախորդիվ`
ԵԽԽՎ-ում ընդունվեց Քեսաբի դեպքերը դատապարտող հայտարարությունը
Քեսաբում մնացած 38 քեսաբցիներից 20-ն ազատ է արձակվել
«Երկակի ստանդարտների և անպատժելիության հետևանք». Քեսաբի իրադարձությունները
Քեսաբից տարհանված ընտանիքը Հայաստանում է, բայց երազում է իր տուն վերադառնալու մասին
«Քեսաբում ռազմական գործողություններին զուգահեռ քարոզչական պատերազմն ավելի ընդգրկուն է»
Կե՞ղծ, թե՞ ոչ կեղծ լուրեր Քեսաբի մասին
Տարածվող տեսանյութը կապ չունի հայերի հետ. արաբագետի մեկնաբանությունները
Առևանգված քեսաբահայերից երեքն ազատ են արձակվել
«Առևանգված և Թուրքիա տարված 22 քեսաբահայերից 3-ին այսօր ազատ կարձակեն» (տեսանյութ)
Կարեն Անդրեասյանի ուղերձը միջազգային կազմակերպություններին` Քեսաբի դեպքերի կապակցությամբ
Վազգեն Մեսրոպյան. Քեսաբում մնացած հայերից 22-ը առևանգվել են և տարվել Թուրքիա
«Չգիտենք` իրենց սպանե՞լ են, տարե՞լ են Թուրքիա». Քեսաբում մնացած հայերից ստույգ տեղեկություններ չկան
ԱՄՆ պետքարտուղարությունը «խորապես մտահոգված է» Քեսաբի հայերի նկատմամբ սպառնալիքների կապակցությամբ
Քեսաբ. Հայկական պատվիրակության այցի նշանակությունը մեր հայրենակիցների համար
ՌԴ ԱԳՆ-ն Քեսաբի ու աշխարհասփյուռ հայության բողոքի մասին
Արամ Ա. Կաթողիկոսը ՄԱԿ-ին առաջարկում է զինաթափել Քեսաբը
Կոնգրեսականներ Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի հայտարարությունները` Քեսաբի դեպքերի վերաբերյալ
Al-Akhbar. «Քեսաբ. Հայկական ապահով հանգրվանի ամայացումը»
Այսօր, մենք կրկին օգնության կարիք ունենք. Քեսաբահայերի կոչը ողջ հայությանը
WSJ. Թուրքիայի կողմից Քեսաբի դեմ ագրեսիան հայերին հիշեցնում է հայոց ցեղասպանության մասին
Demokrat Haber. Քեսաբում հայերի տները թալանողները խոսում են թուրքերեն
Արամ Ա. Երրորդ անգամն է՝ ցեղասպան թուրքը գաղթական է դարձնում Քեսաբի ժողովրդին
Կարո Յուզբաշյան. Քեսաբցիները կարող են հետ վերադառնալ, բայց դա շատ շուտ չի լինի
«Հարձակվեցին ու սկսեցին դիպուկահարներով խփել, մարդ չմնաց». Ինչպես տարհանվեցին Քեսաբի հայերը
«Լաթաքիայի վրա հարձակում այս պահին չկա»
Քեսաբի հայ. Թուրքիայից մեքենաներով գալիս են, կողոպտում են տները և տանում մեր ունեցվածքը
Հայաբնակ Քեսաբի վրա հարձակման մեջ չեչեննե՞ր են ներգրավված
«Քեսաբ ներխուժումը հայության` մասնավորապես սիրիահայ համայնքի դեմ ուղղված քայլ էր»
Սիրիահայ. Ամեն վայրկյան սպասվում է Լաթաքիայի դեմ հարձակումը
Քեսաբի հայերին օգնություն է անհրաժեշտ, հայկական կողմը քայլեր ձեռնարկում է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին