Ա. Եսայան. Հանրապետության հրապարակի վերակառուցման համար հայտարարված մրցույթի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա
Հանրապետության հրապարակի վերակառուցման համար քաղաքապետարանի հայտարարած մրցույթի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է: Panorama.am-ի հետ զրույցում հավաստիացրեց Երևանի գլխավոր ճարտարապետի հանրային կապերի գծով օգնական Անահիտ Եսայանը: Ըստ նրա, դրա մասին է վկայում այն փաստը, որ արդեն մեկ տասնյակ հայտեր են ներկայացվել. «Այսինքն դիմել են մրցույթի համար անհրաժեշտ ելակետային փաստաթղթեր ստանալու համար, ինչը նշանակում է, որ մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացնում»:
Ա. Եսայանը նաև նշեց, որ մրցույթին պատրաստվելը բավականին երկար աշխատանք է պահանջում, այսինքն, ըստ նրա, առաջիկա երկու ամիսների ընթացքում դեռ շատ հայտեր կստանան:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ: Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 29-ը: Մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթի արդյունքների ամփոփումն իրականացվում է մրցութային աշխատանքների շուրջ կազմակերպված հասարակական իրազեկումից հետո, բայց ոչ ուշ, քան 2013 թվականի օգոստոս ամսվա վերջը: Ա. Եսայանն ասաց, որ մինչև սեպտեմբերի 20-ին ժյուրին կամփոփի մրցույթի արդյունքները:
Նախորդող նորություններ` «Աժիոտաժին», «բորբոքված կրքերին» արձագանքում է Երևանի գլխավոր ճարտարապետի հանրային կապերի գծով օգնականը
Երևանի քաղաքապետը՝ Հանրապետության հրապարակի վերակառուցման բաց մրցույթի մասին՝ «պետք չէ անհանգստանալ»(տեսանյութ)
Ճարտարապետ Ա. Ղուլյան. Քաղաքով քայլելիս ինձ անընդհատ ճատարապետական ֆալշերն են ուղեկցում
Ս. Պետրոսյանը՝ Հանրապետության հրապարակի վերակառուցման մրցույթի մասին. «Վերնագիրն արդեն սխալ է»
«Բարոյական առումով Նարեկ Սարգսյանը հանցագործ է». «Փակ շուկայի օրինակով կորցնում ենք հրապարակը»
Կ. Քոչարյան. «Նարեկ Սարգսյանն ինչ ուզում անում է, իսկ քաղաքապետարանն էլ ոնց որ մեխի գլուխ լինի» (Տեսանյութ)
«Հայնախագիծ» ընկերության տնօրեն. Փորձում ենք Հանրապետության հրապարակը համահունչ դարձնել այլանդակված շրջապատին
«Հայտարարված մրցույթը չի նշանակում որևէ կառույցի իրականացում». Պարզաբանել է Երևանի գլխավոր ճարտարապետը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները