Նարեկ Սարգսյան. ««Փակ շուկան»` հուշարձանը աղճատված է, որևէ արդարացում չկա»
«Փակ շուկան»` հուշարձանը աղճատված է, այսինքն` բազմաթիվ ջանքերը օգուտ չտվեցին»: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կառավարությանն առընթեր Ճարտապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
Նրա խոսքերով` օրակարգում հարցը դեռ պետք է մնա, մինչև փորձեն այլ լուծումներ գտնել: «Համենայնդեպս, չեմ կարծում, որ հարցը պետք է փակված մնա»,- ընդգծեց նա:
Լրագրողների հարցին, թե ինչու է այդ մասին բարձացվում հիմա, երբ արդեն շուկայում շինարարական աշխատանքներն ավարտվում են, Ն. Սարգսյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանը ոչ մի նախագիծ չի հաստատել, նման նախագիծ բերվել է, սակայն մերժվել է, մերժվել է նաև այլ ատյանների, այդ թվում` Մշակույթի նախարարության կողմից: «Իսկ երբ քաղաքապետարանի այլ ծառայություններ ընթացքում շեղումներ են արձանագրել, տուգանել են, արդյունքում այդպես էլ մնացել է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նոր հարկերի կառուցմանը, Ն.Սարգսյանն ասաց, որ կամարների 50%-ը մնացել են, ոչ մի բան չի փոխվել, իսկ մնացած 50% կամարները քանդված են և հարկեր են ավելացրել: «Նրանք միայն հետևի մասում, որտեղ կամարներ չկան, մսի պասաժի մասում հարկեր կառուցելու թույլտվություն են ունեցել: Դա համարվել է թույլատրելի, իսկ մնացածն անթույլատրելի է»,- նշեց Ն.Սարգսյանը:
Լրագրողների հարցին, թե իշխանություններն արդյոք անզոր են օլիգարխի առջև, Ն.Սարգսյանը պատասխանեց. «Դա էնպիսի խնդիր է, որտեղ ես որևէ պատասխան կամ արդարացում չեմ կարող ասել»:
Նա միաժամանակ նշեց, որ ինքն անձամբ փորձել է շատ բան անել, բայց դա իրեն չի հաջողվել: Պատասխանելով լրագրողի հարցին, թե` ի՞նչ պետք է լինի, ասաց. «Այս պահին պատրաստ չեմ պատասխանել»:
Նախորդող`
«Փակ» շուկայի մնացորդների ու ավելցուկների «բացմանն ընդառաջ». ճարտարապետ Արսեն Կարապետյանը առաջարկ ունի
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
Քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ. Փակ շուկան պետք է մնա իր նախնական տեսքով
Քաղաքապետարանի ներկայացուցիչ. Մինչ այժմ Փակ շուկայի վերգետնյա հատվածում շինարարություն իրականացնելու նախագիծ ներկայացված չէ
Ճարտարապետները դիմել են Տարոն Մարգարյանին` «Կենտրոնական ծածկած շուկայի սեփականատիրոջ նկատմամբ հարուցել դատական գործ»
Մշակույթի նախարարություն. Ապամոնտաժել Փակ շուկայի նորակառույց ծավալի երկաթբետոնյա հիմնական հատվածն ընդունելի ծավալով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան