«... հայ նկարիչների համաստեղութեան մէջ առաւել միջազգային հնչեղութիւն ունեցող վարպետներից է»... Արշակ Ֆեթվաճյան (լուսանկարներ)
Արշակ Ֆեթվաճյանը վիրտուոզ ջրանկարիչ է: «Ջրաներկով ստեղծուած նրա աշխատանքները նուրբ ընկալման հրաշակերտներ են, իսկ իւղաներկով կատարուած պատկերները դիտողականութեան ուժեղ դրսեւորումներ եւ մասնագիտական բարձր պատրաստուածութեան արտայայտութիւններ: Բացառութեամբ Վարդգէս Սուրէնեանցի, Արշակ Ֆէթվաճեանին ժամանակակից եւ ոչ մի հայ նկարիչ չի ունեցել անգամ կողմնակի մանրամասները նկատելու եւ արձանագրելու այդչափ քննական եւ տեսողական սրութիւն»,- գրում է արվեստագիտության դոկտոր Լևոն Չուգասզյանը («Արշակ Ֆէթվաճեան» եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) գիրք-ալբոմ):
Նա առաջին հայ նկարիչն է, ով գեղանկարչության նյութ է դարձել ճարտարապետական կոթողը: Տրապիզոնցի արվեստագետը շրջել է Արևելյան Հայաստանում, նկարել է հայկական ճարտարապետական հուշարձաններ, որոնց մեծ մասն այսօր չկա, ստեղծել է ավելի քան 2000 մատիտանկար ու ջրաներկ գործեր: Ստեղծել է նաև պետական գործիչների, հայոց պատմության, դիցաբանության, ազգագրական թեմաներով աշխատանքներ, ինչպես նաև ընդօրինակումներ կատարել հայ մանրանկարչության նմուշներից, գեղագիտական հոդվածներով հանդես եկել մամուլում։ Կատարել է Թիֆլիսի Ս. Գևորգ եկեղեցու որմնանկարչական և քանդակագործական ձևավորումները, Կուսանաց անապատի Ս. Ստեփանոս, Արմավիրի Ս. Գևորգ եկեղեցիների վերաշինությունը, պատրաստել Կարսի Ս. Գրիգոր եկեղեցու բեմը, դուռը և այլն:
«Արշակ Ֆէթվաճեանը հայ նկարիչների համաստեղութեան մէջ առաւել միջազգային հնչեղութիւն ունեցող վարպետներից է: 19-րդ դարի վերջի եւորապական եւ հայկական իրականութեան հետ առնչուող նրա գեղագիտական դիրքորոշումների ու ոճի շնորհիւ նա որոշ շատ կարեւոր ցուցահանդէսների փնտրուած մասնակիցն է դարձել եւ արժանացել բազմաթիւ առանձին յօդուածների ու յիշատակուել բազմաթիւ գրքերու»,- գրում է Լևոն Չուգասզյանը:
Նա Հայաստանի առաջին հանրապետության թղթադրամների ու նամականիշերի հեղինակն է:
Կյանքի վերջին 25 տարին ապրել է ԱՄՆ-ում։ Մահից հետո աճյունը տեղափոխվել և թաղվել է Երևանում, իսկ աշխատանքները, կտակի համաձայն, հանձնվել են Հայաստանի ազգային պատկերասրահին:
Գրող, քննադատ, բանասեր, լրագրող և հասարակական գործիչ Արշակ Չոպանյանը մեկ առիթով գրում է. «Ինչպէս Կոմիտաս Վարդապետը, որ բուն հայ երաժշտութիւնը գտնելէ եւ ուսումնասիրելէ ետք, ճանչցուց զայն եւրոպացւոց, Ֆէթվաճեան ալ փայլուն ջանքեր ըրաւ հայ ճարտարապետութիւնն ու քանդակագործութիւնը արեւմուտքի գեղասէրներուն ծանօթացնելու»:
Հայկական կերպարվեստ շարքը նպատակ ունի նորելու մեր հիշողությունն ու հարգանքը` հանդեպ հայ արվեստի վարպետների ու դասականների:
Շարքի նախորդ հրապարակումները՝
Ինտենսիվ գույնի, հատկապես լույսի ճանաչված վարպետ… Կարապետ Ադամյան (լուսանկարներ)
«Այս ամենի համար միայն մեկ բառ կա՝ «ապշեցուցիչ»»… Էդգար Շահին (լուսանկարներ)
«…ես հայ նկարիչ եմ, ես իմ տառապած ժողովրդի մի բեկորն եմ»… Գառզու (լուսանկարներ)
«... իմ մեջ խորը վիշտ կտեսնենք»... Ժանսեմ (լուսանկարներ)
Կերտել է նրբագեղ ու լիրիկական բանաստեղծական մի աշխարհ... Վեհիկ Տեր-Գրիգորյան (լուսանկարներ)
«... կան վերջապես նկարիչներ, որոնց գրածը հուշ է, հիշողություն»... Հովսեփ Կարալյան (լուսանկարներ)
Հին Թիֆլիսը՝ Ջոկոնդա, արև ու ծով... Վաղարշակ Էլիբեկյան (լուսանկարներ)
Գեղանկարչություն, գրքի ձևավորում, գրաֆիկա... Գրիգոր Խանջյան (լուսանկարներ)
«Նրա ստեղծագործություններում ամփոփվում են 20-րդ դարի հայոց պատմության հանգույցները»... Սարգիս Մուրադյան (լուսանկարներ)
«…ծնվում է մի արվեստ, որն իր ձևով խիստ ազգային է և խորը մարդկային իր բովանդակությամբ»… Լավինիա Բաժբեուկ–Մելիքյան (լուսանկարներ)
Նոր շունչ են հաղորդել հայկական գեղանկարչությանը... Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան (լուսանկարներ)
«Թիֆլիսյան դպրոցից»… Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) (լուսանկարներ)
Խորհրդահայ կերպարվեստի սկզբնավորման աչքի ընկնող ներկայացուցիչ...Վահրամ Գայֆեճյան
Սովորաբար նա չէր ստորագրում... Վանո Խոջաբեկյան (լուսանկարներ)
«...հետաքրքիր մի երևույթ ...» Գեորգի Յակուլով (լուսանկարներ)
Հայ գեղանկարչության «նոր ալիքը». Հարություն Կալենց (լուսանկարներ)
«Առնական է, քնքուշ, ռոմանտիկ և ռեալիստական»… Ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյան (լուսանկարներ)
«Նազարը` ես եմ»… Արա Բեքարյան (լուսանկարներ)
Բնանկարի ժանրի առաջնակարգ վարպետներից… Սեդրակ Առաքելյան (լուսանկարներ)
Հայկական ժամանակակից գրաֆիկայի հիմնադիր… Հակոբ Կոջոյան (լուսանկարներ)
«Մատիսի ու Սեզանի կողքին…»՝ Մարտիրոս Սարյան (լուսանկարներ)
«Մեր սերունդը զմայլված էր … իսկական հայրենասեր էրե՝ Գևորգ Բաշինջաղյան (լուսանկարներ)
«…միշտ մեր նկարասրահների զարդը կլինենե` Փանոս Թերլեմեզյան (լուսանկարներ)
«...եվրոպական մասշտաբի մի վարպետ»՝ Եղիշե Թադևոսյան (լուսանկարներ)
Ազգային ռեալիստական նկարչությունը հասցրել է նոր բարձրության. Ստեփան Աղաջանյան (Լուսանկարներ)
Հոգեբանական առաջին դիմանկարն ու ժանրային առաջին նկարները. Ստեփանոս Ներսիսյան (լուսանկարներ)
Հայ կերպարվեստում պատմական ժանրի հիմնադիր՝ Վարդգես Սուրենյանց (լուսանկարներ)
Հայկական կերպարվեստում բնանկարի ժանրի հիմնադիր՝ Հովհաննես Այվազովսկի (լուսանկարներ)
Հայկական կերպարվեստում դիմանկարի ժանրի հիմնադիր՝ Հակոբ Հովնաթանյան (լուսանկարներ)