Հայ կերպարվեստում ռոմանտիկական ուղղության սկզբնավորողներից... Մկրտիչ Ճիվանյան (լուսանկարներ)
Արևմտահայ ծովանկարիչ Մկրտիչ Ճիվանյանը 1860-1870-ական թթ. աշխատել է սուլթանական պալատում` մասնակցելով որմնանկարչական աշխատանքների: Շփումը ժամանակի անվանի հայ արվեստագետներ Պալյանների, եվրոպացի արվեստագետների հետ դրական ազդեցություն են ունեցել ապագա գեղանկարչի արվեստի ձևավորման վրա: Ճիվանյանը սկսել է աշխատել թե’ որպես թատերական ձևավորող, թե’ որպես զարդանկարիչ:
Հատկապես Մ. Ճիվանյանին հոգեհարազատ են եղել Բոսֆորի ծովահայաց տեսարանները` իրենց կանաչազարդ բնությամբ և գունագեղ, պայծառ մթնոլորտով: Նրա ստեղծագործությունների շարքում զգալի թիվ են կազմում Այվազովսկու արվեստից ներշնչված երկերը: Վերջինիս հետ Ճիվանյանը բախտ էր ունեցել անձնապես ծանոթանալու մեծ ծովանկարչի Կ. Պոլիս այցելության ժամանակ: Ճիվանյանի մասնակցությամբ առայժմ հայտնի է մեկ ցուցահանդես` լուսաբանված ժամանակի մամուլում: Խոսքը 1882 թ. Պիրեայում կազմակերպված ցուցահանդեսի մասին է. 15 հայ արվեստագետներից մեկն էր Ճիվանյանը, որը ներկայացել էր 4 աշխատանքով:
Ճիվանյանի ստեղծած նկարների թիվը ոմանք հասցնում են մինչև 1000-ների, թեև դրանց մեծ մասը նաև ցածրորակ աշխատանքներ են, որոնք շտապելու արդյունք էին. նա կարող օրը մի քանի նկար անել:
Մ. Ճիվանյանը հայ կերպարվեստում ռոմանտիկական ուղղության սկզբնավորողներից է: Նա ձգտել է պատկերվող տեսարանի գեղեցկությանն ու իդեալականացմանը, ապրումների քնարական դրսևորմանը: Վարպետորեն է վերարտադրել օդի թեթևությունն ու լույսի ելևէջները, նյութականությունը: Ավեստագետն իր նկարները հագեցրել է բանաստեղծական տրամադրություններով:
Հայկական կերպարվեստ շարքը նպատակ ունի նորելու մեր հիշողությունն ու հարգանքը` հանդեպ հայ արվեստի վարպետների ու դասականների:
Շարքի նախորդ հրապարակումները՝
250 նկարիչներից լավագույնը… Հովսեփ Փուշման (լուսանկարներ)
«... հայ նկարիչների համաստեղութեան մէջ առաւել միջազգային հնչեղութիւն ունեցող վարպետներից է»... Արշակ Ֆեթվաճյան (լուսանկարներ)
Ինտենսիվ գույնի, հատկապես լույսի ճանաչված վարպետ… Կարապետ Ադամյան (լուսանկարներ)
«Այս ամենի համար միայն մեկ բառ կա՝ «ապշեցուցիչ»... ». Էդգար Շահին (լուսանկարներ)
«…ես հայ նկարիչ եմ, ես իմ տառապած ժողովրդի մի բեկորն եմ»… Գառզու (լուսանկարներ)
«... իմ մեջ խորը վիշտ կտեսնենք»... Ժանսեմ (լուսանկարներ)
Կերտել է նրբագեղ ու լիրիկական բանաստեղծական մի աշխարհ... Վեհիկ Տեր-Գրիգորյան (լուսանկարներ)
«... կան վերջապես նկարիչներ, որոնց գրածը հուշ է, հիշողություն»... Հովսեփ Կարալյան (լուսանկարներ)
Հին Թիֆլիսը՝ Ջոկոնդա, արև ու ծով... Վաղարշակ Էլիբեկյան (լուսանկարներ)
Գեղանկարչություն, գրքի ձևավորում, գրաֆիկա... Գրիգոր Խանջյան (լուսանկարներ)
«Նրա ստեղծագործություններում ամփոփվում են 20-րդ դարի հայոց պատմության հանգույցները»... Սարգիս Մուրադյան (լուսանկարներ)
«…ծնվում է մի արվեստ, որն իր ձևով խիստ ազգային է և խորը մարդկային իր բովանդակությամբ»… Լավինիա Բաժբեուկ–Մելիքյան (լուսանկարներ)
Նոր շունչ են հաղորդել հայկական գեղանկարչությանը... Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան (լուսանկարներ)
«Թիֆլիսյան դպրոցից»… Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) (լուսանկարներ)
Խորհրդահայ կերպարվեստի սկզբնավորման աչքի ընկնող ներկայացուցիչ...Վահրամ Գայֆեճյան
Սովորաբար նա չէր ստորագրում... Վանո Խոջաբեկյան (լուսանկարներ)
«...հետաքրքիր մի երևույթ ...» Գեորգի Յակուլով (լուսանկարներ)
Հայ գեղանկարչության «նոր ալիքը». Հարություն Կալենց (լուսանկարներ)
«Առնական է, քնքուշ, ռոմանտիկ և ռեալիստական»… Ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյան (լուսանկարներ)
«Նազարը` ես եմ»… Արա Բեքարյան (լուսանկարներ)
Բնանկարի ժանրի առաջնակարգ վարպետներից… Սեդրակ Առաքելյան (լուսանկարներ)
Հայկական ժամանակակից գրաֆիկայի հիմնադիր… Հակոբ Կոջոյան (լուսանկարներ)
«Մատիսի ու Սեզանի կողքին…»՝ Մարտիրոս Սարյան (լուսանկարներ)
«Մեր սերունդը զմայլված էր … իսկական հայրենասեր էր» ՝ Գևորգ Բաշինջաղյան (լուսանկարներ)
«…միշտ մեր նկարասրահների զարդը կլինենե` Փանոս Թերլեմեզյան (լուսանկարներ)
«...եվրոպական մասշտաբի մի վարպետ»՝ Եղիշե Թադևոսյան (լուսանկարներ)
Ազգային ռեալիստական նկարչությունը հասցրել է նոր բարձրության. Ստեփան Աղաջանյան (Լուսանկարներ)
Հոգեբանական առաջին դիմանկարն ու ժանրային առաջին նկարները. Ստեփանոս Ներսիսյան (լուսանկարներ)
Հայ կերպարվեստում պատմական ժանրի հիմնադիր՝ Վարդգես Սուրենյանց (լուսանկարներ)
Հայկական կերպարվեստում բնանկարի ժանրի հիմնադիր՝ Հովհաննես Այվազովսկի (լուսանկարներ)
Հայկական կերպարվեստում դիմանկարի ժանրի հիմնադիր՝ Հակոբ Հովնաթանյան (լուսանկարներ)