Մ. Մինասյան. Կորցրեցինք Փակ շուկան
«Գրիգոր Աղաբաբյանի հուշարձանը մենք այսօր կորցրեցինք»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
«Քանի գնում, մեծանում է կորցրած հուշարձանների ցանկը, մինչդեռ մենք պետք է պահենք դրանք աչքի լույսի պես: Քաղաքակիրթ երկրներում մշակութային ժառանգությունները, արժեքները պահպանում են՝ բոլորին ցույց տալու, որ իրենք էլ նման արժեքներ են ստեղծել»,- նշեց նա:
Ըստ Մ. Մինասյանի, հուշարձանին պետք է մոտենալ քաղաքակիրթ ձևով, ադապտացնել այն, բայց ոչ հուշարձանը աղճատելով:
Մ. Մինասյանն ասաց, որ մասնագիտորեն հնարավոր է վերականագնել շուկան. «Իհարկե կարելի է, պետք է քաղաքական կամք ու իմանալ մեր ժառանգության արժեքը»: Նա մտավախություն ունի, որ վաղը էլի հուշարձաներ կկորցնենք:
Մ. Մինասյանի դիտարկմամբ, օրենքների մեջ բացթողումներ չկան, ուղղակի չեն գործում: «Սեփականատիրոջը կարող է կանգնեցնել պետությունը, իսկ պահանջատերի դերով մենք երկու տարի է հանդես ենք գալիս»,- ասաց Ճարտարապետների միության նախագահը:
Նախորդող հրապարակում
«Փակ շուկայի» «բացմանն ընդառաջ»… «Տեղի են ունեցել շատ հմուտ մանիպուլյացիաներ»
«Փակ» շուկայի մնացորդների ու ավելցուկների «բացմանն ընդառաջ». ճարտարապետ Արսեն Կարապետյանը առաջարկ ունի
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
Քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ. Փակ շուկան պետք է մնա իր նախնական տեսքով
Քաղաքապետարանի ներկայացուցիչ. Մինչ այժմ Փակ շուկայի վերգետնյա հատվածում շինարարություն իրականացնելու նախագիծ ներկայացված չէ
Ճարտարապետները դիմել են Տարոն Մարգարյանին` «Կենտրոնական ծածկած շուկայի սեփականատիրոջ նկատմամբ հարուցել դատական գործ»
Մշակույթի նախարարություն. Ապամոնտաժել Փակ շուկայի նորակառույց ծավալի երկաթբետոնյա հիմնական հատվածն ընդունելի ծավալով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան