Մշակույթ 13:48 12/09/2013

Փակ շուկան հանրությանը կարող է վերադարձնել միայն կառավարությունը. «Ընդամենը գումարային հարց է»

Կառավարությունն է մեղավոր, որ այսօր Փակ շուկան խեղաթյուրվել է: Կառավարության անգործության արդյունքում է, որ մշակութային հուշարձանն այսօր լրիվ փոխվել է: «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման կազմակերպած ասուլիսում նման մեղադրանքներ հնչեցրեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը: «Սեփականատերը, կարող է, մեղավոր է, բայց ոչ այնքան, ինչքան կառավարությունը: Հիմա թող մտածի՝ ինչպես վերադարձնի: Գումարային հարց է ընդամենը: Շուկայի կեսը կա, գծագրեր կան, անհնար բան չկա»,- ասաց նա:

Ասուլիսին ներկա Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ դիտարկում արեց, որ Երևանում անընդհատ կորցնում են հուշարձաններ: «Սա անընդհատ գնացող պրոցես է, որը ոչ սեփականատերերի դաժան վերաբերմունքի, սեփականատերերի անփութություն արդյունք է, այլ` չինովնիկներն իրենց տեղում չեն: Ունենք պետություն, գերատեսչություններ, որոնք կոչված են պահպանելու մեր հուշարձանները»,-նշեց նա՝ ընդգծելով, որ կառավարության մեղքով է, որ հուշարձանն այսօր խեղաթյուրվել է: Մ. Մինասյանի խոսքով, այլ երկրներում, երբ գերատեսչությունների ղեկավարներն են համաձայն, որ իրենց բոլոր ջանքերն իզուր անցան, թողնում են պաշտոնը՝ ի նշան բողոքի. «Այստեղ նման բան հնարավոր չէ»:

Ճարտարապետների միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանի կարծիքով էլ, ամենամեծ սխալը եկավ այնտեղից, որ թույլատրվեց զրո նիշից ներքև շինարարություն իրականացվի ու շինհրապարակ տեխնիկա մտավ: «Դա ազատեց ձեռքերը ու սկսվեց շինարարություն»,- ընդգծեց նա:

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն էլ նշեց, որ Երևանում ոչ մի պատմական կառույց զերծ չի մնացել խեղաթյուրումից, Երևանում փոխվում է քաղաքաշինական միջավայրը: «Եթե նույնիսկ հուշարձանի նկուղի ձևն է փոխվում, արդեն խեղաթյուրում է: Հուշարձանը պետք է պահպանվի իր բոլոր նրբություններով»,- ասաց ճարտարապետը:

Ասուլիսին ներկա կառուցապատող Թեմուր Մարգարյանի ներկայացմամբ, Փակ շուկայի ճարտարապետը, ինժեներներն այնպիսի տեխնիկական լուծումներ էին տվել մասշտաբային այդ կառույցին, որ նույնիսկ տասնյակ տարիների անց գտնվում էր տեխնիկական լավ վիճակում: «Մենք ուսումնասիրել ենք բետոնի վիճակը: Կցանկանայի, որ այժմ էլ նման տիպի բետոնով շինարարություն իրականացնեին: Իսկ այն պատճառաբանությունները, թե կամարների ամրանները ժանգոտված էին, քայքայված, նույնպես սխալ է, քանի որ կամարների մեջ եղած ամրանի մակերևույթի վրա առաջացած կոռոզիայի օջախներն ավելի փոքր են, քան նոր կառույցների ամրանները, որ օգտագործում են այսօր»,- մանրամասնեց մասնագետը:

Մկրտիչ Մինասյանն ասաց, որ շուկան ունեցել է 20 կամար, այսօր 10 կամար ընդհանրապես չկա, դրա փոխարեն հարկեր են: «Կարծում էինք, գոնե տասը կամարները կպահպանվեն, սակայն առաջ է եկել երկու պլատֆորմ, որն աղավաղում է ինտերիերը»,- ցավով նշեց նա, բայց ուրախությամբ արձանագրեց. «Այսքան պայքարից հետո վիտրաժը, որ բերել էին ճակատային պատին հասցրել, կրկին հեռացրել են»:

Նշենք, որ չուգունե վիտրաժը ամրացված է եղել գլխավոր կամարի բացվածքում, որը գեղեցիկ քանդակներից կերտված մի ընդհանուր բրոնզապատ հյուղվածք է իրենց ներկայացնում:

Ասուլիսին ներկա ճարտարապետ, քաղաքաշինարար Սահրատ Պետրոսյանն ասաց, որ օլիգարխիկ համակարգում իրենք չկարողացան փրկել հուշարձանը: Ըստ նրա, իրենց մեղքի բաժինն ունեն նաև այն ճարտարապետները, որոնց մի մասը նաև չինովնիկներ են: «Եթե մենք կարողանանք պատասխանատվության ենթարկել նրանց, եթե ոչ դատական համակարգով, այլ անարգանքի սյունին գամելով, մյուս ճարատարապետները զգույշ կլինեն: Սակայն որևէ մի կոլեգա պատասխանատվության չի ենթարկվել»,- նշեց նա: Մ. Մինասյանի դիտարկմամբ էլ, որտեղ փողի ներդրումները շատ են արվում, հասարակությունը տուժում է:

«Ոչ մի ճարտարապետ չի կարող պայքարել օլիգարխի դեմ: Ասում է՝ ես ուզում եմ այսպես, այսպես, ճարտարապետն իր հացի համար անում է, չի կարողանում հակադարձել, քանի որ իր հետևում պետական աջակցություն չկա»,- ասաց նա: Մ. Մինասյանն իր խոսքում պարբերաբար կրկնում էր, որ կան օրենքներ, որոնք անթերի են, սակայն դրանք կիրառող չկա:

Նախորդող նորություններ՝

Հերթական հայտարարությունը հանցագործության մասին

Թող գան Չինաստանից և պատասխանեն, սա ի՞նչ վերաբերմուք է. Փաշինյանը` կառավարությանը

«Հասարակությունը Փակ շուկայի վերաբերյալ հաշվետվության կարիք ունի»…Պատասխանատուները շուտով նամակ կստանան (Տեսանյութ)

«Փակ շուկայի» «բացմանն ընդառաջ»… «Տեղի են ունեցել շատ հմուտ մանիպուլյացիաներ»


«Փակ» շուկայի մնացորդների ու ավելցուկների «բացմանն ընդառաջ». ճարտարապետ Արսեն Կարապետյանը առաջարկ ունի

ՄԻՊ.Փակ շուկայում շարունակվող ապօրինությունների համար առաջին հերթին պատասխանատու է ոստիկանությունը

Մշակույթի նախարարությունը` Թումանյանի կկվի դերում

Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1

Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2


Քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ. Փակ շուկան պետք է մնա իր նախնական տեսքով

Քաղաքապետարանի ներկայացուցիչ. Մինչ այժմ Փակ շուկայի վերգետնյա հատվածում շինարարություն իրականացնելու նախագիծ ներկայացված չէ


Ճարտարապետները դիմել են Տարոն Մարգարյանին` «Կենտրոնական ծածկած շուկայի սեփականատիրոջ նկատմամբ հարուցել դատական գործ»

Մշակույթի նախարարություն. Ապամոնտաժել Փակ շուկայի նորակառույց ծավալի երկաթբետոնյա հիմնական հատվածն ընդունելի ծավալով



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}