Մշակույթի նախարարությունը վերջապես ասաց իր հաստատուն խոսքը. Փակ շուկա
Մինչ Փակ շուկայի ճակատագրով անհանգստացած ճարտարապետները, հասարակական ակտիվ հատվածը փորձում են տարբեր միջոցներով հասնել նրան, որ շուկան վերադարձվի հանրությանը այնպես ինչպես եղել է՝ լուծման միակ օղակը համարելով կառավարությունը (միաժամանակ հենց կառավարությանն էլ համարում են մեղավորը ստեղծված իրավիճակի համար), մշակույթի նախարարությունը Panorama.am-ի հարցին ի պատասխան գուժում է. «Մաշտոցի պողոտայի 5 հասցեում գտնվող Կենտրոնական ծածկած շուկայի ապօրինի վերգետնյա շինարարական աշխատանքները կանխելու և հետագա պահպանության և վերականգնման հետ կապված խնդիրներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում տալու համար ՀՀ մշակույթի նախարարությունը դիմել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պետական տեսչություն և Երևանի քաղաքապետարան:
Հարկ է նշել, որ դեռևս 2012 թ. ապրիլի 25-ին և 2013 թ. մայիսի 21-ին վերոհիշյալ հարցի կապակցությամբ գրությամբ համապատասխան տեղեկույթ է տրամադրվել նաև Երևան քաղաքի դատախազությանը:
ՀՀ մշակույթի նախարարությունը օրենքով սահմանված կարգով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ապահովել է խնդրի հետ կապված բոլոր միջոցները»:
Նշենք, որ Երևանի «Փակ շուկայի» հետ կապված վերջին շրջանում նոր զարգացումներ են տեղի ունեցել. հրապարակվել են լուսանկարներ, որոնցից հստակ երևում է, որ աղավաղվել է նաև շուկայի ներսի մասը: Այս կապակցությամբ Երևանի արդեն նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, Երևանի այժմյան գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը բացասական գնահատականներ են տվել: Մշակույթի նախարարությանը հարցրել էին, թե՝ «արդյո՞ք այս նոր «իրավիճակում» մշակույթի նախարարությունը, ունենալով արդեն այն կառույցի գնահատականը, որին, ըստ մեր նախորդ հարցման պատասխանի իրենք դատի տալ չէին կարող (Երևանի քաղաքապետարան), չի պատրաստվում Երևանի քաղաքապետարանի հետ միասին հայցադիմում ներկայացնել սեփականատիրոջ դեմ:
Դիմեցիքն նաև քաղաքաշինության նախարարության՝ պարզելու, արդյո՞ք մշակույթի նախարարությունից ստացել են դիմում Փակ շուկայի հետ կապված, եթե այո` ի՞նչ քայլեր են ձեռնարկել Փակ շուկայում «ապօրինի վերգետնյա շինարարական աշխատանքները կանխելու և հետագա պահպանության և վերականգնման հետ կապված խնդիրները լուծելու ուղղությամբ»: Քաղաքաշինության նախարարության պատասխանը կլինի երեքշաբթի:
Նախորդող հրապարակումներ`
Ակցիա Փակ շուկայի դիմաց. Սամվել Ալեքսանյանին աստված է բերել մեզ մոտ, որ բոլորին պահի (Տեսանյութ)
Հերթական հայտարարությունը հանցագործության մասին
«Հասարակությունը Փակ շուկայի վերաբերյալ հաշվետվության կարիք ունի»…Պատասխանատուները շուտով նամակ կստանան (Տեսանյութ)
«Փակ շուկայի» «բացմանն ընդառաջ»… «Տեղի են ունեցել շատ հմուտ մանիպուլյացիաներ»
«Փակ» շուկայի մնացորդների ու ավելցուկների «բացմանն ընդառաջ». ճարտարապետ Արսեն Կարապետյանը առաջարկ ունի
ՄԻՊ.Փակ շուկայում շարունակվող ապօրինությունների համար առաջին հերթին պատասխանատու է ոստիկանությունը
Մշակույթի նախարարությունը` Թումանյանի կկվի դերում
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
Քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ. Փակ շուկան պետք է մնա իր նախնական տեսքով
Քաղաքապետարանի ներկայացուցիչ. Մինչ այժմ Փակ շուկայի վերգետնյա հատվածում շինարարություն իրականացնելու նախագիծ ներկայացված չէ
Ճարտարապետները դիմել են Տարոն Մարգարյանին` «Կենտրոնական ծածկած շուկայի սեփականատիրոջ նկատմամբ հարուցել դատական գործ»
Մշակույթի նախարարություն. Ապամոնտաժել Փակ շուկայի նորակառույց ծավալի երկաթբետոնյա հիմնական հատվածն ընդունելի ծավալով
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում