Ծածկած շուկան ոչնչացնելու դիտավորություն չի եղել. Ոստիկանություն
Ոստիկանությունը կատարել է փորձաքննություն, բազմաթիվ ուսումնասիրություններ ու եկել եզրակացության, որ Ծածկած շուկան ոչնչացնելու դիտավորություն չի եղել: Այս մասին «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» կազմակերպած քննարկման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Մեսրոպ Հակոբյանը:
«Ոստիկանությունը կարող էր արձագանքել միայն այն դեպքում, եթե լիներ բացառապես ապօրինի շինարարություն և որևէ թղթաբանություն չլիներ: Մենք 2012 թվականին անցկացրել ենք ուսումնասիրություն, ունենք թղթաբանություն մշակույթի, քաղաքաշինության նախարարություններից: Երբ մանրակրկիտ նայում ենք, տեսնում ենք, որ կատարված որոշակի շինարակական աշխատանքների հետևանքով առաջացել է անհրաժեշտություն այլ աշխատանքներ էլ կատարել,- ասաց նա, ապա հավելեց,- ոստիկանությունն այլ դիրքորոշում չէր կարող տալ, քանի որ ի սկզբանե չի եղել մտադրություն՝ ապամոնտաժել, փչացնել, վերացնել պատմամշակութային արժեքը»:
Նա նշեց, որ շինարարական աշխատանքների ընթացքում արժեքի հետ կապած դետալների ամրացման, ապամոնտաժաման անհրաժեշտություն է առաջացել, օրինակ՝ ստորգետնյա ավտոկանգառի հետ կապված թույլտվությունը կար, բայց անհրաժեշտություն է առաջացել կամարների հետ կապված փոփոխություն անել, այսինքն՝ գործից գործ է առաջացել ու հասել են այսօրվա վիճակին. «Ոստիկանության տեսանկյունից դիտավորություն տեսնել դրա մեջ չենք կարող, խնդրում եմ ճիշտ հասկացեք ոստիկանությանը»:
Քաղաքաշինության նախարարության քաղաքաշինության տեսչության պետ Սևադա Հայրապետյանն ասաց, որ եղել է զրո նիշից ներքև շինարարություն կատարելու թույլտվություն, իսկ զրոյական նիշից վերև շինարարություն կատարելու թույլտվություն մինչև հիմա չկա: Նա նշեց, որ քաղաքաշինության նախարարությունը իր լիազորությունների շրջանակներում կատարել է ամեն աշխատանք, օբյեկտը որակել որպես ինքնակամ, իսկ, ըստ օրենքի, անօրինական շինարարության կանխմամբ ու դրա հետևանքների վերացմամբ արդեն պետք է զբաղվի համայնքի ղեկավարը, կոնկրետ այս դեպքում՝ Երևանի քաղաքապետը:
Նշենք, որ քննարկմանը հրավիրված էին տարբեր գերատեսչություններ ներկայացուցիչներ՝ մշակույթի նախարարություն, դատախազություն, քաղաքապետարան և այլն, սակայն ներկայացել էին միայն ոստիկանությանից ու քաղաքաշինության նախարարությունից:
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն ասաց, կատարվող անօրինակությունը կարելի էր կանխել օրենքով, սակայն ոչ մի լծակ օրենսդրական շրջանակներում չի գործել, եթե գործել էլ է՝ ապա ձևական:
Նախորդող հրապարակումներ՝
«Շմայսի» գնած «կաշտանը» և նորաբաց «Փակ Շուկա»-ն. (տեսանյութ)
«Փակ շուկան» բաց է. Ներսում` մի փոքր շուկա ու մի մեծ սուպերմարկետ (տեսանյութ)
Դատարանը կքննի Փոստանջյանի բողոքը. Նա պահանջում է Փակ շուկայի ոչնչացման փաստով քրգործ հարուցել
Ակցիա Փակ շուկայի դիմաց. Սամվել Ալեքսանյանին աստված է բերել մեզ մոտ, որ բոլորին պահի (Տեսանյութ)
Հերթական հայտարարությունը հանցագործության մասին
«Հասարակությունը Փակ շուկայի վերաբերյալ հաշվետվության կարիք ունի»…Պատասխանատուները շուտով նամակ կստանան (Տեսանյութ)
«Փակ շուկայի» «բացմանն ընդառաջ»… «Տեղի են ունեցել շատ հմուտ մանիպուլյացիաներ»
«Փակ» շուկայի մնացորդների ու ավելցուկների «բացմանն ընդառաջ». ճարտարապետ Արսեն Կարապետյանը առաջարկ ունի
ՄԻՊ.Փակ շուկայում շարունակվող ապօրինությունների համար առաջին հերթին պատասխանատու է ոստիկանությունը
Մշակույթի նախարարությունը` Թումանյանի կկվի դերում
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
Քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ. Փակ շուկան պետք է մնա իր նախնական տեսքով
Քաղաքապետարանի ներկայացուցիչ. Մինչ այժմ Փակ շուկայի վերգետնյա հատվածում շինարարություն իրականացնելու նախագիծ ներկայացված չէ
Ճարտարապետները դիմել են Տարոն Մարգարյանին` «Կենտրոնական ծածկած շուկայի սեփականատիրոջ նկատմամբ հարուցել դատական գործ»
Մշակույթի նախարարություն. Ապամոնտաժել Փակ շուկայի նորակառույց ծավալի երկաթբետոնյա հիմնական հատվածն ընդունելի ծավալով
«Զվարթնոց»-ի հին շենք, Ծածկած շուկա. հիշողություններն ու պատմությունները քանդվում են (Տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները