«Թույլ են և թերի». Հանրապետության հրապարակի վերակառուցման մրցույթին ներկայացված նախագծերի մասին
Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի բաց մրցույթում հաղթող չկա: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետի հանրային կապերի գծով օգնական Անահիտ Եսայանը: «Առաջին, երկրորդ, երրորդ տեղեր չկան, մրցանակներ չկան»,- ասաց նա:
Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի բաց մրցույթին ներկայացված աշխատանքները թույլ են և թերի: Նման կարծիքի է Հայ նախագիծ ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ ներկայացված նախագծերը պրակտիկորեն ոչ մի հարցի լիարժեք լուծում չեն ներկայացնում: Նա կարծում է, որ Հանրապետության հրապարակին ձեռք տալ պետք չէ: «Այնտեղ կան խնդիրներ, որոնցից առաջինը տրանսպորտի շարժն է և ավոկայանատեղի սարքած հրապարակը, որը լուծվում է հարակից երկու հրապարակներում ստորգետնյա ավտոկայանների ստեղծումով` Սախարովի հրապարակ և Շահումյանի հրապարակ»,- ասաց ճարտարապետը:
Գրիգոր Ազիզյանը դեմ է Լենինի նախկին արձանի տեղում ինչ-որ բան դնելուն. «Ոչ մի բան էլ պետք չի: Այգին` որպես կանաչ տարածություն, այսօր շատ սիրուն մտնում է հրապարակի մեջ, որը ցույց է տալիս, թե ինչ շարժումով հրապարակից գնալ դեպի հարավ-արևմուտք: Եվ այնտեղ մարդուն սպասում են գեղեցիկ տեսարաններ` հրապարակների տեսքով: Կանաչ, սիրուն բուլվար է, որը շատ լավ թափանցում է, և ինչ էլ հիմա այնտեղ դնում ես, չի նայվում»:
Հավելենք, որ Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի բաց մրցույթին 13 աշխատանք է ներկայացվել: Ըստ քաղաքապետարանի` մրցույթի նպատակն է «ընտրել այն լավագույն նախագծային առաջարկությունները, որոնք ուղղված կլինեն հրապարակի կարևորագույն ճարտարապետական համալիրի արդիականացմանն ու հարմարեցմանը քաղաքաշինական զարգացման արդի գործընթացներին»:
Նշենք, որ նոր կառույցը նախատեսվում է այն հատվածում, որտեղ ժամանակին Լենինի արձանն էր: Այն Հանրապետության հրապարակում տեղադրվել էր 1940թ. նոյեմբերի 24-ին, ապամոնտաժվել` 1991 թվականին: Արձանի պատվանդանն ապամոնտաժվել է 1996 թվականին:
Նախորդիվ`
Հանրապետության հրապարակի վերակառուցման նախագծի մրցույթի արդյունքները շուտով հայտնի կլինեն
Հանրապետության հրապարակի վերակառուցման նախագծի մրցույթին 13 աշխատանք է ներկայացվել (Լուսանկարներ)
«Հանրապետության հրապարակը կարիք ունի արդիականացման». Հայտարարված է մրցույթ
Հանրապետության հրապարակի վերակառուցման բաց մրցույթի պայմաններում փոփոխություններ են կատարվել
Ճարտարապետ Ա. Ղուլյան. Քաղաքով քայլելիս ինձ անընդհատ ճատարապետական ֆալշերն են ուղեկցում
Ս. Պետրոսյանը՝ Հանրապետության հրապարակի վերակառուցման մրցույթի մասին. «Վերնագիրն արդեն սխալ է»
«Բարոյական առումով Նարեկ Սարգսյանը հանցագործ է». «Փակ շուկայի օրինակով կորցնում ենք հրապարակը»
Կ. Քոչարյան. «Նարեկ Սարգսյանն ինչ ուզում անում է, իսկ քաղաքապետարանն էլ ոնց որ մեխի գլուխ լինի» (Տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները