Ահազանգ. Ծածկած շուկայի տարածքում գործող համալիրը սեյսմիկ առումով անվտանգ չէ (Տեսանյութ)
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնության անդամները բաց նամակ են գրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Նամակում ասված է. «Ինչպես հայտնի է, հանրապետական նշանակության մշակույթի հուշարձան ճանաչված «Ծածկած շուկայի» սեփականատերը մասամբ քանդել ու ամբողջովին ձևափոխել է այն, ինչպես նաև նրան կցակառուցել է մեկ այլ շինություն և այդ ամբողջ համալիրը վերածել է բազմահարկ սուպերմարկետի:
Թեպետ ձեր գործառույթների բերմամբ ձեզ պետք է հաստատապես հայտնի լինի, սակայն մեր կողմից լրացուցիչ կերպով տեղեկացնում ենք, որ «Ծածկած շուկայի» շենքը մինչ վնասումն ու ձևափոխումը որակվել է որպես 3-րդ կարգի վթարային, որից հետո վերակառուցվել է ապօրինի կերպով` առանց պատշաճ թույլտվությունների ու համաձայնեցված նախագծերի և, բնականաբար, առանց այդ չափազանց բարդ շինարարության նկատմամբ տեխնիկական հսկողության, ինչի հետևանքով չկա որևէ երաշխիք, որ այն, լինելով հանրային սպասարկման օբյեկտ, ապահովված է սեյսմիկ վտանգներից: Սակայն, այս ամենով հանդերձ, այն սեպտեմբերի 7-ից առանց ավարտական ակտի սկսել է շահագործվել: Այս բոլոր հանգամանքները հիմնավոր կասկածներ են առաջացնում նշված համալիրի անվտանգ լինելու վերաբերյալ:
Տեղեկացնում ենք նաև, որ շինարարության ընթացքի նկատմամբ որոշ մասնագետներ անցկացրել են հասարակական ու անհատական մոնիթորինգ, որի արդյունքները հաստատում են նշված համալիրի անվտանգ լինելու վերաբերյալ հիմնավոր կասկածները:
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժումը ծավալել է համապատասխան հասարակական գործընթացներ, ինչպես նաև պատրաստվում է օրենքով սահմանված կարգով դիմել դատարան` այս ապօրինության գործընթացը դադարեցնելու, մեղավորներին պատժելու և հուշարձանը վերականգելու նպատակով:
Սակայն, ինչպես հայտնի է, օբյեկտիվ պատճառներով դատական գործընթացները կարող են տևել մի քանի ամիս կամ նույնիսկ ավելի երկար ժամանակահատված:
Վերոգրյալի հաշվառմամբ և, հատկապես` հիմք ընդունելով վերը նշված հիմնավոր կասկածները, ձեզ ահազանգում և զգուշացնում ենք, որ դիտարկվող համալիրի` որպես հասարակական առևտրի օբյեկտի, շահագործումը ամեն վայրկյան ռեալ վտանգ է սպառնում այնտեղ աշխատող և առևտուր կատարող հարյուրավոր մարդկանց կյանքին ու առողջությանը: Նման դեպք օրերս տեղի ունեցավ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, որտեղ սուպերմարկետի փլուզման հետևանքով մահացավ ավելի քան 50 մարդ, ինչին հետևեց վարչապետի հրաժարականը:
Ուստի պահանջում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել դիտարկվող համալիրի հետագա շահագործումը դադարեցնելու և այն սեյսմիկ, հակահրդեհային ու օրենքով սահմանված այլ անհրաժեշտ առումներով ստուգումների ու փորձաքննությունների ենթարկելու ուղղությամբ: Մեր կողմից պատրաստակամություն ենք հայտնում հասարակական հիմունքներով տրամադրելու համապատասխան մասնագիտական աջակցություն»:
Նախորդիվ`
Ծածկած շուկայի տարածքում առևտրի թույտվություն, շահագործման ակտ տրամադրելը կխախտի օրենքը. Ազիզյան
Բացառիկ ապօրինություն. «Ծածկած շուկան իրավական վակուումի մեջ է հայտնվել»
«Փակ շուկա». Օրենքի հերթական ոտնահարումը. Կտրվի՞ կամ տրվե՞լ է ավարտական ակտ ապօրինի շինությանը
«Փակ շուկան» բաց է. Ներսում` մի փոքր շուկա ու մի մեծ սուպերմարկետ (տեսանյութ)
«Փակ շուկայի» «բացմանն ընդառաջ»… «Տեղի են ունեցել շատ հմուտ մանիպուլյացիաներ»
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
Քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ. Փակ շուկան պետք է մնա իր նախնական տեսքով
Քաղաքապետարանի ներկայացուցիչ. Մինչ այժմ Փակ շուկայի վերգետնյա հատվածում շինարարություն իրականացնելու նախագիծ ներկայացված չէ
Ճարտարապետները դիմել են Տարոն Մարգարյանին` «Կենտրոնական ծածկած շուկայի սեփականատիրոջ նկատմամբ հարուցել դատական գործ»
Մշակույթի նախարարություն. Ապամոնտաժել Փակ շուկայի նորակառույց ծավալի երկաթբետոնյա հիմնական հատվածն ընդունելի ծավալով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան