«Քեսաբում ռազմական գործողություններին զուգահեռ քարոզչական պատերազմն ավելի ընդգրկուն է»
Վերջին օրերին Քեսաբի հարցի շուրջ միջազգային հնչեղություն ապահովեց: Ռազմական գործողություններին զուգահեռ քարոզչական պատերազմն ավելի ընդգրկուն է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Ըստ նրա, տեղեկատվական պատերազմում գործընթացներն ուղղված են Արևմուտքի դեմ: Մի կողմից ռուսական աղբյուրներն ապատեղեկատվություն էին տարածում, մյուս կողմից էլ ռուսական պետական մարմիններն անփութություն էին դրսևորում և հղում կատարում այդ կեղծ տեղեկություններին:
Թուրքագետ Լևոն Հովսեփյանն էլ նկատեց, որ ցանկացած կողմ ունի իր շահերը և ցանկանում է տեղեկատվական տիրույթում ապահովել իր համար նպաստավոր ֆոն:
«Տեսանք, որ ռուսական հասարակական դաշտում տարբեր լրագրողներ սկսեցին բարձրաձայնել Քեսաբի դեպքերի և արևմուտքի պահվածքի մասին` ի հակակշիռ Ղրիմի հարցում Արևմուտքի գործողությունների: Ռուսաստանը Ղրիմի խնդիր ունի, հիմա փորձում է ցույց տալ ոճրագործությունների դասական օրինակ Սիրիայի պարագայում: Ուկրաինական զարգացումները ստվերեցին Սիրիայի զարգացումները, հիմա փորձում են որպես հակակշիռ ակտիվացնել դա»,- ասաց նա:
Ըստ թուրքագետի, հայկական կողմից հստակ քայլեր կան. իրականությանը համահունչ գործունեություն իրականացնելով` ապահովել մեր տեղեկատվական բազան:
Նա նկատեց, որ Թուրքիայի մասնակցությունը Քեսաբի վրա հարձակման մեջ անհերքելի է, մյուս կողմից բացի թուրք ահաբեկիչներից, նաև ադրբեջանցիներ են ներխուժել Քեսաբ, ինչը հայկական տեղեկատվական աղբյուրները ներկայացնում և բարձրաձայնում են:
Նախորդիվ`
Կե՞ղծ, թե՞ ոչ կեղծ լուրեր Քեսաբի մասին
Տարածվող տեսանյութը կապ չունի հայերի հետ. արաբագետի մեկնաբանությունները
Առևանգված քեսաբահայերից երեքն ազատ են արձակվել
«Առևանգված և Թուրքիա տարված 22 քեսաբահայերից 3-ին այսօր ազատ կարձակեն» (տեսանյութ)
Կարեն Անդրեասյանի ուղերձը միջազգային կազմակերպություններին` Քեսաբի դեպքերի կապակցությամբ
Վազգեն Մեսրոպյան. Քեսաբում մնացած հայերից 22-ը առևանգվել են և տարվել Թուրքիա
«Չգիտենք` իրենց սպանե՞լ են, տարե՞լ են Թուրքիա». Քեսաբում մնացած հայերից ստույգ տեղեկություններ չկան
ԱՄՆ պետքարտուղարությունը «խորապես մտահոգված է» Քեսաբի հայերի նկատմամբ սպառնալիքների կապակցությամբ
Քեսաբ. Հայկական պատվիրակության այցի նշանակությունը մեր հայրենակիցների համար
ՌԴ ԱԳՆ-ն Քեսաբի ու աշխարհասփյուռ հայության բողոքի մասին
Արամ Ա. Կաթողիկոսը ՄԱԿ-ին առաջարկում է զինաթափել Քեսաբը
Կոնգրեսականներ Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի հայտարարությունները` Քեսաբի դեպքերի վերաբերյալ
Al-Akhbar. «Քեսաբ. Հայկական ապահով հանգրվանի ամայացումը»
Այսօր, մենք կրկին օգնության կարիք ունենք. Քեսաբահայերի կոչը ողջ հայությանը
WSJ. Թուրքիայի կողմից Քեսաբի դեմ ագրեսիան հայերին հիշեցնում է հայոց ցեղասպանության մասին
Demokrat Haber. Քեսաբում հայերի տները թալանողները խոսում են թուրքերեն
Արամ Ա. Երրորդ անգամն է՝ ցեղասպան թուրքը գաղթական է դարձնում Քեսաբի ժողովրդին
Կարո Յուզբաշյան. Քեսաբցիները կարող են հետ վերադառնալ, բայց դա շատ շուտ չի լինի
«Հարձակվեցին ու սկսեցին դիպուկահարներով խփել, մարդ չմնաց». Ինչպես տարհանվեցին Քեսաբի հայերը
«Լաթաքիայի վրա հարձակում այս պահին չկա»
Քեսաբի հայ. Թուրքիայից մեքենաներով գալիս են, կողոպտում են տները և տանում մեր ունեցվածքը
Հայաբնակ Քեսաբի վրա հարձակման մեջ չեչեննե՞ր են ներգրավված
«Քեսաբ ներխուժումը հայության` մասնավորապես սիրիահայ համայնքի դեմ ուղղված քայլ էր»
Սիրիահայ. Ամեն վայրկյան սպասվում է Լաթաքիայի դեմ հարձակումը
Քեսաբի հայերին օգնություն է անհրաժեշտ, հայկական կողմը քայլեր ձեռնարկում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան