Արսեն Խոջոյանը բուժումը շարունակում է Երևանում. դարձյալ սրացել է «վուլգար փսորիազ» հիվանդությունը
Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ, նախկին գերի Արսեն Խոջոյանը շարունակում է ստացիոնար բուժում ստանալ ՀՀ ԱՆ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն»-ում: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Արսեն Խոջոյանը:
Նրա առողջական վիճակը բավարար է: Կրկին հիվանդանոց տեղափոխվելու պատճառն, ըստ նրա, դարձյալ «վուլգար փսորիազ» հիվանդության սրացումն է, ինչի համար Արսենը պարբերաբար բուժօգնություն է ստանում Երևանում:
«Մինչև Երևան տեղափոխվելը տնային պայմաններում եմ բուժվել ու դեղորայք ստացել»,-նշեց Արսենը:
Մեզ հետ զրույցում նա նաև ասաց, որ վերջին շրջանում ոտքի ցավ է ունեցել, ինչը կապված է եղել նյարդային խնդիրների հետ:
«Հիմա լավ եմ զգում, վերքերի բուժման համար անհրաժեշտ քսուքներ եմ օգտագործում: Այստեղ նաև սիստեմա եմ ընդունում, ինչի շնորհիվ բավականին թեթևացած եմ ինձ զգում»,-ավելացրեց Արսեն Խոջոյանը:
Նշենք, որ Արսեն Խոջոյանի առողջական վիճակը գտնվում է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անմիջական հսկողության տակ:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 7-ին Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 23-ամյա Արսեն Խոջոյանը, մոլորության հետևանքով հատել էր հայ-ադրբեջանական սահմանը ու հայտնվել գերության մեջ: Նա հայրենադարձվել է ապրիլի 10-ին:
Նախորդող հրապարակումներ՝
Գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանը գտնվում է առողջապահության նախարարի վերահսկողության տակ
Արսեն Խոջոյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Արսեն Խոջոյանը Մաշկաբանության և սեռավարակների ԲԿ-ում ստացիոնար բուժում է անցնում
ԱՆ. Արսեն Խոջոյանի առողջական վիճակը բավարար է՝ դրական դինամիկայով
«Մեր ապրելու միջոցները որ տեսնես, լացդ կգա». Արսեն Խոջոյանի ընտանիքը ծանր վիճակում է
Կատարալ անգինա, նյարդային համակարգի խանգարում, պսորիազ… Արսեն Խոջոյանին ախտորոշել են
ԱՆ. Ա.Խոջոյանը կհետազոտվի Հրազդանի բժշկական կենտրոնում
Քթից արյունը կանգ չի առնում. Գերությունից վերադարձած Ա. Խոջոյանի վիճակը լավ չէ
Բռնության և խոշտանգումների հետքեր չկան. Արսեն Խոջոյանին հետազոտել են
Արսեն Խոջոյանը վերակենդանացման բաժանմունքում է, նրան հետազոտում են
Հայ գերի Արսեն Խոջոյանը հայրենադարձվեց
«Հերը գլխին ա տալիս, մերը` ողբում». Գերի ընկած երիտասարդի ընտանիքը ծանր վիճակում է
Սահմանն անցած երիտասարդը վերադարձված գերի Մամիկոն Խոջոյանի հեռու ազգականն է
Սահմանը հատած քաղաքացու անունը հայտնի է` Արսեն Խոջայան
Շ. Սայիլով. ՀՀ քաղաքացին եղել է քաղաքացիական հագուստով (լուսանկար)
ՊՆ. Այդ ուղղությամբ որևէ զինծառայող չի հատել սահմանը
Ադրբեջանը հայտնում է ՀՀ քաղաքացու սահմանը հատելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա