Հանրապետության հրապարակի վերակառուցման բաց մրցույթի պայմաններում փոփոխություններ են կատարվել
«Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ»-ի պայմաններում փոփոխություններ են կատարվել: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:
Քաղաքապետարանի հայտարարության տեքստում գրված է. «Երևանի քաղաքապետարան են դիմել արտերկրյա մի շարք ճարտարապետներ՝ խնդրելով Երևանի քաղաքապետարանի կողմից Հանրապետության հրապարակի ճարտարապետական բաց նախագծային մրցույթի համար հայտարարված պայմաններից հանել մասնակիցների քաղաքացիությանը վերաբերող սահմանափակումները, որպեսզի նրանք նույնպես հնարավորություն ունենան մասնակցելու հայտարարված մրցույթին:
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Երևանի քաղաքապետարանը կատարել է անհրաժեշտ փոփոխություններ «Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթի» 29.05.2013թ. հայտարարության մրցութային պայմաններում.
1. Հայտարարության տեքստի վերնագրից /«Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ»/ հանել «հանրապետական» բառը:
2. Հայտարարության տեքստի «Մրցույթին մասնակցության պայմանները» մասում «Հայաստանում»-ի փոխարեն կարդալ`«Հայաստանում և այլ երկրներում»:
3. Հայտարարության տեքստի «Մրցույթի անցկացման և նախագծերի ներկայացման ժամկետները» մասում «օգոստոսի 29-ը»-ի փոխարեն կարդալ` «հոկտեմբերի 15-ը»:
4. Հայտարարության տեքստի «Մրցույթի արդյունքների ամփոփումը և մրցանակային ֆոնդը» մասում «սեպտեմբեր ամսվա 20-ը»-ի փոխարեն կարդալ` «նոյեմբերի 5-ը»»:
Ի դեպ, հիշեցնենք, որ քաղաքապետարանից վստահեցրել էին, որ վերոնշյալ մրցույթի հայտարարումը ամենևին էլ չի նշանակում որևէ կառույցի իրականացում, այլ նպատակն է՝ մասնագիտական և հանրային քննարկումների արդյունքում առկա խնդիրների վերհանում, դրանց լուծումների գտնում ու հրապարակի հետագա զարգացման տեսլականի ձևավորում:
Հիշեցնենք նաև, որ Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված այս մրցույթը մի շարք ճարտարապետների, նաև հենց երևանցիների կողմից անընդունելի է (տես նախորդող նյություններում):
Նախորդող նորություններ՝
Ա. Եսայան. Հանրապետության հրապարակի վերակառուցման համար հայտարարված մրցույթի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա
Երևանի քաղաքապետը՝ Հանրապետության հրապարակի վերակառուցման բաց մրցույթի մասին՝ «պետք չէ անհանգստանալ»(տեսանյութ)
Ճարտարապետ Ա. Ղուլյան. Քաղաքով քայլելիս ինձ անընդհատ ճատարապետական ֆալշերն են ուղեկցում
Ս. Պետրոսյանը՝ Հանրապետության հրապարակի վերակառուցման մրցույթի մասին. «Վերնագիրն արդեն սխալ է»
«Բարոյական առումով Նարեկ Սարգսյանը հանցագործ է». «Փակ շուկայի օրինակով կորցնում ենք հրապարակը»
Կ. Քոչարյան. «Նարեկ Սարգսյանն ինչ ուզում անում է, իսկ քաղաքապետարանն էլ ոնց որ մեխի գլուխ լինի» (Տեսանյութ)
«Հայնախագիծ» ընկերության տնօրեն. Փորձում ենք Հանրապետության հրապարակը համահունչ դարձնել այլանդակված շրջապատին
«Հայտարարված մրցույթը չի նշանակում որևէ կառույցի իրականացում». Պարզաբանել է Երևանի գլխավոր ճարտարապետը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները